Tuesday, 16 04 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը

Հերթը հասավ ՆԱՏՕ-ին. Փաշինյանի ճանապարհն ականապատում էին

Հուլիսի 11-12-ին Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջին այցը կկատարի Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի Վեհաժողովի առիթով: Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, որ Փաշինյանին Եվրամիության ղեկավարները շատ ջերմ կընդունեն Բրյուսելում:

Սա ինչ-որ իմաստով բացառիկ իրողություն է, երբ այցից առաջ է ազդարարվում ջերմ ընդունելության մասին: Միաժամանակ, դեսպանի խոսքը վկայում է, որ Հայաստանի նոր կառավարության ու ԵՄ-ի միջև որոշակի թնջուկը, որ առաջացել էր երևանյան համաժողովներից մեկում եվրոպացի դիվանագետների, հենց նույն դեսպան Սվիտալսկու որոշ հարցադրումների առիթով, անցյալում է: Իսկ խոսքը վերաբերում էր Հայաստան-ԵՄ համաձայնագրի ոլորտային ուղղություններում Հայաստանի նոր կառավարությունից արագ գործողությունների պլանի վերաբերյալ ակնկալիքին, որ արտահայտել էին դիվանագետները:

Ընդհանուր առմամբ, այդ ամենի ֆոնն էր, իհարկե, առանձնահատուկ ուշադրության առարկան, որի առումով հնչում էին տեսակետներ, թե Հայաստանի նոր կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ռուսական ուղղությանը՝ բաց թողնելով կամ անտեսելով արևմտյան, եվրոպական ուղղությունը: Այս մտահոգությունն անշուշտ ստանդարտի մեջ էր, որն արտահայտելիս թերևս բաց էր թողնվում առանցքային պահը՝ Հայաստանում ոչ ստանդարտ իրավիճակը: Իսկ երբ Հայաստանում ոչ ստանդարտ իրավիճակ է, ապա այն գնահատելիս պետք է թերևս հենվենք «ստանդարտի» վրա: Իսկ հայաստանյան «ստանդարտը» ռուսական կամ եվրասիական ստանդարտն էր: Հետևաբար, եթե ոչ ստանդարտ իրավիճակ է, ապա առնվազն խնդրահարույց իրավիճակ է հենց ռուսական, եվրասիական «ստանդարտացման կենտրոնի» համար:

Ըստ այդմ՝ բնական է, որ առաջանում է հենց այդ կենտրոնի հետ աշխույժ աշխատանքի անհրաժեշտություն՝ այնտեղ առկա մտահոգությունները փարատելու համար, որովհետև այնտեղ առկա մտահոգություններն են իրականում Հայաստանի եվրոպական, արևմտյան ուղղությամբ արդյունավետ աշխատանքի խոչընդոտը, գլխավոր մարտահրավերը:

Խոշոր հաշվով՝ ուզենք, թե ոչ, Հայաստանի արտաքին քաղաքականության եվրաատլանտյան ուղղության արդյունավետ ու դինամիկ ընթացքի համար անհրաժեշտ է, որպեսզի բնականոն ընթացքի մեջ լինեն եվրասիական ուղղությամբ հարաբերությունները՝ ուզենք դա, թե ոչ: Համենայնդեպս, ներկայիս բարդ աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական վիճակում եվրասիական և մասնավորապես ռուսական ուղղությամբ փոխադարձ ընկալման և փոխվստահության խնդիրները ոչ թե հնարավոր է փոխհատուցել եվրաատլանտյան ուղղությամբ քայլերով, այլ եվրաատլանտյան ուղղությամբ աշխատանքը կարող է մնալ այդ խնդիրների փլատակների տակ: Իսկ թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերության ականապատման թե՛ արտաքին, թե՛ ներքին փորձերը եղել են բազմաթիվ՝ առաջացնելով նոր իշխանության առանց այդ էլ տվյալ հարցում լուծելիք բարդ խնդիրների ֆոնին նաև օպերատիվ քայլերի անհրաժեշտության աճ:

Եվ այս իմաստով ՆԱՏՕ-ի վեհաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը հուշում է, որ նոր իշխանությանը, նոր կառավարությանը հաջողվել է ապահովել այն նպաստավոր և փոխվստահելի միջավայրը, որը թույլ կտա արդեն արտաքին քաղաքական հարցում կատարել քայլեր եվրաատլանտյան ուղղությամբ, ինչը անշուշտ չափազանց, հույժ կարևոր է ոչ միայն որպես բարդ ռեգիոնում գտնվող ու նաև քաղաքակրթական վերափոխումների կենսական անհրաժեշտություն ունեցող պետություն, այլ նաև որպես պետություն, որն ունի անվտանգության ընդհուպ օպերատիվ խնդիր և ըստ այդմ, մեղմ ասած, պարտավոր է այդ հարցում ապահովել միջազգային անվտանգության թիվ մեկ կենտրոնի՝ ՆԱՏՕ-ի կամ այդ տողատակում ԱՄՆ-ի և Գերմանիայի աջակցությունը:

Ի դեպ, այդ տեսանկյունից հատկանշական է նաև, որ այս օրերին Հայաստանի արտգործնախարարն ու նախագահը Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցից առաջ արդեն եղել են Բեռլինում և Վաշինգտոնում, որտեղ եղավ նաև հանդիպումը պետքարտուղար Պոմպեոյի հետ: Իմիջիայլոց, արժե թերևս հիշել և այն, որ ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը այցելել էր ոչ այլուր, ոչ իր դաշնակից համարվող Մոսկվա, այլ Բեռլին՝ անելով այնտեղ մի շարք ուշագրավ հայտարարություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում