Tuesday, 16 04 2024
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
-
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին

«Վաղվա պատերազմ» զսպող սերունդը

Եթե Հայաստանի իշխանությունը որոշի, որ ես պետք է գնամ այնտեղ, կգնամ, եթե ոչ՝ չեմ գնա, բանտից ազատ արձակվելուց հետո հայտարարել է Սամվել Բաբայանն Արցախ գնալու մասին: Հարցին, թե կմասնակցի՞ Արցախի նախագահի 2020 թվականի ընտրությանը, Բաբայանը պատասխանել է, թե նախ պետք է «թողնել, որ Արցախը խաղաղ ապրի մինչև այդ, եթե կապրի», ասել է Բաբայանը՝ ըստ երևույթին նկատի ունենալով պատերազմի վտանգը: Նա հայտարարել է նաև, թե ամեն մարդու բան չէ և խաղ չէ պատասխանատվություն ստանձնել Արցախի բարդ իրադրության համար:

Հայաստանի իշխանությունը չմիջամտեց Արցախի ներքին կյանքում տեղի ունեցած վերջին զարգացումներին: Թե՛ վարչապետ Փաշինյանը, թե՛ նախագահ Արմեն Սարգսյանը հստակ ձեռնպահ մնացին միջամտությունից: Այդ իրավիճակում սադրանք կամ արկածախնդրություն կլիներ, եթե Սամվել Բաբայանը հայտարարեր, թե գնալու է Արցախ և հավակնելու է իշխանության: Ըստ այդմ՝ նա, փաստորեն, հղում անելով Հայաստանի իշխանությանը՝ բացատրեց, թե ինչու չի գնում:

Մյուս կողմից՝ Բաբայանն ակնարկեց նաև, որ շատ չեն մարդիկ, ում հնարավոր է վստահել Արցախի կառավարումը պատերազմական իրադրության և պատերազմի անընդհատ վտանգի պայմաններում՝ թերևս Հայաստանի իշխանությանը նաև ակնարկելով, որ եթե իրեն առաջարկեն, ինքը պատրաստ է: Երևանն, ըստ երևույթին, ձեռնպահ կմնա Բաբայանին այդպիսի առաջարկ անելուց: Համենայնդեպս, դա է հուշում Հայաստանում փոփոխությունների տրամաբանությունը, որը նաև յուրօրինակ շարունակություն ունի Արցախում: Այդ տրամաբանությունը ունի սերնդային փոփոխության ներքին շերտ, և ներկայիս պահը գործնականում պատմականորեն ամենահարմարն է այն իրականացնելու համար, որովհետև Հայաստանն ունի ահռելի և աննախադեպ լեգիտիմությամբ իշխանություն և դրա շուրջ ոգևորվածություն, ինչը սերնդային փոփոխության գործընթացի համար պաշտպանիչ յուրօրինակ շերտ է:

Այդ շերտը «փոխհատուցում» է ռիսկերը, որ կարող են առաջանալ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում կառավարման ղեկին նոր սերնդի անցման դեպքում՝ հաշվի առնելով որոշակի փորձառության պակասը: Ու քանի կա լեգիտիմության ահռելի այդ շերտը, սերնդափոխությունը պետք է իրականացնել, որովհետև հեղափոխական մթնոլորտով պայմանավորված այդ լեգիտիմությունն ու ոգևորությունը անկասկած ինչ-որ պահի վերադառնալու են հարաբերականության տիրույթ, և պետք է հասցնել մինչ այդ ձևավորած լինել հայկական պետականությունների կառավարման սերնդային նոր միջավայրը, քանի կա այդ պաշտպանիչ շերտը: Այն հուսալիորեն ապահովում է ներկայիս մարտահրավերների զսպումը, և ներկայումս պետք է լուծել արդեն ռազմավարական հեռանկարի մարտահրավերների չեզոքացման հարցը: Իսկ այդ գործում առանցքային խնդիրը սերնդափոխությունն է:

Իհարկե, խոսքը չի կարող վերաբերել միայն տարիքային սերնդափոխությանը: Այդ երևույթը առաջին հերթին պետք է բնորոշվի որակի, մտածողության, աշխարհաճանաչողության և ընկալումների տարբերությամբ: Ի վերջո, «վաղվա պատերազմին» պատրաստ լինելու իրապես ադեկվատ բանաձևը, որ նախորդ իշխանությունից անխուսափելիորեն պետք է փոխ առնի նոր իշխանությունը՝ պատերազմը առավելագույնս զսպելու համար, իր կիրառումը պետք է ունենա հենց այդ խնդիրների լուծումը «վաղվա սերնդով» դիտարկելու պայմանով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում