Thursday, 28 03 2024
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության

Նիկոլ Փաշինյանի ամենաօպտիմալ որոշումը. Ծառուկյանը հակառակորդից կարող է վերածվել դաշնակցի

Ըստ որոշ տեղեկությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական արտահերթ ընտրությունները կազմակերպել սեպտեմբերի վերջին: Ըստ այդմ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները խորհրդարան կներկայացվեն առաջիկա օրերին՝ այն հաշվարկով, որ մինչև խորհրդարանի պաշտոնական արձակուրդի մեկնարկը՝ հուլիսի 15-ը, խորհրդարանը ընդունի այն։ Նույն աղբյուրների համաձայն, Ընտրական Օրենսգրքի ընդունումից անմիջապես հետո Փաշինյանը հրաժարական կտա՝ նախաձեռնելով խորհրդարանի լուծարման գործընթացը: Իսկ որպեսզի որևէ այլ խորհրդարանական խմբակցություն չհամարձակվի սեփական թեկնածու առաջադրել, Փաշինյանը կոչով կդիմի ժողովրդին՝ պաշտպանելու հեղափոխության նվաճումները։ Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը կայացրել է ստեղծված քաղաքական իրողություններին միանգամայն համարժեք որոշում։

Թավշյա հեղափոխության էյֆորիան ու էներգետիկան դեռ պահպանվում է ու հազիվ թե առաջիկա երկու ամիսներին նվազի վտանգավորության աստիճանի։ Սեպտեմբերին հասարակությունը դեռևս կլինի նույն՝ հեղափոխական տրամադրությունների մեջ, ինչը կդրսևորվի նաև ընտրություններում։

Հատկապես վերջին շաբաթների մի շարք ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական իրադարձություններ եկան ապացուցելու, որ ժամանակն արդեն սկսում է աշխատել Նիկոլ Փաշինյանի ու հեղափոխության դեմ։ Ավելի ճիշտ՝ հեղափոխության դեմ է աշխատում ոչ այնքան ժամանակը, որքան քաղաքական համակարգի մյուս՝ հեղափոխությունից օգտված մասնակիցները, որոնց գործողությունների համադրությունը՝ ժամանակի ու տարածության մեջ ստեղծում են տպավորություն, որ ամեն օրվա հետ հեղափոխությունը կարող է եթե ոչ կորցնել, ապա այլևս չշահել։ Իսկ դա նշանակում է, որ ամեն օրվա հետ քաղաքական դաշտի մյուս խաղացողները, այդ թվում՝ ռևանշի ձգտող ուժերը՝ Հանրապետականները և ոչ միայն, ավելի շատ են շահում, քան հեղափոխությունն ու Նիկոլ Փաշինյանը։

Իհարկե Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը և դրան հետևած իրադարձությունները փոքր ինչ կանգնեցրեցին այդ ընթացքը, բայց ամեն դեպքում արտահերթ ընտրություններն օր առաջ կազմակերպելու հրամայականը պահպանվում է։

Կառավարության վերջին նիստում տեղի ունեցած իրադարձությունները՝ կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ, ապա խորհրդարանում Բարեգործության մասին օրենքի հետ կապված Բարգավաճ Հայաստանի քննադատությունը, վկայեցին գործող կառավարությունում, քաղաքական գործող պայմանավորվածությունների ձևաչափում առկա որոշակի ճգնաժամի մասին։ Եղան անգամ վարկածներ կառավարոթւյունից ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի դուրս գալու մասին։ Ակնհայտ է սակայն, որ դա չի մտնում Նիկոլ Փաշինյանի ընթացիկ հաշվարկներ մեջ, քանի որ առնվազն մինչև նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը Նիկոլ Փաշինյանը եթե ոչ ռազմավարական, ապա մարտավարական խնդիր ունի պահպանել գործող կառավարությունը՝ խորհրդարանում Բարգավաճ Հայաստանի ու ՀՅԴ-ի աջակցությունն ունենալու ու դրանով նոր Ընտրական օրենսգիրքն ընդունելու համար։ Հակառակ պարագայում, գործող կառավարության կազմալուծման պարագայում ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կարող են նաև չաջակցել խորհրդարանում ԸՆտրական օրենսգրքի ընդունմանը, ինչն արդեն ռազմավարական հարված կլինի հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինայնին։

Այս և մի շարք այլ գործոնների պատճառով Նիկոլ Փաշինյանի որոշումը սեպտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ամենաօպտիմալ որոշումն է, որը սակայն կարող է ունենալ հակառակորդներ հենց սեփական կառավարությունում, կառավարությանը մաս կազմող մյուս երկու ուժերի շրջանում։

Եթե ընդունում ենք, որ ժամանակն արդեն չի աշխատում կամ այնքան էլ չի աշխատում հեղափոխության օգտին, ապա պետք է ընդունենք, որ այն եթե ոչ ուղիղ համեմատակիան կարգով, այդուհանդերձ աշխատում է մյուս ուժերի, բայց առաջին հերթին Բարագավաճ Հայաստանի օգտին։

Այսինքն՝ ԲՀԿ-ի համար շահեկան է ընտրությունների անցկացումը հնարավորինս երկարաձգելու սցենարը։ Սակայն այդ հարցում էլ կա մի «բայց» և կախված կառավարության առջիկա քայլերից՝ ԲՀԿ-ն այս հարցում կարող է հակառակաորդից վերածվել դաշնակցի։ Կառավարությունն ԱԺ այսօրվա նիստում քննարկում է Բարեգործության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ։ Այդ նախագիծը գործող տեսքով ընդունվելու դեպքում էականորեն, եթե ոչ ամբողջությամբ սահմանափակելու է ԲՀԿ-ի հիմնական ու գլխավոր ընտրական ռեսուրսի՝ բարեգործության իրացման հնարավորությունները։ Եվ եթե դա տեղի ունենա, ապա ԲՀԿ-ն միանգամից կդառնա ընտրությունների արագ ացնկացման շահառու, որպեսզի գոնե վերջին շրջանի բարեգործություններից շատ ժամանակ անցած չլինի և դրանց շահառուները իրենց ձայնն ընտրություններում տան ԲՀԿ-ին։

Ի դեպ, հեղափոխությամբ բացառիկ դարձած Հայաստանն այսօր ապրում է ևս մի բացառիկություն. ամառները՝ որպես կանոն եղել են քաղաքական հանգստի ու դադարի շրջաններ և Հայաստանն ապրել է թեժ աշունների պերմանենտ սպասման ռեժիմներում։ Հիմա շատ ավելի թեժ կարող է դառնալ ամառը՝ աշնանային ընտրություններից՝ թեժացման կուլմինացիայից առաջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում