Thursday, 28 03 2024
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

«Ծռության» թափառող ատելությունը

Ժիրայր Սեֆիլյանը և նրա գործով անցնող չորս անձինք ազատության մեջ են, ճաղերի կապանքներից այլևս ազատ են «Սասնա ծռեր» խմբի անդամների մի զգալի հատվածը: Մեր խոսքն էլ այլևս կարող է ավելի անկաշկանդ լինել, մանավանդ` «ծռության » ճամբարից լսում ենք ոչ թե քաղաքական տեքստեր, այլ իրենց փակված էջը հերոսացնելու փորձեր:

Սա այն դեպքն է, որ ոմանք իրապես չարաշահում են իշխանության քաղաքական տոլերանտությունը, հումանիզմը:

Անցած շաբաթ քստմնելի էր հետևել «Սասնա ծռերի» գործով դատավարությանը, որի ընթացքում հրապարակված երկու տարվա վաղեմության գաղտնալսումները բացահայտեցին կարևոր մի հանգամանք. զինված խմբի անդամների թիրախն ոչ միայն ու ոչ այնքան Սերժ Սարգսյանի իշխանությունն էր, որքան` քաղաքականությունն առհասարակ: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել սահմաններ չունեցող այն ատելությունը, որ «ծռերը» երկու տարի առաջ տածել են Նիկոլ Փաշինյանի հանդեպ, ով որևէ կերպ իշխանության հետ չի ասոցացվել:

Խնդիրը նույնիսկ Փաշինյանի անձը չէ, որովհետև այդ ատելությունն անցողիկ չէ և ընդամենը փոխելու է թիրախը` ամեն հաջորդ պահի գտնելով նոր կերպար, որն այդ պահին ավելի շատ է ասոցացվում քաղաքականության հետ:

«Յուրաքանչյուր անգամ, երբ դատարանում հրապարակվում են Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2016 թ. հուլիսյան ապստամբության ժամանակ Սասնա Ծռերի հնչեցրած կոպիտ արտահայտություններ, մեր ընդհանուր հակառակորդն անմիջապես փորձում է ուռճացնել երևույթը ու սեպ խրել Սասնա Ծռերի ապստամբության և ներկայի Թավշյա հեղափոխության միջև»,-երեկ բանտից գրել է «Ծռերի» գաղափարական առաջնորդ Վարուժան Ավետիսյանը: «Հակառակորդը» մենք ենք` լրատվամիջոցներս, որ «մեղք» ենք գործել` լուսաբանել դատավարությունը: «Հակառակորդին» չեն քննադատում` ոչնչացնում են, որովհետև նա ոչ թե քաղաքական սուբյեկտ է, այլ մեկը, որը սպառնում է կյանքիդ, ազատությանդ:

Ազատություն ստացած կամ չստացած «ծռերը» երկրում «հակառակորդ» են փնտրում, նշանակում է` զինված ապստամբության էջը նույնիսկ փակված էլ չէ:

Նիկոլ Փաշինյանն այսօր դաշնակից է, որովհետև մաուզերիստի ստվերում փորձել է հայտնաբերել և հասարակություն վերադարձնել մարդուն,  վաղը կդառնա հակառակորդ, եթե թույլ չտա մաուզերիստի մուտքը քաղաքականություն:

Վարուժան Ավետիսյանի հայտարարության մեջ զղջման որևէ նշույլ չկա: «Սասնա Ծռերի մեթոդը հուրն է, Նիկոլ Փաշինյանինը՝ ջուրը:

2016 թ. հուլիսին հուր էր անհրաժեշտ: Բնական երևույթ է, երբ հուրը հանդիպում է ջրին, ընդվզում և պոռթկում է»,-ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է Ավետիսյանը:

Քաղաքականության միֆականացումն արդեն վտանգավոր է, սակայն ավելի վտանգավոր է, երբ դա արվում է մանիպուլյացիայի նպատակով:

«2016 թ. Սասնա Ծռերի ապստամբության հուրը խանձեց հակառակորդի երախը: Դրա շնորհիվ հնարավոր դարձավ 2018 թ. Թավշյա հեղափոխության ջրով մաքրելու մեր երկիրը, ինչն էլ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բոլորս միասին անում ենք»,-գրում է Ավետիսյանը և կեղծում է քաղաքական իրողությունները:

Թավշյա հեղափոխությունը նույնիսկ հեռավոր աղերս չունի ՊՊԾ գնդի գրավման գործողության հետ. Նիկոլ Փաշինյանի «բաց ձեռքերը» հենց քաղաքական սահմանազատում էր «ծռությունից»: Չլիներ այդ սահմանազատումը` հասարակությունը չէր կոնսոլիդացվի, որովհետև մերժում է բռնությունը: Չլիներ «բաց ձեռքերը»` իշխանությունն էլի կկրակեր, և հասարակությունն ու միջազգային հանրությունը այդ կրակոցն ավելի «քաղաքակիրթ» կհամարեին, քան «ծռության» հուրը:

Թավշյա հեղափոխությունը հաղթել է բռնության վրա խարսխված իշխանությանը: Հաղթել է սիրո և համերաշխության մթնոլորտում` սկզբունքորեն մերժելով բռնությունը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում