Tuesday, 23 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով

Մի փոքր քայլ և համահայկական ներուժը գերազանցում է սպասելիքը

Կենտրոնական բանկը նախօրեին անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6 տոկոսի շրջանակում՝ դրա վերաբերյալ իր հիմնավորումներում ներկայացնելով 2018-ի երկրորդ եռամսյակի տնտեսական պատկերը: Ըստ այդմ, Կենտրոնական բանկը արձանագրել է, որ երկրորդ եռամսյակում, այսինքն՝ ապրիլ, մայիս և հունիս ամիսներին, Հայաստանում տնտեսության ակտիվությունը սպասվածից ավելին է, գնաճային ճնշումը՝ ցածր, ինչն էլ ԿԲ համար հիմք է ծառայել այլ գործոնների հանրագումարում անփոփոխ թողնել տոկոսադրույքը:

Երկրորդ եռամսյակի տնտեսական՝ սպասվածից բարձր ակտիվությունը իսկապես հետաքրքիր է՝ նկատի ունենալով այն, որ երկրորդ եռամսյակում Հայաստանում տեղի են ունեցել զարգացումներ, որոնք կարծես թե, համենայնդեպս շատերի կանխատեսմամբ, պետք է բերեին հակառակ պատկերի: Հայաստանում զանգվածային ցույցեր էին, գործադուլներ, դասադուլներ, ճանապարհներ էին փակվում, զբոսաշրջիկներ չէին գալիս և այլն:

Բայց արի ու տես, որ երկրորդ եռամսյակի տնտեսական ակտիվությունը սպասվածից բարձր է: Այստեղ, իհարկե, զուտ վիճակագրական առումով անհրաժեշտ է պատկերը համեմատել 2017 թվականի հետ, սակայն խնդիրը այս պարագայում զուտ վիճակագրությունը չէ, այլ, այսպես ասած, ֆոնը, մթնոլորտը և «սպասվածից բարձր» բնորոշումը: Ինչ է դա նշանակում, նվազագույնը: Թերևս այն, որ երկրորդ եռամսյակը իր վրա կրում է առնվազն դրական սպասումների ազդեցությունը, որ Հայաստանում ձևավորվել են թավշյա հեղափոխության գործընթացում, արդյունքում: Եվ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս ապրող հայերի շրջանում:

Իհարկե, դեռ պետք է հանգամանալից կերպով պարզել, թե կոնկրետ ինչ գործոններ են կազմել սպասվածից բարձր ակտիվությունը, սակայն աներկբա է, որ այստեղ առանցքայինը եղել է դրական սպասումների ձևավորումը, դրական փոփոխությունների, հեռանկարի վերաբերյալ վստահության ձևավորումը, որ տեղի է ունեցել Հայաստանում և Սփյուռքում: Այս հանգամանքը, իհարկե, դեռ ունի խորքային ու մանրամասն վերլուծության անհրաժեշտություն, որպեսզի պարզ լինեն բոլոր գործոնները, սակայն մի բան թերևս ակնառու է՝ այն ահռելի ներուժը, որ կա համահայկական «ամբարում», բավական է մի փոքր եղանակային բարենպաստ միջավայր, մթնոլորտ, պայմաններ, և ունենում է արդեն շոշափելի, սպասվածից բարձր դրսևորում:

Եվ ուրեմն հնարավոր է պատկերացնել, թե ինչպիսի դրսևորումներ կարող են լինել այդ ռեսուրսի հետ հանգամանալից աշխատանքի, արդեն շատ կոնկրետ տնտեսական քաղաքականության, կոնկրետ ծրագրերի, առաջարկների, նախաձեռնությունների պարագայում, որոնք կվայելեն նույն վստահությունը Հայաստանում և Սփյուռքում, կպահպանեն դրական սպասումները: Ի վերջո, սա նաև պետք է ազդակ լինի, այսպես ասած, արտաքին օտարերկրյա ներդրողների համար, որովհետև վերջին հաշվով սփյուռքահայությունը որոշակիորեն նաև Հայաստանի յուրօրինակ «բրենդ» է, այցեքարտ՝ կամա թե ակամա:

Եվ ըստ էության կապված այն հանգամանքի հետ, թե ինչպես է իրեն կարողանում դրսևորել Հայաստանի հետ հարաբերությունում Սփյուռքը՝ օգտագործելով իր ոչ թե բարեգործական, այլ ստեղծարար ներուժը, իրավիճակի մասին պատկերացում են կազմում նաև օտարերկրացի ներդրողները: Առավել ևս, որ հայկական Սփյուռքը տարբեր երկրներում ամենևին «շարքային» համայնք չէ, այլ կազմված է այդ երկրների կյանքում ինտեգրված և նշանակալի հաջողությունների հասած տարբեր անհատներից ու խմբերից, որոնք ուղենիշ են նույնիսկ հենց այդ երկրներում, և առավել ևս, որոնք ուղենիշ կարող են դառնալ այդ երկրներում Հայաստանի հանդեպ վերաբերմունքի մասով: Կամ, ինչպես ասում էր Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Հեֆերնը, ինքը չի կարող ամերիկացի ներդրողներին համոզել ներդրումներ անել Հայաստանում, եթե դա չեն անում ամերիկահայ ներդրողները: Մեծ հաշվով այդ պարագան կիրառելի է թերևս բոլոր երկրների դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում