Քաղաքի կարիքներին, խնդիրներին ծանոթ եմ: Պատրաստ եմ իրավապահների հետ համագործակցել ՝ ցանկացած չարաշահման մասին անգամ կասկած ունենալու դեպքում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զույցում հայտարարեց Էջմիածնի քաղաքապետի ժամաակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:
Վերջինս նշեց, որ պատրաստվում է բնակիչներին վերադարձնել հավատը, արդարությունը և ադարացնել սպասելիքները: Գասպարյանն ասաց, որ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը ստացել է Կառավարությունից, սակայն ոչ անձամբ Նիկոլ Փաշինյանինց:
Դիանա Գասպարյանն անկուսակցական է, սակայն նշեց, որ առաջիկայում կանդամակցի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: