Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Իշխանության հերթական թիրախը. «օրենքով գողերն» ու քրեականները` խոշորացույցի տակ

Երեկ և այսօր ոստիկանները խուզարկություններ են իրականացրել երեք տասնյակից ավելի քրեական հեղինակությունների և «օրենքով գողերի» բնակարաններում: Մասնավորապես, խուզարկվել են Օշականցի Գևորիկի, Զապի, Նորատուսցի Արայի, Պիտի, Պռատի, Արտյոմ Կանևսկոյի, քրեական այլ հեղինակությունների բնակարանները:

Ոստիկանության այս գործողությունները տեղավորվում են քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդմանն ուղղված հետևողական քաղաքականության համատեքստում:
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանավարման քսան տարիների ընթացքում իշխանության քրեականացումը հասել էր այնպիսի վտանգավոր եզրագծի, որ վերացել էր սահմանագիծը իշխանության, օլիգարխիայի և հանցագործ աշխարհի միջև: Հենց դա է եղել քրեաօլիգարխիկ համակարգի էությունը:

Ընտրությունից` ընտրություն իշխանության և հանցագործ աշխարհի սերտաճումը նոր ծավալ և բովանդակություն է ստացել. Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն բոլոր համապետական ընտրություններում հենվել են ոչ թե հասարակության աջակցության, այլ օլիգարխիայի և կրիմինալի դաշինքի վրա: Իշխանության քրեականացման կուլմինացիոն դրսևորումը եղան 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունները, երբ հասարակության հետ հաշվեհարդար տեսան օլիգարխիային և հանցագործ աշխարհին պատկանող բանդաները:

Ընտրությունների ժամանակ Քոչարյան-Սարգսյան զույգի, ՀՀԿ-ի համար «տոկոս խփողները» եղել են հենց հանցագործ աշխարհի ներկայացուցիչները` իրենց բանդաներով, որոնք ընտրական տեղամասերը և դրանց հարակից տարածքները վերածել են գաղութի` իշխանությանը հաճո թվերն ապահովելու համար: Քրեական հեղինակություններն օգտագործվել են ընդդիմության և նրա ակտիվիստների դեմ` ոչ միայն ընտրատեղամասում և հրապարակներում, այլ նաև` բանտերում:

Հանցագործ աշխարհը քրեաօլիգարխիկ համակարգի, այսպես կոչված, կատարող սեգմենտն է, որին իշխանության վերնախավը վարձահատույց է եղել առատաձեռն. «օրենքով գողերն» ու քրեական հեղինակությունները ստացել են քվոտաներ բիզնեսի հատկապես` այսպես կոչված, ոչ լեգալ հատվածում, լիարժեք «անձեռնմխելիություն» իրավապահ համակարգի հետապնդումներից, որոշ դեպքերում` նաև պաշտոններ: Պատահական չէ, որ Հայաստանը հարմար որջ էր դարձել հետխորհրդային տարածքի հանցագործ աշխարհի ներկայացուցիչների համար ու վերջին տարիներին տարբեր երկրներից ժամանած «օրենքով գողերն» իրենց հավաքները, այսպես կոչված` «սխոդկաներն» անցկացնում էին Հայաստանում: Ուշագրավ է, որ դրսից ժամանած «գողերին» Հայաստանում դիմավորել են Սերժ Սարգսյանին հավատարիմ օլիգարխները` Սամվել Ալեքսանյանն ու Ռուբեն Հայրապետյանը:

Եղել են ավելի արտառոց դեպքեր: 2015-ին, երբ արգելվեց Ժիրայր Սեֆիլյանի թիմի մուտքը Գյումրի, տեղում ոստիկանության և քրեական բանդաների գործունեությունը համակարգել է գյումրեցի «օրենքով գող» Զապը:

Հանցագործ աշխարհը պետք է դուրս դրվի նոր Հայաստանից. քրեական մտածողությունը միշտ պարարտ հող է ստեղծում հակահեղափոխության ռևանշի համար: Հակահեղափոխություն կոչվածը` մեր պարագայում, հենց քրեական մտածողության ռևսնշն է օրենքի հանդեպ` դրանից բխող բազմաշերտ հետևանքներով:

Օլիգարխիան զրկվել է քաղաքական տանիքից` իշխանության աջակցությունից, հիմա զրկվում է կադրային բազայից` հանցագործ աշխարհի սնուցումից:

Հայաստանում անհաշտ պայքար է ծավալվում կոռուպցիայի և բանդաների դեմ ու հենց այս համատեքստում պետք է դիտարկել քրեական հեղինակությունների տների խուզարկությունները:

Մյուս կողմից` Հայաստանում կոռուպցիայի և կրիմինալի դեմ պայքարը քանդում է ռուսական վասալության հիմքերը: Ներքին արդյունավետ քաղաքականության շնորհիվ Նիկոլ Փաշինյանը հիմքեր է ստեղծում, որ հայ-ռուսական հարաբերությունները քրեական, կոռուպցիոն միջավայրից տեղափոխվեն գործընկերային հարթություն:

Ինչքանո՞վ է պատրաստ Ռուսաստանը նման շրջադարձի` դժվար է ասել: Մոսկվայից դրական իմպուլսներ տեսնում ենք, սակայն պետք չէ մոռանալ Հոկտեմբերի 27-ի նախադեպի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում