Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Գեներալ Մանվելի ձերբակալության դրաման. ո՞րն է հանգուցալուծումը

Էջմիածնում վերջին օրերին տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունները երեկ երեկոյան ավարտվեցին հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի և ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալություններով:

Դոն Պիպոյի պարագայում ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ հստակ է. Հայաստանի իրավապահներն արել են այն նվազագույն քայլերը, որ որևէ երկրի իրավապահ համակարգ ձեռնարկում է կրիմինալի ակտիվության ֆոնին:

Արմատապես տարբեր է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալության պարագան` նրա պատգամավորական կարգավիճակից բխող առանձնահատկությունները հաշվի առնելով:

Ինչպես և կանխատեսելի էր` գեներալի ձերբակալությանը հաջորդել են ՀՀԿ խմբակցության և ԵԿՄ վարչության բավականին կոշտ հայտարարությունները, որոնք բովանդակությամբ գրեթե կրկնում են միմյանց:

«Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգն է։ ՀՀԿ իր մտահոգությունն է հայտնում ՀՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալման առթիվ, որը տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության Սահմանադրական ընթացակարգերի խախտմամբ։ Ղարաբաղյան ճակատում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին այս քայլն ավելի քան մտահոգիչ է»,- ասված է ՀՀԿ խմբակցության տարածած հայտարարության տեքստում, որտեղ տարակուսանք է հայտնվում, որ զենք պահելու կասկածանքով կարող է ապօրինի ձերբակալվել ՀՀ ԱԺ պատգամավոր, մինչդեռ զենքի անմիջական գործածման հետ կապ ունեցող անձինք ազատվում են կալանքից ՀՀ նոր իշխանությունների հայտարարած քաղաքականության շրջանակներում:

ԵԿՄ հայտարարության տեքստում առկա է միության նախագահի ձերբակալության մեկ այլ հանգամանքի էական շեշտադրում.

«Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցներին արդեն իսկ ոգևորել է Արցախի հերոսին սեփական երկրում ազատազրկելու փաստը: Ադրբեջանական ԶԼՄ-ները ոգևորությամբ փաստել են, որ ձերբակալվել է ամենաշատ ադրբեջանական տարածքներ զավթած հրամանատարը»:

Ի դեպ, երեկ երեկոյան մեկուսարանում գեներալին տեսակցած Էդուարդ Շարմազանովը պնդել է, որ Մանվել Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Սակայն իրավիճակին դրամատիզմ է հաղորդում այն հանգամանքը, որ երեկ ուշ երեկոյան ԵԿՄ անդամներն արդեն շրջափակել էին Նալբանդյան փողոցը, որտեղ ոստիկանության գործողությունները որոշ դրվագներում համարժեք չէին և կրում էին ռեպրեսիվ տարրեր: Ըստ ամենայնի` գեներալին աջակցող ակցիաներն այսօր նոր թափ կստանան:

Գեներալ Մանվել Գրիգորյանը, որը արցախյան պատերազմի հերոսներից է, միևնույն ժամանակ` խաղաղության տարիներին քրեաօլիգարխիային սերտաճած գեներալ, նորագույն պատմության ամենահակասական կերպարներից մեկն է: Թերևս դա է պատճառը, որ նրա ձերբակալության լուրը, բառի իսկական իմաստով, երկփեղկել է հասարակությանը, նրա վերաբերմունքը, արձագանքը:

Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատությունը միանգամայն անընդունելի ենք համարում, նաև` ՀՀԿ-ի նշած իրավական հիմնավորումների մասով: Հայաստանի իրավապահ մարմինները գործել են օբյեկտիվ անհրաժեշտությունից թելադրված. Էջմիածնի հակամարտ կողմերի մոտ կուտակված է եղել մեծ քանակությամբ զենք, և չկար որևէ երաշխիք, որ չէին հնչելու կրակոցներ, եթե չլինեին ԱԱԾ երեկվա խուզարկություններն ու ձերբակալությունները: Նաև ակնհայտ չէ, թե Մանվել Գրիգորյանի տարածքներում հայտնաբերված զինամթերքը երբ և ինչ հանգամանքներում կարող էր օգտագործվել:

Մյուս կողմից` Մանվել Գրիգորյանը Վազգեն Սարգսյանից հետո Արցախի միակ հայաստանցի հերոսն է, և առնվազն անթույլատրելի էր նրա նույնացումը քրեական հեղինակություն Դոն Պիպոյի հետ: Այս հանգամանքը չի կարող չունենալ բացասական հետևանքներ մի շարք առումներով, մանավանդ որ Մանվել Գրիգորյանը պատերազմի վետերաններին միավորող, ըստ էության՝ միակ կազմակերպված միության` ԵԿՄ-ի ղեկավարն է: Այս առումով իսկապես մտահոգիչ է ադրբեջանական մամուլի արձագանքը:

Մյուս կողմից` Մանվել Գրիգորյանի ձերբակալության հիմքերը բավական թույլ են. համենայնդեպս` մի փոքր տարակուսելի է, որ պատերազմի հրամանատարն ու գեներալ-լեյտենանտը ձերբակալվում է զենքի հոդվածով: Այս առումով իսկապես առկա է իրավական տրամաբանության կոնտրաստ, երբ մի դեպքում՝ ազատ են արձակվում ոստիկանների սպանության պատճառ դարձած գործողություններին մասնակից ազատամարտիկներ, մյուս դեպքում՝ ձերբակալվում է արցախյան ազատամարտի հայտնի հրամանատարներից մեկը:

Այնուամենայնիվ շարունակում ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանի թիմի գործողությունները տեղավորվում են ոչ թե քաղաքական վենդետայի, այլ քրեաօլիգարխիայի դեմ պայքարի համատեքստում: Մյուս կողմից` անթույլատրելի ենք համարում ոստիկանության ոտնձգությունները բողոքի ակցիայի դուրս եկած ազատամարտիկների դեմ, որոնց զգալի մասը Մարտակերտում հերոսաբար աչքի ընկած 5-րդ բրիգադի կամավորներն են:

Մանվել Գրիգորյանի խնդիրն, անշուշտ, իրավա-քաղաքական հանգուցալուծման անհրաժեշտություն ունի, և, վստահաբար, դա պետք է տեղի ունենա ոչ թե Երկրապահի և նոր իշխանության հակադրության, այլ հանդուրժողականության դաշտում:

Անշուշտ, Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը չէր կարող տեղի ունենալ առանց Նիկոլ Փաշինյանի իմացության, և խորապես համոզված ենք, որ դա եղել է օպերատիվ անհրաժեշտությունից թելադրված գործողություն: Մյուս կողմից` համոզված ենք, որ Փաշինյանը նույն հարթության վրա չի դնում թեկուզև քրեաօլիգարխիայի հետ սերտաճած հրամանատարին հանցագործ աշխարհի հայտնի հեղինակության հետ:

Գեներալ Մանվելի հարցը, կարծում ենք, իրավական հանգուցալուծում կունենա առանց քաղաքական առճակատման. հիմքեր ունենք ենթադրելու, որ բանը չի հասնի պատգամավորի կալանավորմանը:

Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը գուցե անհրաժեշտություն էր Էջմիածնում իրավիճակը լիցքաթափելու նպատակով, բայց կարծում ենք` նրա ազատարձակումը կլինի նոր իշխանության քաղաքական տոլերանտության և լայնախոհության դրսևորումը: Համոզված ենք` դա է այս դրամայի ռացիոնալ հանգուցալուծումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում