Tuesday, 23 04 2024
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան

Ինչպե՞ս էր Ռոբերտ Քոչարյանը հանձնում Մեղրին

Ռոբերտ Քոչարյանը տասնամյա պաշտոնավարման ընթացքում ոչ միայն իր անունը կապել է քաղաքական սպանությունների ու համատարած թալանի հետ, այլ նաև էական հարված է հասցրել Արցախին, ԼՂ կարգավորման գործընթացին:

1998-ին զբաղեցնելով Հայաստանի նախագահի պաշտոնը` Ռոբերտ Քոչարյանն իրեն իրավունք վերապահեց բանակցել նաև ԼՂՀ անունից: Սա շրջադարձային իրադարձություն էր կարգավորման գործընթացում, ինչի հետևանքով Արցախը դուրս մնաց բանակցային ձևաչափից` հակամարտության սուբյեկտից վերածվելով օբյեկտի:

Կարգավորման գործընթացը տրանսֆորմացվեց, երկրորդ պլան մղվեց ինքնորոշման սկզբունքը: Այս համատեքստում պատահական չէ, որ Քոչարյանի իշխանության առաջին տարիներին հրապարակ եկավ, այսպես կոչված, Մեղրիի փոխանակման տարբերակը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համատեքստում տարածքների փոխանակման կամ «Մեղրիի հարցը» բանակցությունների առարկա լինելու շուրջ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների բանավեճը ծայր է առել 1999-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո և մշտապես կապվել է կատարված ոճրագործության հնարավոր շարժառիթների հետ:

Ռոբերտ Քոչարյանը և նրա իշխանության առանցքային դեմքերը ոչ համոզիչ փաստարկներով հերքել են Մեղրիի տարբերակի գոյությունը` թեև կան հակառակն ապացուցող բազմաթիվ փաստեր:

Այս տարբերակի վերաբերյալ Վազգեն Սարգսյանից մնացած մի ձեռագիր փաստաթուղթ կա, որտեղ նա նշում է արել՝ «սա մեր տարբերակը չէ, սա իրենց տարբերակն է», ու որ ինքն ու Կարեն Դեմիրճյանը դեմ են այդ տարբերակին: Նա նաև գրել էր, թե «Մեղրին բենզինի նման կմտնի ձեր արյան մեջ ու…. Վ. Սարգսյանը միանշանակ այն տեսակետին էր, որ Լաչինը պահել է պետք»:

HTB հեռուստաընկերության «Սեգոդնյա» լրատվական ծրագրով 2000թ-ի նոյեմբերի 16-ին հաղորդվել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետևյալ հայտարարությունը. «Հայրս հոկտեմբերի կեսերին ինձ հետ խոսել է Մեղրիի տարբերակի մասին: Քննարկվել է նման տարբերակ։ Նա ծայրահեղ մտահոգված էր և ասաց, թե դեմ կլինի և կկանգնի մինչեւ վերջ»:

Լուսահոգի Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը, ով 1999թ-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո վարչապետի պաշտոնում փոխարինեց եղբորը, իր վեցամսյա պաշտոնավարման ամենամեծ ձեռքբերումը համարում է Մեղրիի փոխանակման դավադիր ծրագրի կանխումը: Նա այս թեմայով բազմաթիվ վեճեր է ունեցել, այսպես կոչված, Մեղրիի տարբերակի գլխավոր լոբբիստ Ռոբերտ Քոչարյանի հետ: 2001թ-ին «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում Արամ Սարգսյանն ասել է. «Իմ թիվ մեկ ձեռքբերումն եմ համարում այն, որ ունեցածս հնարավորությունների չափով խոչընդոտել եմ Մեղրիի տարբերակի իրականացմանը»։

Հետաքրքիր է` ինչ հակափաստարկներով կամ իրենց «հերոսական» քայլը մոտիվիացնող ինչ հիմնավորումներով են հանդես եկել Ռոբերտ Քոչարյանը և նրա արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

2000թ-ին «Ալմաստ» գործարանում շրջայց կատարող նախագահ Ռոբերտ Քոչարյանը ի պատասխան լրագրողներից մեկի «Մեղրիի տարբերակին» վերաբերող հարցին՝ այն մանիպուլյատիվ հնարքով ներկայացրել էր որպես «կոմունիկացիաների խնդիր». «Խոսքը երբեք չի գնացել միջանցքի մասին, խոսքը գնացել է, այո՛, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ սուվերեն միջանցքի մասին Մեղրիով, խոսքը գնում է ճանապարհով հաղորդակցության իրավունքի մասին։ Սրանից այն կողմ երբեք որեւէ պայմանավորվածություն մենք չենք ունեցել»:

«Առավոտ» օրաթերթը ներկայացրել էր ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ելույթը, որը նա ունեցել է 2000թ-ի ապրիլի 25-ին Գլենդելում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: Վարդան Օսկանյանն` իր շեֆից Ռոբերտ Քոչարյանից, ավելի անկեղծ է եղել և բացահայտել է. «Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը՝ Ղարաբաղի հետ, տրվում է Հայաստանին: Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ», հավելել՝ «ինչ-որ տրամաբանություն կա» ու «պետք է դրվի լուրջ քննարկման»:

Վարդան Օսկանյանի այս բացահայտումներից հետո որևէ կասկած լինել չի կարող, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է եղել Մեղրիի փոխանակմանը և այս դավադիր ծրագիրը կանխվել է միայն Հայաստանի քաղաքական համակարգի և հասարակության դիմադրության շնորհիիվ:

Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է եղել ոտնձգություն կատարել երկրի տարածքային ամբողջականության դեպ` սեփական սանձարձակ իշխանությունը պահպանելու համար: Շատ հնարավոր է, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը սպանվել են, որովհետև հակադրվել են Մեղրին փոխանակելու դավադիր ծրագրին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում