Friday, 29 03 2024
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00

Երրորդ Հանրապետությունը փլուզվում է․ կոռուպցիան հանելու դեպքում բանակի «թոքերը կբացվեն»

Տպավորություն է, որ Հայաստանի ամենակայացած ինստիտուտը ամենաախտահարվածն է կոռուպցիայով. «Առաջին լրատվական»- ի հետ քննարկման ընթացքում անդրադառնալով այս դիտարկմանը՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց. «Ուշագրավն այն է, որ այդ ախտահարվածությունը ամենացավոտ հետքն է թողնում հենց բանակի պարագայում: 20 տարվա ընթացքում Հայաստանի ղեկավարները մեզ «կերակրել են» նրանով, որ ապահովում են անվտանգությունը և որ բանակն իրենց հոգածության թիվ մեկ առարկան է ու ամենակայացած կառույցը… Կալանավորված գեներալը իշխանության կոնցենտրատն է, մակետը և խորհրդանիշը»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը նշեց, որ մեր աչքի առաջ երրորդ Հանրապետությունը փլուզվում է, ըստ էության՝ 4-րդ Հանրապետությունը հիմնադրվել է: Եվ ըստ նրա՝ պատահական չէ, որ առաջին հարվածը կոռուպցիան է ստացել. «Կոռուպցիան դոնդողի նման քայքայում, քրքրում է բոլոր ոլորտները»:

«Թավշյա հեղափոխությունը ապացուցեց, որ ներքևի խավը շատ բարոյական է, ուժեղ է և չի ընկճվել, ապիկարը վերևն է, որը էլիտա չէր, ազնվական չէր, այլ իշխող դասակարգ էր:

Այս մահվան երթը կանգնեցվեց, և պարզ է, որ հիմա վերակառուցում պիտի լինի: Ես շատ եմ ուզում, որ հեղափոխության բարոյական արժեքը, քաղաքացիական հասարակության կայացման պարտադրանքի տեմպը չկորչի»,- նշեց Շիրինյանը:

Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմն ի ցույց դրեց բանակի հետ կապված խնդիրները, և այն, ինչ մասին խոսվում է այսօր նորություն չէ. «Վահան Բադասյանը հազար անգամ Մանվել Գրիգորյանի մասին ասել է՝ ի՞նչ գեներալ ես, ո՞վ ես, ի՞նչ ես»:

«Մենք գիտակցության հեղափոխություն պիտի ապրենք: Մոտեցումների նորարարություն և համարձակություն է պետք, և անցյալի քննարկման վրա շատ չպետք է կանգնենք, այլ պետք է շարժվենք առաջ: Պարտավոր ենք համաշխարհային ռազմական արվեստի առաջավոր ձևերին հետևել: Մեր բանակը պետք է որդեգրի կանխարգելիչ պատերազմի ռազմավարություն, որովհետև նահանջելու տեղ և հնարավորություն չունենք: Նաև անուղղակի գործողությունների ռազմավարություն պետք է որդեգրենք»,- նշեց Շիրինյանը հավելելով, որ առաջին հերթին նաև մեր կրթությունն ու դաստիարակությունը պետք է փոխվի: Նա նաև ընդգծեց, որ անկախության կորստի, աղքատ ապրելու, ուրիշի թևի տակ թևածելու իրավունքը չունենք:

Անդրադառնալով հարցին, թե ինչ ռիկսեր կան կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի մեջ, երբ սա մի ասպարեզ է, որ կապեր ունի մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ՝ Ռուբեն Մեհրաբյանը նշեց. «Այո՛, հայկական կոռուպցիան դարձել է ռուսական կոռուպցիոն համակարգի մասնաճյուղը: Եվ կոռուպցիան ոչ միայն չարիք է, այլ նաև այն աստիճանի է սերտաճած պետական կառավարման համակարգի հետ, որ իքննին դարձել է կառավարման համակարգ»: Փորձագետը հավելեց, որ կոռուպցիան հանելու դեպքում բանակում կոլապս չի առաջանա, հակառակը՝ «բանակի թոքերը կբացվեն»:

«Հայաստանն այսօր պայքարում է այն ամենի դեմ, ինչն անում է մեր ռազմավարական դաշնակցի ղեկավարությունն իր երկրում: Որքա՞ն կարող է Հայաստանը այդ կոնտրաստին դիմանալ:

Այս ասիմետրիկ, աննորմալ կախվածությունը Ռուսաստանից, այս աննորմալ հարաբերությունների համալիրը որակապես պետք է փոփոխվի, խոսքս չի վերաբերում աշխարհաքաղաքական ռեվերսներին: Այսօր տեսնում ենք, որ այդ ամենի բովանդակությունը փոխելը կենսական անհրաժեշտություն է: Հայաստանն ունի խնդիր, որ մեր ներքին մաքրման աշխատանքին մեր ռազմավարական դաշնակիցը քար չգցի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում