Արջը կերավ արջին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի արարքին․ «Մարդկային բանականության մեջ չի տեղավորվում: Շատ վատ տարա»:
Նրա կարծիքով՝ Մանվել Գրիգորյանը միայնակ չի գործել․ «Շատ մարդիկ են իմացել: Նախորդ իշխանությունները չկան, ամեն ինչ բացահայտվելու է: Նախկին իշխանությունը չէր կարող Մարտի 1 բացահայտել: Իշխանափոխությունից հետո ժողովուրդը թող տեսնի․․Ամեն մեկը իրա հերթին տարել է: Նախորդ իշխանությունը բանդա էր»: