Saturday, 20 04 2024
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է

Ինչպե՞ս Ռոբերտ Քոչարյանը «նախապատրաստեց» Վազգեն Սարգսյանի սպանությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ է անձնավորել խնդիրը, թե ով պետք է հայտնվի ճաղերի հետևում, ով ոչ: Ընդհակառակը՝ նա կարող է ձևակերպել խնդիր, որ պատժվեն բոլոր նրանք, ովքեր հանցանք են թույլ տվել, ապօրինի հարստացել. «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ միացմամբ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նա էլ է կողմ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «հայտնվի ճաղերի հետևում»:

Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը միանգամայն ռացիոնալ է և բխում է իրավական երկիր ունենալու անհրաժեշտությունից:

Սա է թավշյա հեղափոխության հիմնական հետևանքներից մեկը. գողապետությունը քանդվում է բոլորիս աչքի առաջ` հասարակությանը զարմացնելով նորանոր սկանդալային բացահայտումներով:

Կասկածից վեր է, որ բացահայտումների հետքերը հասնելու են մինչև գողապետության «հիմնադիր հայրերջ»` Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը:

Իրադարձությունների անխուսափելի թվացող զարգացումը Քոչարյանի մոտ ավելի է բորբոքել քինախնդրությունը. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ դատի է տվել «Առաջին լրատվական»-ին և «Ժամանակ» օրաթերթին՝ 2 մլն դրամ պահանջելով իբր իրեն զրպարտելու համար։

Քոչարյանի նպատակն` ազատ խոսքը լռեցնելն է, սակայն մենք հավատարիմ ենք մեր մասնագիտական, քաղաքացիական առաքելությանը և հանգամանալից անդրադառնալու ենք Ռոբերտ Քոչարյանի տասնամյա կառավարման բոլոր հանցագործություններին` թեև դրանց միայն թվարկումը ժամանակատար, ծանր աշխատանք է:

Քոչարյանի նախագահության տասնամյակում տեղի են ունեցել շուրջ երեք տասնամյակ աղմկոտ սպանություններ: Դրանց կազմակերպման ձևը, չբացահայտված մնալը հուշում են այն մասին, որ երկրորդ նախագահը պետական համակարգը դարձրել էր ահաբեկչական-ռեպրեսիվ մեքենա, որի միջոցով ֆիզիկապես հաշվեհարդար է տեսել մարդկանց հանդեպ, որոնք կարող էին խոչընդոտել նրա անսահմանափակ իշխանությանը, ըստ էության` կոռուպցիոն հրեշավոր բուրգի հաստատմանը:

1998-ի պալատական հեղաշրջումն իրականացրած «հայտնի ուժերից» Արցախի խնդիրը հետաքրքրում էր միայն Վազգեն Սարգսյանին, իսկ Ռոբերտ Քոչարյանին պետք էին անսահմանափակ իշխանություն ու մեծ փողեր:

Լևոն Տեր-Պետրոսյանի հեռացումով խնդիրը չէր լուծվել. Քոչարյանի անսահմանափակ իշխանության ճանապարհին կանգնած էր Վազգեն Սարգսյանը:

Քոչարյանը Վազգեն Սարգսյանի դեմ կամպանիան իրականացնում էր բոլոր ճակատներով` քաղաքական, քարոզչական, չխորշելով անգամ նախազգուշական սպանությունների կազմակերպումից:

Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմը դարձել էր Վազգեն Սարգսյանի դեմ դավեր բուծող ինկուբատոր. այստեղ հավաքվել էին մարդիկ, որոնք դատապարտվել էին Վազգեն Սարգսյանին սպանելու փորձի, մտադրության համար: Խոսքը` մասնավորապես, ՀՅԴ ղեկավար գործիչ Վահան Հովհաննիսյանի մասին է, որը Քոչարյանի խորհրդականն էր:

Տիգրան Նաղդալյանի ղեկավարած հանրային հեռուստատեսությունը Վազգեն Սարգսյանի չեզոքացումը նախապատրաստում էր քարոզչական հարթության վրա: «…

Ամիսներ շարունակ Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտում ներշնչում են, որ քո գոյությունը «կասեցնում է Հայաստանի զարգացումը»: Ուշադրություն դարձրու ձևակերպման չարագուշակ անմեղությանը…»,- 1998-ի նոյեմբերին Վազգեն Սարգսյանին գրած իր հայտնի նամակում իրավիճակը դիպուկ նկարագրել է նրա ընկերը` Վանո Սիրադեղյանը:

Սակայն քաղաքական և քարոզչական հարթություններից զատ` Ռոբերտ Քոչարյանը 1998-ի վերջից գործի դրեց «մսաղացը»:

1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ իր բնակարանի շքամուտքում, հրազենից սպանվեց պաշտպանության փոխնախարար, գնդապետ Վահրամ Խորխոռունին: Նա Վազգեն Սարգսյանի տեղակալն էր. սա, ըստ էության, ղարաբաղյան կանի առաջին կրակոցն էր Վազգեն Սարգսյանի ուղղությամբ: Ավելորդ է ասել, որ այս սպանությունը բացահայտված չէ:

Պատկերն ավելի ամբողջական դարձավ 1999թ-ի փետրվարի 9-ին, երբ սպանվեց Ներքին զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանը: Պաշտոնական վարկածով` գեներալը երկու կրակոցով ինքնասպանություն է գործել՝ մի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում:

Ավելորդ է ասել, որ Քոչարյանի շրջապատի կողմից մոգոնված այս վարկածը նման է զառանցանքի: Արծրուն Մարգարյանին ճանաչողները քաջատեղյակ են նրա կամային, բարոյական բարձր որակների մասին. արցախյան պատերազմի ժամանակ Մերգելյանի ջոկատը ղեկավարած հրամանատարը չէր կարող դիմել նման քայլի: Անհեթեթ է պատկերացնել, որ մարդն իր գլխին կրակելուց հետո, կարող էր կրակել սրտին…

Արծրուն Մարգարյանը Սերժ Սարգսյանի գլխավորած ՆԳ և ԱԱ նախարարությունում մնացած միակ գեներալն էր, որը պահպանել էր հավատարմությունը Վազգեն Սարգսյանի, պաշտոններից հեռացած Լևոն Տեր-Պետրոսյանի և Վանո Սիրադեղյանի հանդեպ:

Խորխոռունու ու Մարգարյանի սպանությունները կատարվել են միասնական տրամաբանությամբ, ըստ ամենայնի` ղարաբաղյան կլանի սառնասիրտ հաշվարկով: Ռոբերտ Քոչարյանը «նախապատրաստում» էր Վազգեն Սարգսյանի սպանությունը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում