Կիոտո քաղաքի արևմտյան ծայրամասում է գտնվում Ճապոնիայի ամենագեղեցիկ տեսարժան վայրերից մեկը՝ հնդկեղեգների պուրակը, որի միջով անցնում է հետիոտնի գեղեցիկ ճանապարհը՝ գրում է hronika.info-ն:
Բամբուկը մշտադալար բույս է, և այդ պուրակում կարելի է զբոսնել նաև ձմռանը: Արևելյան Ասիայում հնդկեղեգի դատարկ խողովակը խորհրադանշում է համեստությունը, իսկ հավերժ կանաչ գույնը և չորուկ լինելը՝ խոր տարիքը:
Ճապոնիայում հնդկեղեգը մաքրության խորհրդանիշ է: Հնդկեղեգը կարող է հսկայական չափերի հասնել, նրա որոշ տեսակներ հասնում են մինչև 40 մ բարձրության, իսկ բնի հաստությունը կարող է կազմել 80 սմ: