Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կապիտալի նոր արտահոսք ՀՀԿ-ից. գլխավոր խնդիրը

ՀՀԿ-ն լքելու մասին է հայտարարել հերթական խոշոր գործարարը, որը նաև պատգամավոր է՝ «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանը: Նա իր հայտարարության մեջ ինչ-որ բացատրություններ է մեջբերել Ամուլսարի հարցում բողոքող քաղաքացիների հետ աշխատանքի մասով, որպեսզի նրանք չխոչընդոտեն «Լիդիան» ընկերությանը և խնդիրներ չստեղծեն նոր կառավարության համար, ասելով, թե այդ հարցում ՀՀԿ անդամ չլինելը կօգնի լինել ավելի ընկալելի այդ քաղաքացիների համար: Սակայն կասկածից վեր է, որ Աշոտ Արսենյանը ՀՀԿ-ն լքում է ըստ էության նոր շարժառիթով կամ դրդապատճառով, ինչ կար կուսակցությունը մինչ այժմ լքող գործարարների մոտ: ՀՀԿ-ն իշխանություն չէ և խոշոր գործարարները չունեն այնտեղ լինելու պատճառ: Եվ հակառակը, այնտեղ չլինելը նրանց համար կարող է լինել օգտակար: Իհարկե ասել է, որ ՀՀԿ-ում մնացողների շարքում չկան գործարարներ կամ սեփականատերեր, կլինի սխալ:

Բառացիորեն օրերս կառավարությունը հարկային արտոնություն սահմանեց, կամ սահմանված արտոնությունից օգտվելու իրավունք տվեց մի ընկերության, որն ըստ մամուլի հրապարակումների և խոսակցությունների, պատկանում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Իհարկե նա հերքում է իր կապը այդ ՎԱԲԱ անունը կրող ընկերության հետ, սակայն, մենք ինչպես ասում են՝ ապրում ենք փոքր Հայաստանում: Այս առումով իհարկե առաջանում է ուշագրավ հարց՝ ինչո՞ւ են որոշ գործարարներ կամ սեփականատերեր լքում ՀՀԿ-ն, իսկ որոշները՝ ոչ: Ընդ որում, ինչպես տեսնում ենք, կառավարությունը կարծես թե հավասարապես է վերաբերում նրանք, որովհետև մի քանի շաբաթ առաջ էլ հարկային նույնանման արտոնությունից օգտվեց ՀՀԿ-ն լքած Սամվել Ալեքսանյանը:

Ըստ այդմ, թերևս եզրակացությունն այն է, որ խնդիրը ոչ թե նոր կառավարության հետ հարցեր չունենալն ու խտրական վերաբերմունքի չենթարկվելն է, այլ ներհանրապետական կամ ներքին իշխանական՝ նախկին իշխանական հարաբերությունները: Ընդ որում դա, այսպես ասած՝ գործընթաց է, սկսվել է դեռևս իշխանության ժամանակ, շարունակվում է իշխանությունը թողնելուց հետո, և ընթանալու է նաև հետագայում՝ անկախ, թե ինչ արդյունք կլինի արտահերթ ընտրությանը: Ներիշխանական «ռազբորկաները», շահերի բախումն ու պայքարը բուռն ծավալումներ ունեին դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, պարզապես դրանք չէին հանգեցնում կուսակցության տրոհման, որովհետև խորքային հաշվով չկար դրա իմաստը՝ կուսակցությունը թե՛ պետություն էր, թե՛ կառավարման համակարգ: Այսինքն՝ ինչպես դուրս գալ ՀՀԿ-ից, եթե ամենուր ՀՀԿ-ն է, այսինքն՝ հնարավոր չէ իջնել հատակից: ՀՀԿ-ից դուրս գալը չէր լուծելու որևէ հարց: Այժմ իրավիճակը այլ է, և նոր իրավիճակում ներհհկական, ներնախկինիշխանական հարաբերությունների պարզաբանման գործընթացը արտահայտվում է արդեն այդ կերպ, և ՀՀԿ-ից հեռանում են նրանք, ովքեր չեն կարողանում ՀՀԿ շրջանակում լուծել իրենց հարցերը: Եվ այս տեսանկյունից հատկանշական է, որ Աշոտ Արսենյանը ՀՀԿ-ից հեռանալու մասին հայտարարում է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ նաև, որ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը թողնում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Գործնականում մեկ-երկու օրվա ընթացքում ակնհայտ է դառնում, որ ՀՀԿ-ն լքում է կապիտալի հերթական խոշոր խմբաքանակը: Այս ամենում, սակայն, առանցքայինը, հանրային շահի տեսանկյունից, իհարկե ՀՀԿ ներքին «ռազբորկաները» չեն, այլ հարցը, թե ի՞նչ է անելու ՀՀԿ-ից դուրս եկող կապիտալը: Այն անշուշտ միատարր չէ, սակայն խորքային առումով առկա է այդ հարցը՝ կապիտալը, որը սերտաճած էր քաղաքականության հետ կամ իշխանության հետ, և որը նաև հսկայական ներկայացվածություն ունի տնտեսության մեջ, կազմում է ըստ էության այդ տնտեսությունը, ինչ է անելու նոր իրավիճակում:

Իհարկե այստեղ առկա է համակարգային օրենսդրական փոփոխությունների խնդիրը, որպեսզի ինստիտուցիոնալ մեխանիզմներով բացառվի բիզնեսի և քաղաքականության, բիզնեսի և իշխանության սերտաճումը, սակայն, մեծ հաշվով, պետք է լինել իրատես ու հասկանալ, որ ընդհանրապես բացառել փողի ազդեցությունը քաղաքական գործընթացներում, պրակտիկորեն հնարավոր չէ: Հնարավոր է կանոնակարգել, սահմանել և այլն, սակայն ազդեցությունը բացառել հնարավոր չէ: Ըստ այդմ, մի կողմից դիտարկելով նոր կանոնների և ինստիտուցիոնալ մեխանիզմների հարցը սերտաճումը բացառելու համար, մյուս կողմից՝ այդուհանդերձ մնում է կապիտալի ազդեցության խնդիրը և ըստ այդմ կապիտալիստների կատարելիք ընտրության խնդիրը, որ ուղղությամբ ազդել, թեկուզ նոր խաղի կանոններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում