Friday, 29 03 2024
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

Հովիկ Աբրահամյանի և ՀՀԿ «զենքի» ձայնը. ինչ արժե ներողությունը

ԱԺ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նախօրեին ԱԺ հայտարարությունների ժամին ներողություն է խնդրել հայ ժողովրդից, նախորդ տարիներին իրենց չարածների համար, նոր իշխանությանը մաղթելով, որ անեն ժողովրդի համար այն, ինչ չի արել նախորդ իշխանությունը: Բացառիկ դեպք է, երբ նախորդ իշխանության ներկայացուցիչը ներողություն է խնդրում հանրությունից: Սակայն շատ էական է, թե ինչի համար, ինչ բովանդակությամբ: Շարմազանովը ներողություն է խնդրում չարածի համար և մաղթում, որ նոր իշխանությունն անի: Այստեղ արդեն ներողության քաղաքական էֆեկտը նվազում է, ներողությունը, որպես քաղաքական պատասխանատվության և մշակույթի դրսևորում, տարր, արժեզրկվում: Բացատրեմ, թե ինչու: Բանն այն է, որ հանրությունը նախորդ իշխանության հանդեպ լրջագույն դժգոհություն, քննադատություն է ցուցաբերել առավելապես ոչ թե չարածների, այլ արածների համար: Բանն այն է, որ նախորդ իշխանության կառավարման հետևանքի մասով ավելի շատ արածներն են խնդիր առաջացրել, քան չարածները: Եթե օրինակ չձևավորվեին կոռուպցիոն սխեմաներ, ինչին ականատես եղանք ԱԱԾ գործունեության արդյունքում և ինչը ՀՀԿ-ականները խոստովանեցին իրենք:

Բանն այն է, որ Հայաստանում հյուսվել է կոռուպցիոն պայմանավորվածությունների և տրամաբանության վրա կառուցված այնպիսի ցանցային կառավարում՝ սերտաճած մինչև անգամ հասարակության խորքային շերտեր, որ այդ կառավարման պարագայում շատ դժվար էր անգամ կողմնորոշվել, թե ինչ է պետք անել իրավիճակը ավելի լավը դարձնելու համար: Այսինքն, գոյություն են ունեցել երկու զուգահեռ հայաստաններ՝ թղթային և իրական:

Իրական Հայաստանի մանրակերտը օրինակ սուպերմարկետների հետ նախկին պայմանավորվածությունն է, որը բնույթով հատուկ է գործնականում բոլոր ոլորտներին և բերել է հանրային ու պետական ռեսուրսների մսխման և գեներատիվ տնտեսական կարողությունների ոչնչացման: Այդ իրավիճակում չափազանց դժվար է կողմնորոշվել, թե ինչ էֆեկտ և դեֆեկտ ունի թղթային Հայաստանը, որովհետև այն չի գործել, այն առավելագույնը շատ, թե քիչ կիրառվել է ըստ կոռուպցիոն սխեմաների շուրջ ներհամակարգային համաձայնություններից բխող անհրաժեշտության, եթե եղել է էֆեկտիվության բարձրացման համար փաստաթղթային Հայաստանի կիրառման կարիք: Հետևաբար, շատ դժվար է հասկանալ ու միարժեք գնահատել, թե օրինական, իրավական հասարակարգի պայմաններում ինչ խնդիրներ է պարունակում թղթային կարգը և ինչ փոփոխությունների անհրաժեշտություն կա դրա էֆեկտիվությունը բարձրացնելու, դրա շնորհիվ մրցունակությունը խթանելու համար:

Ըստ այդմ, Հայաստանի խնդիրը եղել է արածը, ոչ թե չարածը: Չարածի մասշտաբը հայտնի չէ, որովհետև դեռ ամբողջապես հայտնի չէ նույնիսկ արածի, պայմանավորվածությունների և կոռուպցիոն սխեմաների մասշտաբը: Այդ իրավիճակում, երբ փորձ է արվում ներողություն խնդրել չարածի համար, իրականում քողարկվում է արածն իր հետևանքով, որը 400 հազար արտագաղթն է, 30 տոկոս աղքատությունը: Հետևաբար, եթե նախորդ իշխանության որևէ ներկայացուցիչ ցանկանում է իրապես կիրառել պատասխանատվության նոր մշակույթի տարր և ներողություն խնդրել ՀՀԿ կառավարման տարիների համար, ապա ներողությունը պետք է առնչվի ՀՀԿ արածներին, թե կուսակցության, թե առանձին անհատների մակարդակով, որովհետև Հայաստանը կրել է արածների հետևանքը: Թեև դրանց շարքում, իհարկե կան այնպիսիք, որ չեն կարող քողարկվել միայն ներողությամբ և այդտեղ վերջին խոսքը պետք է պատկանի իրավապահներին և դատարանին:

Հայաստանը կրել է արածների հետևանքը, ու թերևս շարունակում է, ինչի վկայությունը կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրն է: Այդ խնդիրը, որ առաջ եկավ Տիգրան Սարգսյանի վարչապետությունից, ՀՀԿ ներսում դարձավ միջկուսակցական և ներիշխանական պայքարի զենքերից մեկը: Օգտագործելով «ԴԵՄ ԵՄ» շարժումը Հովիկ Աբրահամյանը ոչիշխանական ուժերի գլխավորությամբ 2014 թվականին հասավ Տիգրան Սարգսյանի հեռացմանն ու նրա փոխարեն նշանակվեց վարչապետ: Դրանից հետո շարժումը մարեց, իսկ կուտակային համակարգը մասնավորների մասով հետաձգվեց մինչև 2018 թվական, երբ ակնկալվում էր այսպես ասած հետևում թողնել ընտրական 2017-2018 փուլն ու արդեն ավելի ամուր հիմքերով առաջ տանել հարցը, իսկ 2014 թվականից էլ այն պարտադիր կերպով կիրառվեց մոտ 200 հազար պետական ծառայողի հանդեպ: Այդպիսով, Հայաստանում ներդրվեց կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգ, սակայն ՀՀԿ-ին բնորոշ աղավաղված ու աղճատված տեսքով, որովհետև այդ ուժի մոտեցումներում գերական դարձյալ ներիշխանական շահն էր:

Աղճատված համակարգը ներկայումս փաստի առաջ է դրել նոր կառավարությանը, երբ չափազանց բարդ է թե առաջ գնալը, թե հետ գնալը: Այդ խնդիրը արդեն հասցրել է որոշակի աղմուկի պատճառ դառնալ քաղաքական իմաստով՝ բանավեճ վարչապետի ու ՀՅԴ-ական նախարարի միջև, սոցապ նախարար Մանե Թանդիլյանի հրաժարական թե նախարարությունից, թե կուսակցությունից: Այդ ամենն էլ իր հերթին տվել է նոր իշխանության քաղաքական հակառակորդներին կամ մրցակիցներին նրա վրա գրոհի առիթ, նրբորեն կամ ուղղակի: Սակայն այդ ամենից վեր բուն խնդիրն այն է, որ կարևորագույն տնտեսական և նույնիսկ քաղաքական հարցում իր աղճատված, աղավաղված, ներիշխանական կոնյուկտուրայի համար 2014-ին նենգափոխված տեսքով կուտակային կենսաթոշակային համակարգի ապագան Հայաստանում իր գերկարևորությամբ հանդերձ հայտնվել է գերխճճված և հակասական մի իրավիճակում, փաստի առաջ դնելով թե պետությանը, թե հանրությանը, թե հանրային և սերունդների համերաշխության գաղափարը: Դրանից հետո ՀՀԿ-ն ներողություն է խնդրում չարածի համար: Ամենևին, դատելով ՀՀԿ արածներից և հետևանքներից, հանրությունը չարածի համար պետք է շնորհակալություն հայտնի ՀՀԿ-ին, որովհետև պարզ չէ, թե էլ ինչ փաստերի առաջ կկանգներ պետությունը այլ արածների դեպքում:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում