Friday, 29 03 2024
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. դիվերսիոն ներթափանցման փորձ` տևական դադարից հետո

Հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց՝ արևելյան և հյուսիսային հատվածներում կիրառելով նաև ձեռքի հակատանկային նռնականետեր:

Անցած շաբաթվա ամփոփագրի այս հատվածը որևէ նորություն, արտառոց փաստ չի պարունակում: Մեր հասարակությունը նույնիսկ վարժվել է նման տեղեկատվության:

Սակայն ավարտվող շաբաթվա ընթացքում հակառակորդն արմատապես փոխել է մարտավարությունը` վերադառնալով, այն ձեռագրին, որը բնորոշ էր 2016-ի Ապրիլյան պատերազմին նախորդող շրջանին:

Արցախի ՊԲ արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հունիսի 17-ին՝ ժամը 21:45-ի սահմաններում, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր:

Ապրիլյան պատերազմից հետո մենք անընդհատ հավաստիացումներ էինք լսում, թե առաջնագիծն ամրացվել է` չեզոքացնելով հակառակորդի դիվերսիոն ներթափանցման ռիսկերը:

Անշուշտ, կասկածի տակ չենք դնում Հայաստանի և Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությունների պնդումները, մյուս կողմից` գործ ունենք ադրբեջանական մարտավարության կտրուկ փոփոխության հետ, ինչը հղի է անկանխատսելի հետևանքներով:

Ապրիլյան պատերազմից հետո Բաքուն անցավ հոգեմաշ պատերազմի մարտավարությանը, երբ հիմնականում գործի էին դրվում դիպուկահարները: Հայկական կողմը առաջնագծում պարբերաբար ունենում էր ցավալի կորուստներ, սակայն Բաքվի այդ մարտավարությունը չէր վկայում լայնածավալ պատերազմական գործողություններ սանձազերծելու մասին:

Սակայն վերջին ամսվա ընթացքում հակառակորդը էսկալացնում է իրավիճակը ռազմաճակատի բոլոր հատվածներում, նույնիսկ` համեմատաբար կայուն Նախիջևանի սահմանին: Իսկ օրերս տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձն արդեն պատերազմի սանձազերծման ուղղակի նախանշան է:

Ադրբեջանի ղեկավարությունը բացահայտ խոսում է մոտալուտ պատերազմի մասին: Ադրբեջանի պաշտպանության նախարարը նույնիսկ չի էլ թաքցնում, որ վաղը Բաքվում նախատեսված զորավարժությունը խիստ պրակտիկ, այսպես կոչված` նախապատրաստական օրակարգ ունի:

Զաքիր Հասանովը հայտարարել է, որ հունիսի 26-ի ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվելու են գերժամանակակից համակարգեր, որի գոյության մասին քչերը գիտեն:

Ըստ նրա՝ շքերթի ժամանակ կցուցադրեն նաև ամերիկյան Bell 412, MI-24 ուղղաթիռներ, MI35, KA-27 հարվածային համակարգեր:

Հասանովի հայտարարության քաղաքական ենթատեքստն ակնհայտ է. նա քարոզչական ֆոն է փորձում ձևավորել, որ Ադրբեջանին սպառազինություն է մատակարարում ոչ միայն Ռուսաստանն, այլ Մինսկի խմբի մյուս համանախագահը` ԱՄՆ-ն, որը սկզբունքորեն չի սպառազինում հակամարտության կողմերին:

Բաքուն պատրանք է ստեղծում, թե տարբեր միջազգային կենտրոններից ունի պատերազմի քարտ-բլանշ:

Ամերիկյան ուղղաթիռների հետ կապված պատմությունն առայժմ մութ է և պարզաբանման անհրաժեշտություն ունի: Համենայն դեպս, հայկական կողմը սպասում է Վաշինգտոնի պաշտոնական արձագանքին:

Ակնհայտ է, որ սպառազինությունների ոլորտում Ադրբեջանն որոշակի առավելություն է զգում և փորձում է պատերազմի միջոցով փոխել ստատուս-քվոն, ինչի համար ստեղծում է քաղաքական և քարոզչական համատեքստ:

Անշուշտ, կասկած չունենք, որ Հայաստանի ռազմավա-քաղաքական ղեկավարությունը վերահսկում է իրավիճակը, սակայն որոշակի տպավորություն է ստեղծվել, թե արտաքին քաղաքականությունը մնացել է թավշյա հեղափոխության ստվերում: Համենայն դեպս, առաջնագծում

ստեղծված լարվածությունը  ստիպում է մտածել Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետությունը կտրուկ մեծացնելու անհրաժեշտության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում