Wednesday, 24 04 2024
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել

Քաղաքագետ. Աստանայում որևէ որոշիչ փաստաթուղթ չի ստորագրվի

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, մեկնաբանելով երեկ կայացած Սերժ Սարգսյան-Մեդվեդև և Կասպյան հնգյակի հանդիպումների շարքում Ալիև-Ահմադինեժադ հանդիպումները, նշեց, որ նման հանդիպումները ԼՂ խնդրի կարգավորման համար չեն կարող շրջադարձային լինել. «Այս հանդիպումների նպատակը ժամանակների ճշտումն է, այն հերթական քաղաքական դրվագ է։ Սպասել, որ պետությունների ղեկավարների հանդիպումների ժամանակ կտրուկ փոփոխություն կլինի` ճիշտ չէ»։
Մինասյանի կարծիքով, Աստանայում դեկտեմբերի 1-2-ը կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովին որևէ որոշիչ փաստաթուղթ չի ստորագրվի. «Եթե ԵԱՀԿ-ում որևէ փաստաթուղթ ստորագրվի, ես կզարմանամ, բայց նույնիսկ եթե ստորագրվի, ապա դա կլինի դեկլարատիվ բնույթ կրող մի փաստաթուղթ, որի հիմնական նպատակը պետք է լինի տարածաշրջանում ստատուս քվոյի վերահաստատումը։ Ռուսաստանը հենց ստատուս քվոյի պահպանման կողմնակիցն է։ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և անգամ Թուրքիայի համար Ղարաբաղում պատերազմական գործողությունները ցանկալի չեն, ստատուս քվոյի խախտումը միայն Ադրբեջանին է պետք»։
Սերգեյ Մինասյանը համոզված է, որ գերտերություններն աշխատելու են թույլ չտալ, որպեսզի տարածաշրջանում էսկալացիա լինի, նրանք կողմերին հորդորելու են շարունակել բանակցային գործընթացը։ «Ես չեմ կարծում, որ հայերին կարելի է ինքնասպանության պատրաստ կողմ անվանել, քանի որ տարածքների վերադարձը կնշանակի պատերազմական գործողությունների վերսկսում, ինչը բացի Ադրբեջանից, ոչ մեկին պետք չէ»,- կարծիք հայտնեց քաղաքագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում