Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Ահա թե ինչն է Ռուսաստանի կորուստը Հայաստանում

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված վիճակն, անշուշտ, ունի թե՛ ներքին, թե՛ արտաքին ահռելի ռիսկեր, որոնց մասին Հայաստանում ծավալվում են բազմաթիվ խոսակցություններ: Իհարկե, դրանց մի զգալի մասում այդ ռիսկերը, մեղմ ասած, ուռճացվում են՝ ունենալով թավշյա հեղափոխության թիմի հանդեպ հանրային վստահությունը նվազեցնելու նպատակ, հանրության մոտ անվստահության զգացում, անկումային տրամադրություն առաջացնելու նպատակ: Դրանով զբաղված են հիմնականում շրջանակներ, որոնք կորցնելու բան ունեն Հայաստանում օրինականության և ժողովրդավարության, օրենքի և իրավունքի գերակայության հաստատումից:

Այդուհանդերձ, ռիսկեր, իհարկե, կան, ու չէին կարող չլինել: Համենայնդեպս, եթե որևէ մեկը կարծել է, որ դրանք չեն լինելու կամ լուրջ չեն լինելու, ապա դա կլինի պարզապես ոչ համարժեքության, մանկամտության, ինքնախաբեության վկայություն: Եթե դա չկա, ապա ռիսկերը որևէ բանական մարդու համար միանգամայն սպասելի էին, ըստ այդմ՝ դրանց չեզոքացումը կախված է ընդամենը աշխատանքային արդյունավետությունից: Միևնույն ժամանակ, ռիսկերի շարքում նշվում էին, իհարկե, «էքզիստենցիալները», որպիսին, օրինակ, Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանում ժողովրդավարության, օրինականության, արդարադատության, ընտրական համակարգի, արդիական կառավարման հաստատման մասով:

Կա տեսակետ և բավական տարածված, որ այդ ամենը Մոսկվայի համար «էքզիստենցիալ» վտանգ է, և ինչն էլ Ռուսաստանի վերաբերմունքն է համարժեք վտանգ դարձնում Հայաստանի նոր իրավիճակի համար: Ըստ այդ կարծիքի՝ Ռուսաստանն այդօրինակ փոփոխություններից հետո կկորցնի Հայաստանը, Ռուսաստանն այլևս չի կարող Հայաստանը պահել իր ազդեցության գոտում, Հայաստանը ավելի ուժեղ և ինքնիշխան կլինի ու դրանից հետո չի ունենա ՌԴ ազդեցության տակ մնալու կարիք:

Մեր նախորդ հոդվածներից մեկում դիտարկելով խնդիրը՝ Հայաստան-եվրասիական հարթություն համադրելիության կամ անհամադրելիության խնդիրը, խոստացել էինք անդրադառնալ Հայաստան-Ռուսաստան հարթության վրա այդ խնդրին կամ հնարավոր ռիսկին: Առերևույթ ամեն ինչ շատ հստակ է՝ Մոսկվան Հայաստանի վրա իր ազդեցությունը տարածում է կամ տարածել է խաղալով Հայաստանի համակարգային արատների վրա և շատ դեպքերում սնուցելով դրանք: Ըստ այդմ, եթե դրանք չկան, ապա չկա նաև ազդեցություն: Իրականում, սակայն, խնդիրը բավականին բազմերանգ է, բազմաշերտ, ու նաև ժամանակի ընթացքում, աշխարհի, աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխությանը զուգահեռ այն ենթարկվում է ներքին և արտաքին տրանսֆորմացիաների: Աշխարհը փոխվում է և գործնականում բոլոր սուբյեկտներն են պարտադրված հաշվի առնել այդ փոփոխություններն ու համարժեք դառնալ դրանց, թեկուզ դանդաղ, որովհետև հակառակ դեպքում չի հաջողվի մնալ ոտքի վրա:

Խոշոր հաշվով, խնդիրն այն չէ, որ Ռուսաստանը Հայաստանին իր ազդեցության գոտում է պահել միայն համակարգային արատների, բնազդների, իշխանության հանդեպ կոմպրոմատների և գործակալական ցանցերի միջոցով: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ աշխատանքի հնարավոր տարբերակներից ընտրել է հենց դա, իր համար թերևս ամենաթանկը, որը սակայն պահանջել է ամենից քիչ աշխատանք՝ աշխատանք կատարել են միջին ու ստորին օղակների զանազան խմբեր, որոնք հավաստիացրել են Մոսկվային, որ Երևանը գրպանում է, և այստեղ երկրորդ հարց լինել չի կարող, և այդ գրպանայնությունն ապահովել են իրենք, հետևաբար պետք է շարունակել վճարել իրենց, իսկ մնացածն արդեն իրենք կանեն: Իրավիճակը, սակայն, փոխվում է, Ռուսաստանը հայտնվել է մեկուսացման մեջ, կորցնում է տնտեսապես, միևնույն ժամանակ ռեգիոնալ առումով Մոսկվան գրեթե անդառնալի տապալվել էր ապրիլյան քառօրյայի ընթացքում:

Նոր իրավիճակը աստիճանաբար ի ցույց է դնում այն խնդիրները, որ իրականում Ռուսաստանը ունենում է թե՛ Հայաստանում, թե՛ նաև ռեգիոնում, երբ Հայաստանի հետ աշխատանքի հարցում շեշտը դնում է նախկին՝ վերը նկարագրված մոդելի վրա: Իսկ բանն այն է, որ Հայաստանը միայն համակարգային արատների հետևանքով չէ, որ պարտադրված է լինել ռուսական ազդեցության գոտում: Իրականում Հայաստանն ու Ռուսաստանը Կովկասում ունեն լրջագույն ընդհանուր շահեր, պարզապես ոչ մեկին պետք չի եղել «գլուխ կոտրել» այդ ուղղությամբ: Փողը շատ է եղել՝ նավթն ու գազը բարձր գին ունեին, ըստ այդմ՝ կարելի էր վճարել ու քաշվել մի կողմ: Հայաստանում էլ «էլիտա» էր, որը փողից բացի, այլ բան չէր ճանաչում: Եվ այդպես կշարունակվեր, բայց թե՛ Արևմուտք-Ռուսաստան նոր դիմակայությունը, թե՛ ապրիլյան քառօրյան շատերին ստիպեցին բացել աչքերն ու տեսնել բոլոր խնդիրները: Դա է պատճառը, որ այդ ամենից հետո նկատելիորեն փոխվեց հայ-ռուսական հարաբերության բնույթը դեռ նախորդ իշխանության ժամանակաշրջանում, և սկսեցին նշմարվել ընդհանուր շահերի վրա հարաբերություն և պայմանավորվածություն կառուցելու փորձեր:

Այդ ամենի հիմքը, անշուշտ, անվտանգությունն է, որովհետև համակարգային զարգացման առումով Ռուսաստանը քիչ բան ունի Հայաստանին տալու: Մյուս կողմից՝ անվտանգությունն էլ միայն սպառազինությունը չէ, այլ նաև տնտեսություն, կառավարում, քաղաքացիականություն և այլն: Դա համալիր է, ու բուն խնդիրն այն է, որ ռեսուրսային սղության և նեղացող օղակում հայտնված Ռուսաստանն էլ գալու է գիտակցման, որ Հայաստանն այլևս վեր է իր միայնակ «վերակացության» ուժերից, և Հայաստանի հանդեպ, այսպես ասած, աշխարհաքաղաքական «մոնոպոլիա» պահելու ջանքը դատապարտված է, ամեն ինչ պահելու մեթոդաբանությունը բերելու է ամեն ինչ կորցնելուն: Այդ հարցում վճռորոշ նշանակություն է ունենալու

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը: Խնդիրն այն չէ, որ Մոսկվան այդ հեղափոխության մեջ տեսնելու է հակառուսականություն, ինչին փորձում էին հասնել որոշ շրջանակներ, բարեբախտաբար ապարդյուն: Այդ հեղափոխությունը Ռուսաստանին օգնելու է տեսնել Հայաստանի հանդեպ իր մոտեցումների հնացածությունը և անկենսունակությունը, տեսնել, որ Հայաստանը չունի կուրս փոխելու խնդիր, այդ Ռուսաստանն ունի Հայաստանը կորցնելու ռիսկ: Ըստ այդմ՝ Ռուսաստանը «մոնոպոլից» առնվազն այս փուլում գալիս է «գերիշխող դիրքի» տրամաբանության, ընդ որում՝ դեռ նախորդ իշխանությունից սկսած, ինչը վկայում է, որ իրականում խնդիրը շատ ավելի լայն գործոններով է պայմանավորված, քան միայն Հայաստանի ներքին իրողությունները:

«Գերիշխող դիրքի» տրամաբանությունը ենթադրում է, որ Հայաստանի անվտանգության համակարգի ոչ ռազմական բաղադրիչներում էական ներգրավվածության հնարավորություն կստանան այլ խաղացողները, այդ թվում՝ Հայաստանի ներքին ռեֆորմներին աջակցության գործընթացով: Ըստ այդմ՝ Հայաստանի ներքին ռեֆորմացիան Ռուսաստանի համար Հայաստանը կորցնելու վտանգ չէ, այլ հենց այդ ռեֆորմացիայի բացակայությունն է բերելու նրան, որ Ռուսաստանն իրեն է կորցնելու և ոչ միայն Հայաստանում, այլ ռեգիոնում ընդհանրապես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում