Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հեղափոխությո՞ւն, թե՞ հակահեղափոխություն․ՊԵԿ-ից հեռացվածները վերականգնվում են

Ընդունված է ասել, որ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, որի արդյունքում կոռումպացված և հակաժողովրդավարական իշխանությունը ժողովրդական շարժման ճնշման տակ հեռացավ, և նրան փոխարինելու եկավ արդարադատ, չկոռումպացված և կոռուպցիայի դեմ պայքարող, աշխարհի ամենաժողովրդավարական իշխանությունը: Հանրության մոտ մի պահ իսկապես արդար երկրում ապրելու հույս առաջացավ, որովհետև նոր իշխանությունը խոստացավ վերջ դնել մենաշնորհներին և կոռուպցիային: Իսկ որտեղ է ամենամեծ կոռուպցիան, իհարկե այնտեղ որտեղ ամենաշատ փողը կա, հարկահավաքման համակարգում, պետական եկամուտների կոմիտեում: Իսկ ՊԵԿ-ից ստացվող տեղեկությունները մեզ հանգեցնում են այն եզրահանգմանը, որ այնտեղ ոչ թե հեղափոխություն, այլ հակահեղափոխություն է եղել, համակարգ են վերադառնում նախկինում ռիսկային և կոռումպացվածի համբավ ունեցող աշխատակիցները:

2017թ. հունիսին ՊԵԿ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում տեղի ունեցավ աշխատակիցների մոտ 40 տոկոսի կրճատում: Հիմք ընդունելով ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչությունում առկա ինֆորմացիան՝ աշխատանքից ազատվեցին վարչությունների և բաժնի պետեր, ինչպես նաև շարքային աշխատակիցներ: Հիմա նրանք հերթով վերականգնվում են ՊԵԿ-ում, որովհետև երկրում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն:

Արթուր Հարությունյանը մինչև հեղափոխությունը աշխատել է հարկային մարմիններում՝ զբաղեցնելով բավական բարձր պաշտոններ, բայց 2016թ. հեռացվել է Կենտրոնի հարկային տեսչության պետի պաշտոնից ու համակարգից և տեղավորվել «Մետրոշինվերանորոգում» ՓԲԸ-ում որպես ֆինանսական խորհրդատու: Սա ծանր հարված էր Հարությունյանի համար, բայց ահա տեղի ունեցավ բաղձալի հեղափոխությունը և նա մայիսի 21-ին նախ նշանակվեց ՊԵԿ օպերատիվ վարչության պետ, իսկ դրանից էլ 10 օր հետո ՊԵԿ միջին և խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության պետ: Իսկապես հեղափոխական առաջխաղացում:

Լաուրա Եղիազարյանը, որը Կենտրոնի հարկային ծառայությունում աշխատել է 40 տարի, հարկային մարմիններում հայտնի է հարկայինի Բրեժնև անունով: Տիկին Եղիազարյանը կենսաթոշակային տարիքի կին է և նրան ուղարկել էին վաստակած հանգստի, բառի բուն իմաստով, որովհետև նա իր աշխատանքային գործունեության ընթացքում իսկապես հսկայական ունեցվածք է վաստակել: Բայց հատուկ նրա համար ստեղծել են վարչության պետի խորհրդականի հաստիք, և նա ևս կարող է բավարարված լինել հեղափոխության հաղթանակով: Հիմա նա ոչ միայն ստանում է պետական աշխատավարձ, այլ նաև կարող է տանիք լինել իր բազմաթիվ բիզնեսներին:

Նաիրա Փամբուկյանը Էրեբունու հարկային տեսչության սպասարկման բաժնի պետն էր և որի անվան հետ էր կապված բազմաթիվ հարկատուների հաշվապահությունը վարելու փաստերը, ինչը արգելված գործառույթ է հարկային ծառայողի համար: Փամբուկյանին հեռացրել էին աշխատանքից, բայց նա հեղափոխական ալիքի վրա նորից վերականգնվել է իր նախկին աշխատավայրում:

Գոհար Զաքարյանը երկար տարիներ աշխատել է Կենտրոնի տեսչության պետի տեղակալ, հետո այլ պաշտոններ է զբաղեցրել համակարգում: Նրան ևս որպես ռիսկային աշխատակից հեռացրել էին աշխատանքից և համակարգից: Ռիսկային բնորոշումը նշանակում է մի բան. մարդուն բռնացրել են ինչ-որ մութ գործարքի կամ անօրինական գործունեության մեջ, բայց չեն ուզում դրան հրապարակային բնույթ տալ, քրեական գործ հարուցել, վատություն անել, ազատում են աշխատանքից և դրանով համարում նրան պատժված: Որովհետև հարկայինից ազատվելուց ավելի ծանր և հակամարդկային պատիժ դժվար է անգամ հորինել: Բարեբախտաբար տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը և տիկին Զաքարյանը հիմա օպերատիվ հետախուզության վարչությունում բաժնի պետ է:

Խաչատուր Բադալյանը, որը մինչև անցյալ տարի ՊԵԿ ակցիզային բաժնի պետն էր և ազատել էին աշխատանքից, դժբախտաբար, դեռ չի վերականգնվել իր նախկին աշխատանքում, բայց արդեն համակարգում է խորհրդականի հաստիքով, և դա արդեն վատ չի, որովհետև հեղափոխությունը չի ավարտվել, և արդարությունը ամեն տեղ չի, որ վերականգնվել է մինչև վերջ:

Գերասիմ Մկրտչյանը, Արմեն Օհանյանը անցած տարի համակարգից հեռացված օպեր բաժնի պետեր են և նրանց մի քանի օր առաջ կրկին հետ են ընդունել համակարգ:

Բնականաբար սա ամբողջ ցանկը չէ, և վերականգնումները շարունակվում են: Այս մարդիկ պայքարել են նախորդ հանցագործ ռեժիմի դեմ: Նրանք ինչ-որ իմաստով հանցագործ ռեժիմի զոհերն են, որովհետև հեռացվել են աշխատանքից և հեղափոխության հաղթանակի շնորհիվ վերականգնվել են իրենց աշխատավայրում: Հարկատուները իհարկե սարսափած են հարկայինում տեղի ունեցած փոփոխություններից և պատկերացնում են, թե ինչ փորձություններ են իրենց սպասվում առաջիկայում: Բայց ինչ էլ լինի, ինչ զոհողություններ էլ պահանջվեն, պետք է անտրտունջ տանել դրանք, դրանք հանուն հեղափոխության են, թավշյա հեղափոխության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում