Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս ինչ է կատարվում Հայաստանում. ինչ դեմք ունի սարսափը

ԱԱԾ-ն ձերբակալել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենին, որն ըստ ներկայացվող մեղադրանքի և ինչպես պաշտոնապես ասվում է՝ ըստ իր խոստովանության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի բանկային քարտից օնլայն խաղադրույքներ է կատարել: Այսինքն՝ համահայկական հանգանակությունը Հիմնադրամի գործադիր տնօրենը վերածել է խաղադրույքի:

Ասում են, թե քանի դեռ չկա դատարանի վճիռ, պետք է հարգել մարդու անմեղության կանխավարկածը: Մարդու, որը ոչ միայն չի հարգել, այլ, ըստ էության, անպատվել է մի ամբողջ ժողովրդի, մեկ առ մեկ բոլոր այն մարդկանց, որոնք իրենց ունեցած օրվա ծախսի փողից հատկացրել են հիմնադրամին՝ համոզված, որ օգնում են Հայաստանին ու Արցախին: Ոչ այն մարդկանց, որոնք հիմնադրամին հատկացրել են միլիոնավոր դոլարներ: Երևի թե վստահաբար կարող ենք պնդել, որ խաղադրույքի վերածվել են ոչ այդ դոլարները, որովհետև դրանք հատկացնողները թերևս հետևել են կոպեկ առ կոպեկ իրենց փողի ծախսին: Իհարկե, լավ են արել, ընդ որում՝ նրանց մի մեծ մասը նաև հոգաբարձուների խորհրդի կազմում են: Լավ են արել, որ հետևել են իրենց միլիոնների ծախսին:

Ամբողջ հարցն այն է, թե ինչո՞ւ չեն հետևել ամբողջական գործունեությանը, ի՞նչ է արել, ինչո՞վ է զբաղված եղել հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որ ղեկավարել է Սերժ Սարգսյանը, ղեկավարել են Ամենայն հայոց կաթողիկոսն ու Արցախի նախագահը, այլ երևելի դեմքեր, որոնք տարին մեկ անգամ կամ մի քանի անգամ հավաքվել են, հնչեղ ճառեր արտասանել հիմնադրամի կարևորության, ծրագրերի մասին, ու գնացել իրենց գործին, իսկ հիմնադրամի փողերն էլ անցել են խաղադրույքների: Եվ այս հարցը, անշուշտ հիմնադրամի շրջանակով, սակայն առնչվում է ընդհանրապես Հայաստանի կառավարմանը, որի կարծես թե յուրաքանչյուր սանտիմետր թաթախված է որևէ չարաշահման, կոռուպցիոն որևէ սխեմայի, գանձագողության և այդօրինակ այլ արատների ու հանցագործությունների մեջ:

Բավական է իրավապահները գործեն որևէ ուղղությամբ, և բացահայտվում են միլիոնավոր դոլարների յուրացումներ, չարաշահումներ, խաբեություններ: Ձերբակալվում են մարդիկ, կոնկրետ մեղավորներ, հանցակիցներ և այլն, բայց առաջանում է հարց՝ ինչո՞վ էր զբաղված «Հայաստան» հիմնադրամի «հոգաբարձուների խորհուրդը»: Ի՞նչ էին անում այդ մարդիկ, նրանց մոտ հարցեր չէի՞ն առաջանում, նրանք իրավապահների տեղը չգիտեի՞ն: Բայց հազիվ թե չիմանային, չէ՞ որ քաղաքական լարված պահերին, ինչպես, օրինակ, Մարտի 1-ին, նրանք հենց միայն իրավապահների, ուժայինների տեղն է, որ իմանում էին:

Հանրությունը դատապարտում է գեներալ Մանվելին, կդատապարտի «Հայաստան» հիմնադրամի տնօրենին, հետո էլի շատերին ու շատերին հավանաբար, բայց առաջանում է հարցը՝ իսկ ովքե՞ր էին այդ մարդկանց քաղաքական տանիքը, ինչո՞ւ են այդ մարդիկ հիմա բացահայտվում, իսկ այն ժամանակ նշանակվում էին ու վերանշանակվում, պարգևատրվում էին ու վերապարգևատրվում: Նախօրեին հարցաքննության ծանուցում է ուղարկվել Ռոբերտ Քոչարյանին՝ Մարտի 1-ի գործով: Հանրությունը հասկանալիորեն մեծ ուշադրություն է կենտրոնացնում հենց այդ գործի վրա, որովհետև այստեղ տասը քաղաքացիների սպանության հարց է: Բայց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է հարցաքննվեն, ըստ էության, բոլոր գործերով, որովհետև դրանց մասշտաբները պարզապես անհնար են դարձնում այդ մարդկանց, այսպես ասած, չիմացությունը, էլ չասած այն մասին, որ շատ դեպքերում նույնիսկ խոստովանվում է քաղաքական բարձր պայմանավորվածությունը:

Ընդ որում՝ այս հանգամանքը չպետք է դիտարկել, այսպես ասած, «արյան ծարավի» համատեքստում: Խնդիրն ամենևին այն չէ, որ պետք է պատասխան տան բոլորը: Պարզապես պետք է պատասխան տան բոլոր մեղավորները, և ըստ այդմ՝ պետք է պարզել հանցանքի ամբողջ ծավալը, որովհետև որևէ հանցագործություն բացահայտված կարող է համարվել, եթե այն բացահայտված է ամբողջությամբ, լիարժեք, ամբողջ ծավալով ու սահմաններով: Որովհետև եթե այդպես բացահայտված չէ, ապա, ըստ էության, շարունակվող հանցագործություն է՝ պասիվ, թե ակտիվ: Օրինակ, եթե Մարտի 1-ը առ այսօր բացահայտված չէ, այն, ըստ էության, դանդաղ գործող ական է Հայաստանի պետական, քաղաքական, հանրային կյանքում: Նույնը ցանկացած հնչեղ այլ հանցագործություն՝ սկսած Հոկտեմբերի 27-ից, մինչև այլ աղմկոտ սպանություններ, և ոչ միայն սպանություններ՝ նաև կոռուպցիոն հանցագործություններ, որոնք Հայաստանի անվտանգություն ու զարգացում են արժեցել:

Եթե «հոգաբարձուները» այդ ամենից իրապես անտեղյակ են, իրապես եղել են այնքան միամիտ, որ ըստ էության, ծաղիկ են եղել «աղբանոցում», ապա գուցե նրանց պետք է վերցնել հատուկ խնամքի ներքո: Պարզապես հանրությունը պետք է իմանա, թե ով ինչի համար է եղել պատասխանատու, որովհետև արդեն իսկ մի քանի շաբաթների ընթացքում տեղի ունեցած բացահայտումները վկայում են, որ խոսքը Հայաստանի հանդեպ մեծագույն հանցագործության շղթայի մասին է, հետևաբար առանց գլխավոր պատասխանատուների հնարավոր չէ հասկանալ շղթայի երկարությունն ու օղակների հաջորդականությունը, որպեսզի շղթան իրապես ընդհատվի, և Հայաստանն էլ ազատվի այդ շղթայից վերջնականապես:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում