Tuesday, 23 04 2024
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների

Սերժ Սարգսյանը պետք է ապրիլյան պատերազմի համար ցուցմունք տա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

ուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվում Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղի հարցերը չեն կարող մեզ չանհանգստացնել: Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս այդ հակամարտության խաղաղ կարգավորման օգտինԲոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հօգուտ հարաբերությունների սրման, բոլոր նրանք, ովքեր չեն լսում խաղաղ ապրելու ժողովրդի ցանկությունը, իհարկե գնում են լարվածության ճանապարհով: Մենք պետք է ամեն ինչ անենք՝ կանխելու դա»: Նա նաև նշել է, որ Ադրբեջանը մշտապես հանդես է եկել խնդրի կարգավորման կառուցողական դիրքերից, ի՞նչ է սա նշանակում:

-Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ակտիվորեն է աշխատում, և քանի որ Ադրբեջանն իրոք այսօր մտահոգված է այն պրոցեսներով, որոնք ընթանում են Հայաստանում, այդ թվում նաև մտահոգված է նրանով, որ կոռուպցիայի դեմ պայքար է իրականացվում նաև հայոց բանակում, փորձում է այդ պրոցեսը կանխել տարբեր ձևերով: Օրինակ՝ նրանք շատ լավ գիտեն, որ Հայաստանում Ռուսաստանի ցանկացած պաշտոնյայի հայտարարությունը շատ լուրջ է ընկալվում: Հիշո՞ւմ եք, երբ որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում թափով փոփոխություններ էին իրականացվում, Հայաստան եկան ռուս պատգամավորներ և արեցին ինչ-որ հայտարարություններ, որոնք նյարդայնացնում էին հայ հասարակությանը:

Նաև չէին կասեցնում, չէին թուլացնում ալիքը:

-Այո՛, ուժեղացնում էին: Բայց ինչո՞ւ օգտագործվեց այդ մեխանիզմը և հիմա էլ նույնատիպ բան է արվում: Դա կապված էր նաև նրա հետ, որ փորձում էին ինչ-որ չափով տորպեդահարել Հայաստանում ընթացող փոփոխությունների պրոցեսները: Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ Հայաստանում լեգիտիմ իշխանություն է, և դա իրենց օգտին չէ, մեր բանակում իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարն իրենց օգտին չէ: Բայց մենք պետք է հասկանանք, որ եթե ինչ-որ բան է հայտարարում Պուտինի խոսնակը կամ ԱԳՆ խոսնակ Զախարովան, եթե նրանք մեզ համար վատ բան ասեն, այդ դեպքում համաձայն եմ, կարելի է խուճապի մատնվել և քայլեր ձեռնարկել, հակառակ դեպքում, ինչ որ պատգամավորի կամ խոսնակի կարծիքին չպետք է լուրջ վերաբերվել: Վոլոդինի ասածին չպետք է լուրջ վերաբերվել…

-Կա տեղեկություն, որ սահմանի երկայնքով կա զորքերի կուտակում, և սպառազինություն է տեղափոխվել առաջնագիծ: Գիտենք, որ ակտիվ շարժեր կան Իջևանի, Քելբաջարի ուղղությամբ: Արցախում շատ լուրջ շրջանակներ անհանգստություններ ունեն: Սպառազինության այսպիսի լայնամասշտաբ մոբոլիզացիա երբեք տեղի չի ունեցել: Արդյո՞ք մենք շատ արխային չենք:

-Ո՛չ: Մեր վարչապետը նախօրեին հավաքեց Անվտանգության խորհրդի առաջին նիստը, ես պնդում եմ, որ դա պատահական չէր:

-Դա կապ ունե՞ր այս լարումների հետ:

-Ես ուղղակիորեն կապում եմ դրա հետ և ոչ միայն. վարչապետն ուզում է աշխատեցնել Անվտանգության խորհուրդը:

Ինչը Ս. Սարգսյանի օրոք ժանգոտված մեքենա էր:

-Այո՛, անհրաժեշտություն է այդ ինստիտուտը աշխատեցնել: Իշխանությունները ադեկվատ արձագանքում են: Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կգնա լայնամասշտաբ պատերազմի: Նրանք այդ լարվածությունը ստեղծելով՝ փորձում են կանխել կուռուպցիայի դեմ վարչապետ Փաշինյանի սկսած պատերազմը, որը սկսեց բանակից: Իսկ բանակում կոռուպցիայի դեմ պայքարը ուժեղացնում է բանակը: Նրանք այդ լարվածությունը ստեղծում են, որ Հայաստանում հայտնվեն մարդիկ, որոնք  կասեն՝ սպասե՛ք, ինչ կոռուպցիայի դեմ պայքարի ժամանակ է, քանի որ այնտեղ թշնամին կա: Ինչո՞ւ. որովհետև հերթը գալիս է Սերժ Սարգսյանին. ակնհաայտ է, որ եթե այս նույն թափով պայքարը շարունակվի, ի վերջո Սերժ Սարգսյանին կկանչեն ԱԱԾ, որ ինքը ցուցմունք տա՝ կապված 2016թ. ապրիլյան պատերազմի հետ: Նա կարող է լինել վկայի կարգավիճակով, բայց պետք է ցուցմունք տա, թե ինչպես ստացվեց, որ ասենք փամփուշտ չկար, անհրաժեշտ բաներ չկային և այլն, և ինչպես եղավ, որ դրանից  նա նույնիսկ մեկին չձերբակալեց, ոմանք աշխատանքից հեռացվեցին, բայց հետո նրանց պաշտոնը բարձրացվեց… Ես կասկածամիտ չեմ, բայց սա նման էր заговор-ի՝ փոխանակ քննություն անցկացվեր, թե ինչու բանակը պատրաստ չէր, ինչու հրաման չեն տվել պատժիչ գործողություն իրականացնել ադրբեջանցիների դեմ և այլն, ուղղակի ամեն ինչ կոծկեցին, գնաց: Եվ հիմա ժամանակը եկել է, և պետք է Սերժ Սարգսյանին էլ հրավիրել ԱԱԾ, դրա համար ադրբեջանցիներն ուզում են կանխել, քանի որ հասկանում են, որ մեր պաշտպանական համակարգը որքան մաքրվի կոռուպցիոներներից, այնքան բանակը ավելի ուժեղ կդառնա: Ես չեմ բացառում, որ նախկին իշխանությունների մեջ կային մարդիկ, ովքեր դավաճանեցին հայ ժողովրդի շահերը՝ Ռուսաստանի միջոցով, և հակահարված տալու հրաման չտրվեց ապրիլյանի ժամանակ: Բայց մեր բանակը հակահարված տվեց, մեր երիտասարդները ազգին թիկունք կանգնեցին, լուրջ զոհեր ունեցանք, բայց հրամանատարները առաջ գնալու հրաման չտվեցին: Ոչ ոք միամիտ չէ և հասկանում է, որ այստեղ ինչ-որ լուրջ բաներ կան: Սերժ Սարգսյանին պետք է հրավիրել ԱԱԾ, և շատ բաներ կարող են բացահայտվել: Ես ուզում եմ ողջունել Նիկոլ Փաշինյանի այս քայլերը և ասել՝ շարունակեք: Հենց կոռուպցիայի դեմ պայքարը կկանգնեցի թշնամուն, նա չի համարձակվի հարձակվել մարտունակ բանակի վրա: Այո՛, միշտ պետք է պատրաստ լինենք, գիտենք, որ Ադրբեջանն անկանխատեսելի է, կարող է սադրանքի գնալ, բայց Ադրբեջանում այդքան խելք ունեն և հասկանում են, որ Հայաստանում լեգիտիմ իշխանություն է, և եթե իրենք հարձակվեն, Նիկոլ Փաշինյանին ոչ ոք չի համարձակվի ասել՝ պատժիչ գործողություններ չզարգացնեք, նա կզարգացնի պատժիչ գործողություններ, և Ադրբեջանը ծանր վիճակում կհայտնվի: Մինչդեռ Ս. Սարգսյանի դեպքում նույնիսկ ոչ թե Պուտինի այլ ավելի ցածր մակարդակով զանգում և ասում էին՝ նստի՛ր տեղդ, թե չէ քո մասին ինչ կա-չկա կհրապարակենք: Բացի դրանից՝ ամբողջ աշխարհը նայում է, թե Հայաստանում ինչ է կատարվում՝ հեղափոխություն, կոռուպցիայի դեմ պայքար, սկսվում են սպասված ռեֆորմներ, և այս ֆոնի վրա Հայաստանի վրա հարձակվելը շատ թանկ կնստի Ադրբեջանի վրա, Ադրբեջանը պետք է շատ լավ հաշվարկ անի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում