Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Ինչն է անհանգստացրել Եվրոպային. տագնապ Փաշինյանի համար

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության և նոր իրողությունների պայմաններում Արևելյան գործընկերության ու Հայաստան-ԵՄ հարաբերության հեռանկարի մասին գիտաժողովին մասնակցած եվրոպացի դիվանագետները մտահոգիչ տոնայնությամբ են արտահայտվել հայաստանյան իրավիճակի և մասնավորապես նոր կառավարության եվրոպական քաղաքականության մասով, այստեղ իրավիճակը, ընդհանուր առմամբ, գնահատել անկանխատեսելի և դեռևս անորոշ: Հիմնավոր են արդյոք այդ մտահոգությունները, թե ոչ, դա հարցի իհարկե մի կողմն է: Հարցի մյուս կողմն այն է, որ դրանք կան և դրանք չէին կարող հնչել պատահական, ու քանի որ հնչել են ոչ թե մեկ, այլ մի քանի դիվանագետների շուրթերից, օրինակ, Հայաստանում ԵՄ դեսպան, Հայաստանում Գերմանիայի դեսպան, ապա հնարավոր է եզրակացնել, որ խոսքն ինչ-որ առկա կամ ձևավորված տրամադրության մասին է, հետևաբար այն ունի մեծ ուշադրության կարիք:

Ընդ որում, դրան ուշադրություն պետք է դարձնի թե՛ իշխանությունը, թե՛ նաև հասարակությունը, որովհետև Հայաստանի եվրոպական քաղաքականությունը պետք է գտնվի թե՛ մեկի, թե՛ մյուսի պատասխանատվության և հոգածության տիրույթում էլ: Իհարկե պետք է հասկանալ՝ մտահոգությունը կամ տագնապը լոկ դիվանագիտական ներկայացուցչությունների պատասխանատուների՞ մակարդակում է, թե՞ նրանք արտահայտում են եվրոպական մայրաքաղաքների մակարդակում առկա տագնապ կամ մտահոգություն: Ի դեպ այդ համատեքստում հետաքրքիր է դառնում փաստը, որ Հայաստանի նոր վարչապետին, թիվ մեկ նոր պաշտոնյային դեռևս չի շնորհավորել, Հայաստանի համար, մեղմ ասած, ոչ պատահական երկրի՝ Ֆրանսիայի նախագահը: Երևանն այդ առումով առայժմ ստացել է միայն Ֆրանսիայի վարչապետի շնորհավորանքը: Սրանք իհարկե, առայժմ, անշուշտ, դետալներ են և չարժե դրանցից ստեղծել հայ-եվրոպական անորոշության կամ հակադրության պատկեր, սակայն դետալներին համարժեք ուշադրություն չարժանացնելու դեպքում հակասական պատկերը կարող է ձևավորվել սպասվածից ավելի արագ:

Մյուս կողմից, կա Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, որը պետք է լինի հարաբերությունների ելակետն ու ճանապարհային քարտեզը և, ըստ այդմ, Եվրոպան ու Հայաստանը միմյանց հետ պետք է խոսեն այդ փաստաթղթով, շատ կոնկրետ, մատնացույց անելով որևէ ժամանակային, գործառույթային շեղում և խախտում: Ըստ այդմ, մտահոգություններն ու տագնապներն էլ պետք է ձևակերպվեն ու ներկայացվեն փաստաթղթային այդ ելակետով, առավել հասկանալի, ու նաև Հայաստանի հանրության համար չափելի և վերահսկելի լինելու համար, որպեսզի եվրոպական քաղաքականությանը թե՛ քաղաքական, թե՛ արժեհամակարգային ու քաղաքակրթական ասպեկտներով հարող հանրային շերտերն ու կառույցները կոնկրետացնեն իրենց պահանջները և վերահսկողությունը նոր կառավարության նկատմամբ: Եվ ավելին, որպեսզի նոր կառավարության արձագանքներն էլ լինելով նույնքան կոնկրետ, չափելի դարձնեն նաև Եվրոպայի պահվածքը, քաղաքականությունը, եվրոպացի դիվանագետների գործունեության էֆեկտիվությունը:

Դիցուկ, արժե թերևս բերել հայ-ռուսական հարաբերության օրինակը, քանի որ այն Հայաստանի հանրության համար չափելի և վերահսկելի է դառնում շատ կոնկրետ դաշնակցային փաստաթղթերով և իրավա-պայմանագրային հարաբերություններով: Դրանց շնորհիվ է, որ Հայաստանի հանրությունը կարողանում է շատ հստակ և կոնկրետ մատնացույց անել այդ ուղենիշից թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի իշխանության որևէ շեղում, որն աղճատում է հայ-ռուսական հարաբերությունն ու այն վերածում ըստ էության հակահայկական երևույթի՝ լի բազմաթիվ վտանգներով:

Իհարկե այլ հարց է, թե ի վերջո հանրային այդ չափելի վերահսկողությունն ինչ արդյունք է ունենում, որովհետև Ռուսաստանի իշխանության մակարդակում գոնե առայժմ գերակշռում կամ գերիշխում է Հայաստանի հանրային կարծիքի արհամարհումը՝ առնվազն, մինչև դանակը հենց Ռուսաստանի ոսկորին չի հասնում, իսկ Հայաստանի իշխանության մասով էլ գոնե մինչև մեկ-մեկուկես ամիս առաջ էր նույ վերաբերմունքը սեփական հանրության կարծիքի մասով:

Բայց Եվրոպա-Հայաստան հարաբերության պարագայում հանրային կարծիքը կարող է դառնալ հենց կարևոր գործիք ու երաշխիք, որ հայ-եվրոպական հարաբերությունը կենթարկվի առավել արդյունավետ հանրային վերահսկողության: Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի կարևոր քաղաքական և հանրային նշանակությունը հենց այդտեղ է՝ հայ-եվրոպական հարաբերության պաշտպանությունը մանիպուլյացիաներից և զորակցումը փաստերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում