Saturday, 20 04 2024
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Մանվելի հորդորն ու վարչապետի գրառումը. ով է բացել սահմանը

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գեներալ Մանվելի ամառանոցում ԱԱԾ բացահայտումները երրորդ հանրապետության խոշոր կոռուպցիոն սկանդալն են: Հստակեցման կարիք ունի իհարկե՝ առա՞յժմ խոշորն են, այսինքն՝ մինչ ա՞յժմ բացահայտվածների շարքում, թե՞ խոսքը վերաբերում է մի գործի, որը, այսպես ասած, կծիկի ծայրն է, և այն քանդելը արդեն, ըստ էության, տեխնիկական խնդիր է կամ ինչպես թևավոր դարձած խոսքն է ասում՝ «ուչաստկովիի մակարդակի գործ»:

Կասկած լինել չի կարող, որ գեներալ Մանվելի ամառանոցի պահեստարաններում հայտնվածը չէր կարող գալ առանց քաղաքական համաձայնության կամ հովանու: Բանն այն է, որ խոսքը միայն ծավալների մասին չէ, այլ բնույթի: Այսինքն՝ գողացվել է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո եկածը կամ հավաքվածը: Այսինքն՝ գողություն է կատարվել մի ժամանակահատվածում, երբ ամեն ինչ, ըստ էության, պետք է որ լիներ խոշորացույցի ներքո, գերուշադիր և աչալուրջ հայացքի ներքո, որովհետև պատերազմ էր, և այդ պատերազմում մեր դիմադրունակությունը կախված էր ինչպես յուրաքանչյուր կյանքից, որոնցից ավելի քան 100-ը մենք չկարողացանք պահել, այնպես էլ կախված էր յուրաքանչյուր միավորից, ռեսուրսից, արկղից, արկից և այլն:

Ըստ այդմ՝ այստեղ առաջանում է ոչ միայն տանողի բարոյական և իրավական վարքագծի հարցը, այլ նաև թույլ տվողի և առաջին հերթին՝ նաև թույլ տվողի, որովհետև դա, ըստ էության, հավասարազոր էր սահմանը պահելուն: Այսինքն՝ քառօրյա պատերազմում կամ դրանից հետո զինվորի համար նախատեսվածը տանելը, ըստ էության, նշանակում է դիրք հանձնել՝ անկախ, թե ինչ են տարել: Ըստ այդմ՝ ինչ-որ մեկը չի պահել դիրքը, այս դեպքում թիկունքի: Հետևաբար, կա՛մ ինչ-որ մեկը ցուցաբերել է հանցավոր, ազգային անվտանգությանը սպառնացող անփութություն, կա՛մ տեղի է ունեցել գլոբալ դավադրություն, և «սահմանը» բացվել է այս դեպքում Մանվելի առաջ: Հետևաբար, իրավիճակը պետք է գնահատվի նաև այս տրամաբանությամբ, և այդ դեպքում գուցե արդեն բոլորովին այլ մանրամասներ ի հայտ գան ոչ միայն տվյալ գործով գողությունից, այլ ընդհանրապես ապրիլյան քառօրյա պատերազմից և շատ ու շատ այլ գործերից:

Ահա այս համատեքստում է, որ բացահայտումը իրապես դառնում է երրորդ հանրապետության խոշորագույնը, որովհետև տվյալ պարագայում չափման միավորը կամ ելակետը գողացված կամ յուրացված փողի կամ երևույթի ֆինանսատնտեսական ծավալի մասին չէ, այլ անվտանգության մակերեսի և խորության: Ի վերջո, դրանում գեներալ Մանվելը կարող է լինել իսկապես միայն մակերեսին ելածը, մինչդեռ առավել կարևոր է դառնում բացահայտել այն, ինչ եղել է խորության մեջ, որովհետև, մեղմ ասած, չի բացառվում, որ խորության մեջ եղածը դեռ կա և շարունակում է գործել:

Մանվել Գրիգորյանը երեկ հայտարարությամբ է հանդես եկել՝ խորհրդարանին հորդորելով զրկել իրեն անձեռնմխելիությունից և ասելով, որ ինքը ունի հակափաստարկներ, որոնք կներկայացնի քննությանն ու կվերականգնի իր բարի համբավը: Դժվար է, իհարկե, պատկերացնել, թե ինչ ասել է հակափաստարկ և բարի համբավի վերականգնում, և անկասկած է նաև, որ անկախ Գրիգորյանի հորդորից՝ խորհրդարանը նրան կզրկեր անձեռնմխելիությունից: Տողատակում, սակայն, նրա հայտարարությունն ուշագրավ է, որովհետև գրեթե կասկած չկա, որ այս դեպքում էլ գործ կարող ենք ունենալ իրավիճակի հետ, երբ գեներալի նկուղում արտահայտվել է քաղաքական պայմանավորվածություն, ինչպես սուպերմարկետների բանջարեղենի բաժնում: Այսինքն՝ ամեն տեղ գործել է նույն տրամաբանությունը, որը սակայն հին համակարգում եղել է ոչ թե հանցավոր, այլ փոխշահավետ:

Այդ իմաստով, Մանվել Գրիգորյանի հորդորը խորհրդարանին իրականում ունի թերևս լիովին հակառակ ենթատեքստ, և նա այդ առիթն օգտագործում է պարզապես հրապարակավ մեսիջ հղելու համար նրանց, ում հարկն է, որ՝ կա՛մ հոգ տանեն իր «բարի համբավի» մասին, կա՛մ խնդրի առաջ կկանգնի ոչ միայն ինքը: Ի դեպ, ահա այս համատեքստում էլ հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանի երեկ ֆեյսբուքյան էջում արած գրառումը, որ որոշ հեռուստաընկերություններ օգտվելով խոսքի անսահման ազատությունից՝ հակապետական քարոզչություն են իրականացնում, իշխանության հանդուրժողությունը ընկալելով իբրև թուլություն: Մի արեք, նրանց հորդորել էր Նիկոլ Փաշինյանը՝ չմանրամասնելով, թե հատկապես որ հեռուստաընկերության մասին էր խոսքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում