Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ում անունները կտա Ռոբերտ Քոչարյանն իր ցուցմունքներում. սպասում են բոլորը

Հատուկ քննչական ծառայության կողմից Մարտի 1-ի գործով նոր գործողությունները հանրային-քաղաքական օրակարգ են վերադարձրել այդ հրեշավոր հանցագործության մասին քննարկումները։ Օբյեկտիվորեն ու, բնականաբար, գրեթե բոլոր քննարկումներում առանցքային դերակատարում ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին ՀՔԾ-ն հարցաքննության ներկայանալու ծանուցագիր է ուղարկել, սակայն նա բացակայում է հանրապետությունից։

Բացակայում է Հայաստանից, սակայն ներկա է բոլոր զրույցներում, վերլուծություններում ու բանավեճերում, որովհետև Մարտի 1-ի ամենաառանցքային դերակատարն է։ Ինչպես ֆորմալ առումով՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատար, այնպես էլ ոչ ֆորմալ առումով՝ որպես քրեաօլիգարխիկ համակարգի կնքահայր ու առաջին դեմք հենց Ռոբերտ Քոչարյանն է Երևանում արտակարգ դրություն մտցնելու, խաղաղ ցուցարարներին բռնի ուժով ցրելու, ապա խաղաղ ցուցարարների նկատմամբ կրակ արձակելու հրաման տվել։

Քոչարյանի մեղավորության մասով կա հանրային կոնսենսուս, քննչական գործողությունների ընթացքը վկայում է, որ մոտ ապագայում կլինի նաև իրավական կոնսենսուս ու հուսանք՝ դատարանի վճիռ։ Բայց որքան էլ Մարտի 1-ը հրաման արձակելու իմաստով Քոչարյանի մենաշնորհն էր, այդուհանդերձ այնպես չէ, որ նա այդ ոճրագործության միակ պատասխանատուն է։

Մարտի 1-ը լայն իմաստով խմբակային հանցագործություն է, որին մասնակցել են իշխանական էլիտայի գրեթե բոլոր ներկայացուցիչները՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից ու բանակի ղեկավարներից, մինչև արտակարգ դրության ռեժիմ հայտարարելուն ու համաժողովրդական շարժմանը միացած ԱԺ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն կողմ քվեարկած պատգամավորներ։

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյան, վարչապետ Սերժ Սարգսյան, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյան, ներքին գործերի նախարար Հայկ Հարությունյան, Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյան… շարքը կարելի է երկար շարունակել, սակայն այդ շարքում կան թվարկված և չթվարկված գործիչներ, որոնք այդ ոճրագորոծության կայացման հարցում ունեցել են չափազանց վճռորոշ դերակատարում ու այդպիսի դերակատարում ունենալուց հետո հետագայում հանդես են եկել սպիտակ ձեռնոցներով ու ընդդիմության դիրքերից՝ ընդուպ ողջույնի խոսքեր հղելով թավշյա հեղափոխությանն ու նրա առաջնորդներին։

Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյան և արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյան։ Այս երկու պաշտոնյաները չափազանց մեծ դերակատարում են ունեցել Մարտի 1-ի սպանդի կազմակերպման ու իրագործման հարցում։ Սեյրան Օհանյանն այդ դերը կատարել է Զինված ուժերի գործողությունների մասով, դեռ մարտի 1-ի ցերեկը ելույթ ունենալով հեռուստատեսությամբ ու արտակարգ դրության հաստատման համար կեղծ հիմնավորումներ ներկայացնելով։

Սեյրան Օհանյանն այդպիսով «ծածկել» է ներքին լսարանը։ Իսկ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ավելի ջանասիրաբար և իրեն չխնայելով Մարտի 1-ի սպանություններից առաջ ի լուր աշխարհի հայտարարում էր, թե ցուցարարները ցանկանում են բռնությամբ տապալել սահմանադրական կարգը, թե դրանք ոչ թե խաղաղ ցուցարարներ են, այլ հանցագործներ… Օհանյանը լեգիտիմացնում էր ժամեր անց տեղի ունենալիք քաղաքացիների սպանությունը ներքին լսարանի համար, Օսկանյանը զբաղված էր նույն գործով՝ արտաքին լսարանի համար։

Ու ճակատագրի բերումով, թե համատեղ գործած հանցանքի ներքին կապի պատճառով նրանք մարտի 1-ից 9 տարի անց հայտնվեցին նույն քաղաքական թիմում՝ պայքարելով այն իշխանության դեմ, հանուն որի, իրենք 2008 թվականին արդարացնում էին քաղաքացիների հանդեպ բռնություններն ու սպանությունները։ Արդյոք Մարտի 1-ի գործի նոր ընթացքը հասնելու է նաև այս պաշտոնյաներին, արդյոք ի վերջո նրանք կրելու են ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական ու բարոյական պատասխանատվություն ու գոնե հեռանալու են հանրային ասպարեզից՝ որպես արյունոտ ռեժիմի սպասարկուներ։

Դա վերաբերում է ոչ միայն առանձին անհատներին, այլ նաև քաղաքական ուժերին։ Այդ թվում՝ այն քաղաքական ուժերին, որոնք թավշյա հեղափոխության վերջին պահին միացան ժողովրդին ու հետագայում մաս կազմեցին կառավարությանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու Դաշնակցությունը 2008 թվականի մարտի 1-ին ոչ միայն հարյուր հազարավոր քաղաքացիների կողքին չէին, այլ այդ քաղաքացիների վրա կրակողների կողքին էին, ու սպանդից հետո այդ ուժերի առաջնորդները, Արթուր Բաղդասարյանի ընկերակցությամբ, շամպայնի բաժակներով ստորագրեցին 10 քաղաքացիների սպանության գնով ձևավորված իշխանության հետ կոալիցիոն հուշագիրը։

Եթե Սեյրան Օհանյանն ու Օսկանյանը սպասարկում էին արյունոտ ռեժիմին ռազմական ու դիվանագիտական առումով, ապա ԲՀԿ-ն ու Դաշնակցությունը նույնը արեցին ներքաղաքական դաշտում՝ դառնալով Հայաստանի պատմության ամենադաժան ոճրագործություններից մեկի արդյունքում ձևավորված իշխանության հենարանը։ Արդյոք այս ուժերը ևս չպետք է քաղաքական պատասխանատվություն կրեն այդ հակահումանիստական ու հակապետական գործողություններին մեղսակցության համար։

Բացառված չէ իհարկե, որ հարցաքննության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը անուն առ անուն թվարկի բոլոր այն անհատներին ու քաղաքական ուժերին, որոնց լուռ կամ գործուն մասնակցությամբ ծրագրել, իրականացրել և պարտակել է Մարտի 1-ի սպանդը։ Հիմա բոլորը թերևս սպասում են Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությանը։ Նրանց բոլորի ճակատագիրը կախված է Քոչարյանի ցուցմունքներից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում