Tuesday, 16 04 2024
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ

Արտահերթ ընտրությունները սեպտեմբերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական արտահերթ ընտրությունները կազմակերպել սեպտեմբերի վերջին: Ընտրական օրենսգրքի փոփոխությունները խորհրդարան կբերեն առաջիկա օրերին, այն հաշվարկով, որ մինչև խորհրդարանի պաշտոնական արձակուրդի մեկնարկը՝ հուլիսի 15-ը, խորհրդարանը ընդունի այն: Օրենսգրքի ընդունումից անմիջապես հետո Փաշինյանը հրաժարական կտա՝ նախաձեռնելով խորհրդարանի լուծարման գործընթացը: Իսկ որպեսզի որևէ այլ խորհրդարանական խմբակցություն չհամարձակվի սեփական թեկնածուն առաջադրել, Փաշինյանը կոչով կդիմի ժողովրդին՝ պաշտպանելու հեղափոխության նվաճումները: Նման շտապողականությունը պայմանավորված է գիտակցությամբ, որ հեղափոխական էյֆորիան անցնում է, իսկ խնդիրները մնում են չլուծված:

Արտահերթ ընտրություններ հնարավորինս կարճ ժամանակում կազմակերպելու հարցում Փաշինյանը կարող է հանդիպել ոչ միայն ՀՀԿ- ականների, այլ նաև իր իշխանության ներկա դաշնակիցների՝ ՀՅԴ-ի և «Ծառուկյան» դաշինքի դիմադրությանը: Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման նման կարճ ժամկետներում անցկացնելուն դեմ է նաև Վենետիկի հանձնաժողովը: Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններով՝ ընտրությունները կարող են անցկացվել Ընտրական օրենսգրքի փոփոխություններից մեկ տարի հետո, որպեսզի դրանց մասնակից կուսակցությունները կարողանան պատրաստվել նոր պահանջներին, սակայն վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում որևէ մեկի կարծիքը, և թավշյա հեղափոխության արդյունքները պետք է արտացոլվեն խորհրդարանում: Գլխավոր հարցը մնում է այն, թե արդյոք կարող են արտահերթ ընտրությունները նման կարճ ժամկետում անցկացնելուն հակառակորդները դիմադրել Փաշինյանին, թե նրան կհաջողվի հեղափոխության նվաճումները պաշտպանելու կարգախոսներով կրկին փողոց հանել տասնյակ հազարավոր մարդկանց:

Այն տեսակետը, թե հանրությանը այնքան էլ չի հետաքրքրում արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների հարցը, այնքան էլ հիմնավոր չէ: Հակահեղափոխության դեմ պայքարի գաղափարը և հեղափոխության ձեռքբերումների պաշտպանության գաղափարը կարող է կրկին համախմբել հասարակությանը և ապահովել աննախադեպ հաջողություն: Ւսկ մյուս քաղաքական ուժերի դիմադրությունը արտահերթ ընտրությունների անցկացմանը ավելի է հերոսականացնելու Փաշինյանի և նոր իշխանության պայքարը ընդդեմ հնի: Փաշինյանը կարող է այնպիսի մեծ աջակցություն ստանալ ընտրություններում և այնքան թույլ ընդդիմություն ունենալ խորհրդարանում, որ հեղափոխական բռնապետության հաստատումը ուղղակի մեղք կլինի:

Հ.Գ. Հոկտեմբերի 5-ին Հայաստանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և տարածված այն տեսակետը, որ գագաթնաժողովի անցկացումը խոչընդոտ է ընտրությունների անցկացման համար, այնքան էլ տեղին չէ: Ընտրությունները ավարտված կլինեն սեպտեմբերի վերջին, իսկ հոկտեմբերին հանգիստ կկազմակերպվի գագաթնաժողովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում