Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ

Նիկոլ Փաշինյանը պետք է շնորհավորեր Էրդողանին. Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նախօրեին մասնակցում էր Ընտրական օրենսգրքի փոփոխության համար ձևավորված հանձնաժողովի նիստին՝ ԸՕ-ի սեփական հայեցակարգով՝ հայերեն և անգլերեն տարբերակներով։

Հայրիկյանին ընդհանուր առմամբ բավարարում է: ԸՕ-ի փոփոխություններից զատ, սակայն, Հայրիկյանը շարունակում է առաջնահերթ համարել Սահմանադրության փոփոխությունը։ «Եթե հնարավոր է 4 ամսում Ընտրական օրենսգիրք փոխել, ապա կարելի է նաև Սահմանադրությունը փոփոխել։ Որքան խորանում ես, հասկանում ես, որ մեր հիմնական պահանջը՝ Սահմանադրության փոփոխությունը այս գործընթացներին գոնե զուգահեռ շատ կարևոր է։ Եթե մենք ուզում ենք մեր երկրում բացասականը վերացնել, ապա պետք է վերացնել, ոչ թե օգտվել դրանից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայրիկյանը՝ հավելելով, որ Սահմանադրության փոփոխության համար ավելի քիչ ժամանակ կպահանջվի, քանի որ արդեն կա նախնական տարբերակը։

Հիշեցնենք, որ Սահմանադրության փոփոխության և ՀՀ նոր իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունից դժգոհ լինելու պատճառով Հայրիկյանը տևական ժամանակ է՝ արդեն ծոմ է պահել։

Նա այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ շարունակում է մնալ նույն կարծիքին, բայց, միևնույն ժամանակ, մեծ սպասելիքներ ունի նաև վարչապետի՝ Բրյուսել կատարելիք այցից։ «Արտաքին քաղաքականության մասով շատ խոր գնացող հարցեր կան։

Օրինակ՝ Էրդողանը աշխարհի կողմից ընդունվում է որպես ֆաշիստական հակումներ ունեցող կերպար։ Բայց ես, եթե լինեի Նիկոլ Փաշինյանի խորհրդականներից, խորհուրդ կտայի մի շնորհավորական հեռագիր ուղարկել Էրդողանին, քանի որ նա ընտրվել է Թուրքիայի նախագահ։ Խորհուրդ կտայի ուղերձում գրել՝ ես հուսով եմ, որ ժողովրդի աջակցությունը ստանալով կնպաստես անցյալում եղած որոշ խախտումների վերացմանը։ Օրինակ՝ Աթաթուրքն ու Լենինը ժամանակին պայմանագիր են կնքել Հայաստանի դեմ։ Լենինը Ռուսաստանում այլևս ճանաչված չէ, հիմա, որ դու ընտրվել ես նախագահ, մենք հուսով ենք, որ դու այդ պայմանագրից կհանես Հայաստանին վերաբերող մասերը։ Թուրքերը արհեստականորեն հայ-թուրքական հարաբերությունները տեղափոխել են Արցախի դաշտ, հատուկ, որպեսզի հայերը չխոսեն ցեղասպանության հետևանքների մասին։ Այս հարցում անելու բաներ կան։ Բայց հիմա ովքեն են Նիկոլի խորհրդականները, մարդիկ, ովքեր իրենք սովորելու անհրաժեշտություն ունեն»,- ասաց Հայրիկյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում