Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Սթափության կոչ. ինչո՞ւ ԱԱԾ-ն չի զինաթափում հայտնի բանդաներին

Հեղափոխության առաջին փուլի հաղթանակից և նոր իշխանության ձևավորումից հետո ԱԱԾ-ն դարձավ Նիկոլ Փաշինյանի հիմնական հենարան կոռուպցիայի և քրեաօլիգարխիայի դեմ պայքարում: Վարչապետի հենարանային ընտրությունը թերևս պայմանավորված էր նախկին համակարգի կոռուպցիոն, քրեաօլիգարխիկ բնույթով և այն կազմաքանդելու Նիկոլ Փաշինյանի հաստատակամությամբ:

ԱԱԾ-ն փաստորեն դարձավ այն կարևոր ինստիտուտը, որն իր գործունեությամբ պետք է ջրբաժան անցկացներ հին ու նոր Հայաստանների միջև` հասարակությանը կիրառական քաղաքականության միջոցով համոզելով հեղափոխության անշրջելիության հարցում:

ԱԱԾ մեկ ամսվա գործունեությունը, սակայն, բերում է այն եզրակացությանը, որ այս ծառայությունն առայժմ ավելի շատ գործում է ոչ թե հեղափոխության հետևանքները ֆորմալացնելու դաշտում, այլ դրա ստեղծած բարենպաստ համատեքստի հաշվին:

ԱԱԾ-ն առայժմ ավելի շատ փոխվել է ձևի, քան բովանդակային առումով: Գործելաոճի առումով շատ բան մնացել է անփոփոխ ինչի հետևանքով ակամայից զուգահեռներ են անցկացվում ԱԱԾ նախահեղափոխական և հետհեղափոխական գործունեությունների միջև:

Գործակալական հաղորդագրությունների հիմքով գործունեություն ծավալելը հին մեթոդ է, որի արդյունավետությունն այսօր խիստ վիճահարույց է: Այդ մեթոդով ԱԱԾ-ն 2008-ի մարտի 1-ի առավոտյան գործեց Ազատության հրապարակում, ինչի հետևանքները մենք բոլորս չենք կարողանում հաղթահարել մինչև այսօր: Ըստ ամենայնի` նույն գործելաոճն է այսօր, երբ ԱԱԾ-ն կազմակերպում է աղմկոտ դիմակավոր շոուներ, տեղի են ունենում խուզարկություններ, ձերբակալություններ, սակայն թույլ են լինում իրավական հիմքերը, ինչի հետևանքով դատարանը երեկ ազատ արձակեց «Երևան» հիմնադրամի տնօրենին, ըստ ամենայնի` նույն ճակատագրին է սպասվում գեներալ Մանվել Գրիգորյանին, առավել ևս, որ խորհրդարանում տեղի է ունենալու ավելի բծախնդիր քննարկում: ԱԱԾ ոչ արդյունավետ գործունեության ձախողումները գրանցվում են Նիկոլ Փաշինյանի, հեղափոխության հաշվին: Ի վերջո, մարդիկ, հասարակությունը հաշիվ են պահանջում ոչ թե ԱԱԾ-ից կամ նրա տնօրենից, այլ` այն մարդուց, ով ժողովրդի վստահության մանդատով զբաղեցնում է վարչապետի պաշտոնը: Չի կարելի անընդհատ աղմկոտ գործողություններով մարդկանց մոտ դրական սպասումներ ծնել, հետո նրանց հիասթափեցնել կանխատեսելի վերջաբանով, երբ հերթական կոռուպցիոները դատարանի դահլիճից գնում է տուն: Նման գործելաոճը հատկապես վտանգավոր է առաջնագծում հակառակորդների կուտակումների ֆոնին:

Օրինակ` ի՞նչ տրամաբանությամբ է ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածում Մանվել Գրիգորյանին վերագրվող ընդամենը մեկ հանցագործության` ապօրինի զենք-զինամթերք պահելու մասին բովանդակությամբ, երբ վարչապետը մեկ օր հետո խոսում է գեներալի ավելի լուրջ հանցագործությունների մասին: Արդյո՞ք ԱԱԾ-ում չեն մտածում այն մասին, որ միայն զենքի հոդվածով ԱԺ-ն թույլ չի տա գեներալ-լեյտենանտի կալանավորումը: Այնպիսի տպավորություն է, որ այսօր Նիկոլ Փաշինյանն իր ուղերձով փորձեց շտկել ԱԱԾ թերությունները, սակայն հեղափոխության հակառակորդները վարչապետին կարող են մեղադրել նախաքննության, դատարանի ու խորհրդարանի վրա ճնշում բանեցնելու մեջ: Ի դեպ, քիչ առաջ Արմեն Աշոտյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարչապետը առաջ է ընկնում իրավապահ մարմնից և դատարանի նիստին զուգահեռ փաստացի հրապարակային և հանրային ճնշում է ձևավորում այս հարցով։

Կամ ո՞ր հանճարի մտքով էր անցել Դոն Պիպոյի և Մանվել Գրիգորյանի ձերբակալությունները ներկայացնել ընդհանուր փաթեթավորմամբ` ԱԱԾ միասնական հայտարարությամբ, ինչը շատերի մոտ թյուր կարծիք է ձևավորել, թե Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով` Էջմիածնի քաղաքապետարանի շուրջ ծավալվող իրադարձությունների հետևանքով: Խնդիրն ունի նույնիսկ բարոյական կողմ, որովհետև նույն հարթության վրա չի կարելի ներկայացնել քրեական հեղինակությանը և պատերազմի թեկուզև կոռումպացված գեներալին:

Սրանք լուրջ բացթողումներ են, որոնք էապես ազդում են իշխանության, պետական մյուս ինստիտուտների հեղինակության վրա ու թերևս ժամանակն է, որպեսզի ոստիկանությունը, ՊԵԿ-ը զբաղվեն իրենց գործառույթներով` չվերածվելով ԱԱԾ օպերացիաների դեկորացիայի:

Խիստ ողջունելի է, որ ԱԱԾ-ն վնասազերծեց Դոն Պիպոյի բանդան, բայց մինչև հիմա ինչո՞ւ են անպատիժ մնում օդիոզ օլիգարխների` Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի, Մհեր Սեդրակյանի, Գագիկ Ծառուկյանի բանդաները, որոնք, ըստ Փաստահավաք խմբի զեկույցների, ակտիվ մասնակցություն են ունեցել Մարտի 1-ի ոճրագործությանը: Արդյոք պատճառն այն չէ, որ ԱԱԾ-ն ուղղակի մասնակից է եղել այդ իրադարձություններին կամ նույնիսկ քողարկել ու հովանավորել է դրանք:

ԱԱԾ-ն չի փոխել գործելաոճը, որովհետև նախորդ համակարգի մնացորդ է: Կոռուպցիայի դեմ պայքարն ԱԱԾ-ն պետք է սկսի հենց իր շարքերից` բացառելով բիզնես հետաքրքրությունները, շահերի բախումները, հովանավորչության դրսևորումները: ԱԱԾ-ն ամբողջովին պետք է ձերբազատվի քրեաօլիգարխիկ բաղադրիչից` նոր Հայաստանի համակարգին ինտեգրվելու համար:

ԱԱԾ-ն պարտավոր է սթափվել` հաշվի առնելով այն ինստիտուցիոնալ առաքելությունը, որը վարչապետի կողմից դրվել է այս կառույցի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում