Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Առաջին դեմքերի հերթը. ո՞վ և ո՞ր գործով կլինի առաջինը

Կոռուպցիայի դեմ պայքարի մասին իշխանության հայտարարությունները, խոսքն ու գործը շատերի մոտ են առաջացնում բազմաթիվ հարցեր, որոնց թվում հաճախ հնչողներից մեկն այն է, թե կհասնի՞ արդյոք կոռուպցիայի դեմ պայքարը, այսպես ասած, նախկին առաջին դեմքերին: Առավել ևս, որ, օրինակ, խոշոր առևտրային ցանցերի մասով ԱԱԾ գործողությունների համատեքստում պարզվեց, որ առնվազն եղել է վարչապետի մակարդակով համաձայնություն օրենքը շրջանցող մեխանիզմներով աշխատելու վերաբերյալ: Սակայն այն ամենից հետո, ինչ հայտնաբերվեց գեներալ Մանվելի մոտ, խոշոր առևտրային ցանցերում հայտնաբերվածը նույնիսկ ձնծաղիկի էլ չի ձգում:

Միևնույն ժամանակ, արդյո՞ք Մանվելի պարագայում կարող էր այդ մասշտաբի երևույթ լինել առանց պետության բարձրագույն քաղաքական ղեկավարության: Եթե կարող էր, ապա այդ ղեկավարության հարցը պետք է քննվի արդեն մյուս դիտանկյունից՝ պետական անվտանգության, որովհետև այդ դեպքում հարց է առաջանում, թե անտեղյակ լինելով այդ երևույթներին, էլ ինչ և գուցե ավելի վտանգավոր երևույթներից է այդ ղեկավարությունը եղել անտեղյակ: Ի վերջո, դա ևս քրեորեն հետապնդելի արարք է, որովհետև հարց է առաջանում նաև, թե արդյո՞ք անտեղյակությունն, այսպես ասած, գիտակցված չէր, այսինքն՝ «խնամքով» էին մնացել անտեղյակ:

Մյուս կողմից, սակայն, քչերն են հավատում, անգամ առ այսօր, երբ նոր իշխանությունը, համենայնդեպս մինչև հիմա, հետևողականորեն և կամային առաջ է գնում օրինականության հաստատման գործում, որ նախկին առաջին դեմքերը կարող են կանչվել պատասխանատվության: Եվ դա ոչ միայն բանակից և ընդհանրապես տարբեր չարաշահումների առիթով, այլ նաև, օրինակ, Մարտի 1-ի գործի: Ի վերջո, կա որոշակի «չգրված կանոն», որ առաջին դեմքերը, տվյալ դեպքում, օրինակ, Սերժ Սարգսյանը, հեռանում են, այսպես ասած, անձնական անվտանգության հստակ երաշխիքներ ստանալու դեպքում: Միևնույն ժամանակ, պնդել, որ դա բացարձակ իրականություն է, և պատմությունը չգիտի այլ, հակառակ դեպքեր, դա էլ հնարավոր չէ:

Սակայն այդ ամենով հանդերձ, անհրաժեշտ է արձանագրել կարևոր մի բան՝ որևէ հանցանք և որևէ պատասխանատվություն պետք է լինի ապացուցված: Դրան զուգահեռ, պատասխանատվությունից որևէ ազատում էլ հանրության համար պետք է լինի համոզիչ, հստակ, չհարուցի կասկած և թերահավատություն: Այդ ամենով հանդերձ, գլխավոր արձանագրումը թերևս պետք է լինի այն, որ որևէ մեկին պատժելը, ազատազրկելը, դատաստանի ենթարկելը հանրության համար ինքնանպատակ չէ և չպետք է լինի, հետևաբար նոր իշխանության, իրավապահների աշխատանքն էլ չպետք է չափվի նրանով՝ հասե՞լ է, հասնո՞ւմ է առաջին դեմքերին, թե՞ ոչ: Վերջին հաշվով, Հայաստանը լճացումից ու ճահճացումից պետք է հանի ոչ թե ինքնանպատակ, պլանային վրեժխնդրությունը, այլ խաղի նոր կանոնների՝ անբեկանելի և անշրջելի օրինականության ու հավասարության հաստատումը, իսկ նախկինում էլ օրենքի խախտումների համար առաջին հերթին նյութական լիարժեք փոխհատուցումը, որը չի լինի Հայաստանից խլված ժամանակի վերադարձ, բայց կվերադարձնի Հայաստանից խլված ռեսուրսները, որոնք կծառայեն արդեն նոր իրավիճակին՝ հանրությանն ու պետությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում