Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Ապահովել Մանվել Գրիգորյանի անձնական անվտանգությունը. նա կարող է բացահայտել Հոկտեմբերի 27-ը

Գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունն ու դրանից հետո ԱԱԾ-ի տարածած տեսագրությունը ալեկոծել են հասարակությանը, մարդիկ շոկի մեջ են: Շոկի մեջ են ոչ միայն տարիներ շարունակ գեներալ Մանվելի ամենաթողության մասին իմացածներն ու բարձրաձայնածները, այլ նաև իմացածներն ու չբարձրաձայնածները, ինչպես նաև իմացածներն ու պաշտպանածները:

ՀՀԿ-ն այսօրվա հայտարարությամբ հանձնեց գեներալ Մանվելին, որովհետև հակառակը՝ զինվորի կեր գողացողին պաշտպանելը, նշանակելու էր ինքնահանձնվել՝ ընդհուպ լուծարել կուսակցությունը, որտեղ դեռևս գուցե ռևանշի հույսեր կան: Բայց գեներալ Մանվելի արածները հօդս են ցնդեցնելու ու արդեն ցնդեցնում են այդ հույսերը ամեն ժամի հետ:

Իսկ արդյոք Մանվել Գրիգորյանը օրենքի ու բարոյականության բոլոր սահմաններն անցած միա՞կ պաշտոնյան է, քանի՞սը կամ քանի՞ տասնյակներն են եղել նրա հանցակիցները բացահայտված ու դեռ բացահայտվելիք գործերում ու գործերով:

Մանվել Գրիգորյանի ձերբակալությունն իր հանրային ռեզոնանսի առումով թերևս հակադարձ համեմատական էր այն ոգևորությանը, որը Հայաստանն ու հայ ժողովուրդը ապրում էր թավշյա հեղափոխության օրերին: Անգամ կարկառույն հանրապետականները չեն կարողանում թաքցնել իրենց հիասթափությունն ու վրդովմունքը, որովհետև նրանք ևս մարդիկ են, շատերն ազնիվ են եղել ու ե՛ն իրենց հայրենասիրական տեքստերում՝ անկախ անգամ նրանից, որ գործնականում հանդուրժել են պետության դավաճանությունը: Գեներալ Մանվելին իրենց շարքերում հանդուրժելով՝ նրանք հանդուրժել են ոչ միայն բանակի ու պետության դավաճանին, այլև դավաճանությունը մարդկային տեսակին:

ԱԱԾ-ի բացահայտումներից հետո գրեթե բոլոր արձագանքները ոչ այնքան իրավական են, որքան ու առավելապես՝ բարոյական: Ու դա պատահական չէ՝ օրինաչափ է: Որովհետև գեներալ Մանվելը՝ իր շուրջը իշխանության հյուսած բանահյուսությամբ ու հերոսի կերպարով, եղել է հանրային բարոյականությունը խեղող, այդ բարոյականությունը կեղծ պաթոսի տակ քայքայող ամենակարկառուն խորհրդանիշներից մեկը: Մանվել Գրիգորյանի մոտ պարզապես, «թղթերով ամեն ինչ կարգին էր», ինչպես իշխանական մյուս կարկառունների պարագայում. նա ուներ գեներալի ու Արցախի հերոսի վկայական, ինչը հնարավորություն էր տալիս նրա վարքագծի ցանկացած դրսևորում արդարացնել այդ կեղծ հերոսականությամբ: Ու այն պաթոսը, որով մինչև երեկ պաշտպանում էին մանվելականությունը, ավելի էր խեղում հանրային գիտակցությունն ու հոգեբանությունը:

«Թուրքի ահուսարսափը» փաստորեն եղել է շարքային գանձագող մեկը, ով գողացել է այն զինվորների հացը, ում թիկունքում կանգնած ճառեր է փորձել արտասանել հայրենասիրության ու հայրենիքի սրբությունների մասին: Փորձել է ու միշտ ձախողվել է, որովհետ արտասանությունը նրա համար զինվորի հաց գողանալու նման հեշտ զբաղմունք չի եղել: Բայց մեղադրել այս ամենում միայն Մանվել Գրիգորյանին՝ կնշանակի ջուր լցնել նրա կերպն ու կերպարը ծնած ու քաջալերած նախկին իշխանության ջրաղացին: Որովհետև Մանվել Գրիգորյանը նախորդ երկու իշխանությունների հավաքական կերպն ու կերպարն էր ու է՛, որքան էլ այսօր նրան հանձնելով՝ հանրապետականները փորձում են իրենց հեռացնել նրանից: Չի ստացվի, որովհետև մանվելականությունը նստած է նրան մինչև երեկ հանդուրժածների ու պաշտպանածների մտքերում ու հոգիներում, աչքերում ու դատապարտումներում:

Մանվելականությունը, այսինքն՝ կողոպուտը, այսինքն՝ մսխումը, այսինքն՝ թալանը, այսինքն՝ կեղեքումը, այսինքն՝ խեղումը, այսինքն՝ անհայրենիքությունը նրա բարբարոսություններին քաղաքական շղարշ հաղորդածները կիսում են հավասարապես: Կիսում են մարդկային ու քաղաքական բարոյականության հարթությունում: Հետին թվով զղջումը չի անցնում: Այս պետությունը նման զղջումներով անհայրենիքությունը ներելու ռեսուրս չունի:

Իրավական ու քաղաքական հարթությունում Մանվել Գրիգորյանի գործը շատ, չափազանց խոր մետաստազներ կարող է ունենալ՝ ամենևին չսահմանափակվելով զինվորաբաժնի գողությամբ ու այլ կոռուպցիոն դրսևորումներով: Նախ՝ շատ կարևոր է, թե քննության ընթացքում Մանվել Գրիգորյանը ում անուններն է հնչեցնելու, որոնք վստահաբար հնչեցնելու է: Ու նույնքան, բայց ավելի կարևոր է, թե այդ հնչեցումները մինչև որ ժամանակաշրջան են հասնելու, քանի տարի ու քանի տասնամյակ են հետ գնալու:

Ըստ այդմ՝ կարևոր է, թե արդյոք այդ հնչեցումները հասնելո՞ւ են 1999 թվականի հոկտեմբերի 27-ը, որին հաջորդած հայտնի հավաքի տեսագրությունը, ինչպես հպարտանում էր գեներալը, իր տրամադրության տակ է: Հպարտանում էր ու ակնարկում, որ այդ տեսագրությունը քոչարյանական իշխանությունից իր պաշտպանության երաշխիքն ու գրավականն է: Այսինքն՝ Մանվել Գրիգորյանի տիրապետած տեսագրությունում պատկերված ու հնչեցված է այն, ինչը չհրապարակելու համար նախորդ իշխանությունները նրան թույլ են տվել գողանալ ամենայնն ու սպանել ամենայնին՝ բառի մասամբ ուղիղ ու նաև փոխաբերական իմաստով:

Եվ ուրեմն, այսօր էմոցիոնալ արձագանքներից զատ, շատ ավելի կարևոր է սթափ վերաբերմունքն ու հետևողականությունը Մանվել Գրիգորյանի՝ հնարավորինս շատ խոսելու հարցում: Ի դեպ, պետությունը Մանվել Գրիգորյանին պետք է վերցնի գերխիստ հսկողության տակ, նրա կյանքին կարող է վտանգ սպառնալ ամեն տեղ ու ամեն պահի, քանի որ այն, ինչ կհաղորդի Մանվել Գրիգորյանը, կարող է սպառնալ շատ շատերի կյանքին կամ առնվազն ազատությանը: Երկար, չափազանց երկար ժամանակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում