Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Հայաստանից գողացվածի չափը հայտնի է՝ շուրջ 30 միլիարդ դոլար

Իշխանությունների իրականացրած հակակոռուպցիոն վերջին բացահայտումների գնահատականներն առայժմ առավելապես էմոցիոնալ են, հատկապես կապված Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված զինվորներին ուղարկված նամակների, «Զինվորի բաժին» մակագրությամբ սննդի հետ։ Ոտնձգություն է կատարվել Հայաստանում ու Արցախում գրեթե սրբացված կառույցի՝ բանակի նկատմամբ, ու այդ գնահատականները, դրանց զգայականությունը հասկանալի են ու օրինաչափ։ Բայց անկախ զգայականությունից, կա մի իրողություն՝ տեղի ունեցածի բնույթը. կատարվել է պետական միջոցների յուրացում, խոշոր չափերի յուրացում, խոսվում է այն մասին, որ Մանվել Գրիգորյանի գործը համակարգված յուրացումների չնչին մասնիկն է միայն։ Եվ եթե վերանում ենք զգայականությունից, ապա պետք է արձանագրենք՝ կապ չունի, թե որ ոլորտից ու որ կառույցից է կատարվել պետական բյուջեի յուրացումը։ Վերաբերմունքը պետք է նույնը լինի նաև տրանսպորտի նախարարության համակարգից, սպորտի բնագավառից կամ պետական գույքի կառավարման ասպարեզում կատարված յուրացումների դեպքում։ Էությունը նույնն է՝ գողացվել ու յուրացվել է պետական փող, որը բոլորինս է, հասարակության յուրաքանչյուր անդամինն է ու հասարակությանը՝ որպես ամբողջականություն։

Հետևաբար, ավելի կամ պակաս զգայականությամբ հասարակության վերաբերմունքը պետք է նույնը լինի ցանկացած, անգամ, երկրորդական թվացող ոլորտում պետական յուրացման նկատմամբ։ Որովհետև պետական համակարգում չկան առաջնային ու երկրորդական ոլորտներ, պետական փողը չի կարող լինել յուրացման ենթական կամ ոչ այնքան։ Պետական փողի յուրացումը քրեորեն պատժելի հանցագործություն է, հասարակության ու պետության դեմ ուղղված հանցագործություն։ Հետևաբար, նոր իշխանությունը պետք է հայտնաբերի բոլոր ոլորտների ու բոլոր համակարգերի «մանվելներին», որոնք տասնյակներով, եթե ոչ հարյուրներով են։

Խնդիրն այս համատեքստում դիտարկելիս ամենաառաջին ծագող հարցն այն է, թե ի՞նչ գումարի մասին կարող է խոսք լինել պետական միջոցների չարաշահման ու յուրացման առնչությամբ։ Ստույգ ու անսխալ գնահատականներ տալ, բնականաբար, հնարավոր չէ, քանի որ մենք գործ ունենք ոչ թե մեկ կամ անգամ մի քանի, այլ առնվազն երկու տասնամյակ գոյություն ունեցած ու գործած ստվերային սխեմաների, մութ մեխանիզմների հետ, որոնց հանրագումարում թալանվել է հասարակությունն ու պետությունը։ Թալանվել է մեթոդաբար ու հետևողականորեն։ Բայց որքան էլ դժվար է այդ թալանի դրամական արտահայտությունը որոշելը, առկա են որոշակի ցուցանիշներ, շատ կոնկրետ թվեր, որոնք գոնե մոտավոր պատկերացում կարող են տալ տարիների ընթացքում տեղի ունեցած պետական թալանի մասին։

Նման գնահատումները բազմաթիվ են, բայց հիշենք դրանցից ընդամենը երկուսը․ 2013 թվականին Ազգային ժողովում ներկայացնելով 2012 թվականի զեկույցը, այն ժամանակ Վերահսկիչ պալատի նախագահ, այսօր «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ ռիսկային է գնահատվել կամ որ նույնն է՝ մսխվել է բյուջետային ծախսերի 70 տոկոսը։ Ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո, բոլորս ենք հիշում։ Որպես պետական միջոցների յուրացման խորհրդանիշ, մալուխը ձեռքին ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող Իշխան Զաքարյանը հրավիրվեց նախագահական, և Սերժ Սարգսյանի հետ կոշտ զրույց ունենալուց հետո մոռացավ ՎՊ-ի ուսումնասիրությունների մասին։ Որովհետև Իշխան Զաքարյանը, այն ժամանակվա քաղաքական իրողությունները սխալ գնահատելով ու սխալ հաշվարկելով, իշխանության թևերի միջև պայքարի տրամաբանության շրջանակներում հրապարակեց այդ թիվը, որն իրականում շատ լուրջ թիվ էր։ 2012 թվականի պետական բյուջեի ծախսային հատվածը ավելի քան մեկ տրիլիոն դրամ էր։ Դրա 70 տոկոսը կազմում է շուրջ 700 միլիարդ դրամ կամ մոտ 2 միլարդ դոլար։ Իսկ որքա՞ն են կազմել բյուջետային ծախսերի մսխումները դրան նախորդող ու հաջորդող տարիներին։ Իշխան Զաքարյանը կամ որևէ այլ պաշտոնյա այլևս այդ թեմայով որևէ զեկույց ու թիվ չհրապարակեցին։ Բայց եթե հիմք ընդունենք միջինացված ցուցանիշները և համարենք, որ մսխվել է բյուջետային ծախսերի ոչ թե 70, այլ «համեստ» 50 տոկոսը, ապա խոսքը կարող է վերաբերվել տարեկան 1.5 միլիարդ դոլարի մասին։

Եվ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ սխեմաներն անսխալորեն գործել են ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումների շուրջ 20 տարիների ընթացքում, ապա ստանում ենք 20 տարիների ընթացքում պետությունից գողացված միջոցների մոտավոր գնահատական՝ 30 միլիարդ դոլար։ Այս թվին զուգահեռ հիշենք ևս մեկ պաշտոնական ցուցանիշի մասին։ «Global Financial Integrity» միջազգային բավական հեղինակավոր կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն, 2003-2013 թվականներին Հայաստանից ապօրինի եղանակով դուրս է բերվել շուրջ 10 միլիարդ դոլար: Ովքե՞ր, ի՞նչ ճանապարհով, ի՞նչ համամասնություններով են դուրս բերել այդ 30 միլիարդից 10-ը, կարող է պարզել քննությունը։ Ինչպես նաև այն, թե ո՞ւր է հոսել մնացած 20 միլիարդ դոլարը։

Չմոռանանք, որ անցած 20 տարիներին կազմակերպվել են 4 նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնցում որոշիչ դերը պատկանել է փողին։ Գողացված 30 միլիարդի ո՞ր մասն է իշխանությունը քրեաօլիգարխիայի միջոցով ծախսել Հայաստանում իշխանությունը գնելու, գնելու ու պահպանելու, պահպանելու ու վերարտադրվելու վրա, կրկին քննության ենթական հարց է։ Բայց կարևորն այն է, որ այսօր կոռուպցիայի դեմ իսկապես պայքար սկսած իշխանությունն ունի գոնե այս մեկնարկային ցուցանիշները, որոնք կարող են հիմք ծառայել պետությունից թալանված գումարների չափը պարզելու համար։ Բայց նույնքան կարևոր է նաև այդ գողոնը վերադարձնելու հարցը։ Դա ևս քննության պարզելիքն է։ Թեև դա շատ ավելի հեշտ խնդիր է. անցած 20 տարիներին Հայաստանի իշխանական համակարգում անգամ միջին մակարդակի պաշտոններ զբաղեցրած պաշտոնյաներն ունեն տեսանելի ապացույցներ՝ առանձնատների, էլիտար շենքերի ու այլ էլիտար շենքերում բարեկամների, զոքանչների, բաջանաղների ու սիրուհիների անուններով գրանցված անշարժ ու շարժական գույքերի ու բիզնեսների տեսքով։

Պետությունը պետք է գտնի այդ գողոնը վերադարձնելու իրավական մեխանիզմները՝ չանելով որևէ այնպիսի գործողություն, որը կարող է գնահատվել որպես «կուլակաթափություն» կամ վհուկների որս։ Չնայած մեծ շռայլություն կլինի Հայաստանի պետական միջոցները մսխածներին անվանել կուլակներ։ Դրանք բոլորը մանր գողեր են, որոնք հաջողացրել են մսխել խոշոր, գերխոշոր միջոցներ, հանրային ու պետական միջոցներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում