«Մինչև 2016 թվականը՝ մինչև Վահե Հակոբյանի ընտրվելը, Սյունիքում ոչ մի հարց չի լուծվել, բացի քանդվելուց՝ ոչ մի բան չի արվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ գնահատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ:
Մեր զրուցակիցը սուբյեկտիվ է համարում այն կարծիքը, որ Վահե Հակոբյանի ընտրվելուց հետո ևս խնդիրները շարունակում էին մնալ. «Վահե Հակոբյանը լուրջ ներդրումներ է արել համայնքում, որ նույնիսկ անզեն աչքով է նկատելի. միայն Գորիսի մասով մոտ 300 միլիոն դրամի ներդրում է արել»:
Գորիսի քաղաքապետի խոսքով՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ոչինչ չի արել՝ մարզը միայն քանդել է:
Մանրամասները՝ տեսանյութում: