Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Բակո Սահակյանը «կուտ է տալիս», նա անհապաղ պետք է հրաժարական տա. Վահան Բադասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Լույս Արցախին» նախաձեռնող խմբի անդամ, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

-Պարոն Բադասյան, Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ 2020 թվականին իր թեկնածությունը չի առաջադրելու նախագահական ընտրություններում Ձեզ այդ հայտարարությունը բավարարո՞ւմ է, թե՞ այլ պահանջներ ունեք։

Սա ևս մեկ ապացույցն է այն բանի, որ Բակո Սահակյանը խախտել է Սահմանադրությունը և խաբել ժողովրդին։ Նա պետք է անհապաղ հրաժարական տա, մեր պահանջը դա է։ Մենք մինչև հունիսի 15-ը կսպասենք, դրանից հետո կսկսենք մեր գործողությունները։ Ինքը փաստորեն խոստովանեց, որ 2020 թվականին ևս երկու ժամկետով որոշել էր առաջադրվել։ Դա իշխանության զավթում է տարբեր ճանապարհներով։ Սահմանադրությունը կոնկրետ կեղծելու, իր հագով սարքելու, հակաժողովրդական Սահմանադրություն ժողովրդի վզին փաթաթելու դրսևորում էր։ Այսինքն՝ ճիշտ հայաստանյան տարբերակը, երբ Սերժ Սարգսյանը նախատեսել էր ու բազմիցս ակնարկում էր, որ պետք է պաշտոնովարի հետագայում՝ մինչև 2040 թվականը։ Բակո Սահակյանը նույնպես նախատեսում էր պաշտոնավարել մինչև 2030 թվականը։ Եթե հանցագործությունը «վիզ են առնում», ուրեմն պետք է պատասխան տան։ Պատասխանն առայժմ միակն է՝ ճիշտ ճանապարհը հրաժարականն է։ Միևնույն է, Բակո Սահակյանը, այսպես թե այնպես, ժողովրդի վրա իշխանություն չունի և ոչ միայն ժողովրդի՝ նա արդեն իշխանություն չունի իր թիմի վրա, իշխանության տարբեր օղակների վրա։ Այն մարդկանց, որոնց հեռացրել է ժողովրդի պահանջով, պետք է շուտով աշխատանքի տեղավորի, եթե չանի՝ թիմը կփլուզվի, որովհետև թիմը ոչ թե ծրագրի շուրջն է համախմբվում, այլ անձի։ Կառավարության անդամների փոխադարձ հարաբերությունը անձնական շահերով է պայմանավորված։ Հիմա վիրավորվել են, որ իրենց հանել են, ասում էին՝ թեկուզ ժողովուրդը պահանջում է՝ մեզ պահեք։ Պետնախարարի հրաժարականը դրա հետ էր կապված, քանի որ նրանք հապաղում էին, չէին ուզում ազատվել, ինքը հրաժարական տվեց, որ հարցին լուծում տա։ Հիմա Արցախում կառավարությունը ճգնաժամի մեջ է։ Ես դեռ ամիս առաջ Բակո Սահակյանին խորհուրդ էի տվել, որ խոսի ժողովրդի հետ։ Նա չպետք է ասեր՝ հանդարտվեք, որ ես 2020 թվականին չեմ առաջադրվի։ Ժողովուրդը հիմա էլ չի ուզում, որ նա շարունակի իր իշխանությունը, որովհետև նրա իշխանությունը իրական դիկտատուրա է։

Ընտրություններում ինքն ու իր վարչախումբը, որը Սերժի ու Ռոբի շարունակությունն է, ձևավորվում է այսպես կոչված իշխանություն՝ ընտրակեղծարարությունների միջոցով։ Ինչու ենք ասում, որ Բակո Սահակյանը պետք է հրաժարական տա, որովհետև նոր մարդ է հարկավոր, որ մենք համոզվենք, որ 2020 թվականին լինելու է իշխանափոխություն ընտրությունների միջոցով։ Եթե մինչև 2020 թիվը մնա՝ նորից ընտրակեղծարարությամբ իշխանափոխանակություն է անելու։ Արցախը շատ է կտրվելու Հայաստանից։ Մենք փորձում ենք նորից միացնել Հայաստանին, քաղաքական դաշտը նմանեցնել Հայաստանին, ռեժիմը դրան խանգարում է։ Մենք մեր առաջարկներն ունենք, դրանք բխում ենք ժողովրդի մեջ առկա տրամադրություններից և տրամաբանությունից, այսինքն մենք տեսել ենք և գտել ենք ճիշտ ձևը այս իրավիճակից դուրս գալու համար։ Առաջնահերթ Բակո Սահակյանը պետք է հրաժարական տա, հետո Ազգային ժողովը գոյություն ունեցող արտախորհրդարանական ու խորհրդարանական ուժերի հետ համաձայնությամբ նշանակում է ժամանակավոր նախագահի, մինչև ողջամիտ այն ժամանակաշրջանը, երբ պետք է ԸՕ-ի փոփոխությամբ ընտրություն անցկացվի։

-Իսկ ի՞նչ գործողություններ եք առաջիկայում նախատեսում, վերսկսելո՞ւ եք բողոքի ակցիաները, թե՞ ոչ։

Մեր նախաձեռնող խումը կողմնակից է, որ արտախորհրդարանական ու խորհրդարանական ուժերի համատեղ հարթակ ստեղծի։ Պետք է անպայման մասնակցեն նաև արտախորհրդարանական ուժերը, որովհետև Ազգային ժողովը չի արտահայտում ժողովրդի կարծիքը։ Այն ընտրակեղծարարությամբ է ձևավորվել և չի արտահայտում ժողովրդի իրական կարծիքը, մանավանդ այս պահին։ Մենք՝ արտախորհրդարանական ուժերս, իսկապես ուժ ենք, եթե չլինեինք՝ ուժային կառույցների ղեկավարներին չէին հեռացնի։ Պետք է միասին մի համաձայնության գանք, թեկնածու առաջադրենք ու Ազգային ժողովը այդ թեկնածուին ընտրի ժամանակավոր նախագահ, նա ձևավորի ժամանակավոր կառավարություն՝ առանց կադրային ջարդերի ու սահուն կերպով հայաստանյան այդ իրողությունների քողի ներքո բարեփոխումներ կատարենք Արցախում, փոփոխենք Ընտրական օրենսգիրքը, նաև Սահմանադրությունը։ Սահմանադրության մեջ կետ կա, որ վտանգավոր կետերը Ազգային ժողովը կարող է փոխել։ Վտանգավորն այն է, որ այսօրվա Սահմանադրությամբ նախագահը պատային վիճակի մեջ է։ Գործող նախագահը նույնիսկ մեռնելու իրավունք չունի, մահանալուց հետո ոչ մի ձևի լուծում չի տրվում, կամ, եթե Աստված չանի, սպանվի՝ լուծում չկա։ Եթե այս կառավարությունը շարունակի պաշտոնավարել մինչև 2020 թվականը, մենք այդ ժամանակ ունենալու ենք ճիշտ նույն ձևով բռնապետություն։

-Իշխանություններն էլ նշում են՝ ցուցարարները ստացել են ավելին, քան պահանջում էին՝ նկատի ունեն Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ու այս կոնտեքստում տեղին չեն համարում Բակո Սահակյանի հրաժարականը։

Մենք պահանջել ենք ուժայինների հրաժարականը այդ միջադեպի հետ կապված և նախկին՝ հատկապես բերձորյան դեպքերի հետ կապված։ Այն ժամանակ ԱԱԾ-ի, ոստիկանության և ՊԲ տեղակալ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ հարձակում եղավ, իսկ դատախազությունը աչք է փակել։ Մեր ակցիայի պահանջը նաև դատախազության ու Սամվել Կարապետյանի դեմ էր, այդ ամենով հանդերձ, նաև Բակո Սահակյանի։ Ինչո՞ւ, որովհետև քաոս է և Բակո Սահակյանն ուզում է, որ այդ հեռացված երկու ուժային ղեկավարներին ու տեղակալներին նորից պաշտոններ տա։ Շուտով կտա, և ժողովուրդը կհամոզվի, որ Բակո Սահակյանը փակուղի է տանում։ Ես լինեի Բակո Սահակյանի փոխարեն, կողջունեի հայ ժողովրդի զարթոնքը և կշնորհավորեի Փաշինյանին ու ժողովրդին ու կասեի, որ այդ զարթոնքը պետք է գա Արցախ, շրջապատս կմաքրեի ամբողջությամբ և կհայտարարեի նոր ընտրություն անցկացնելու անհրաժեշտության մասին, որպես իրական նախագահ կգնայի։ Իսկ նա այդ ամենի փոխարեն ասում է՝ 2020-ին չեմ լինելու, արխային մնացեք։ Բակո Սահակյանը «կուտ է տալիս», որ ժողովուրդը հանգստանա։ Բայց նա իրականությունից կտրված է և աշխատում է թիմային, այլ ոչ թե ժողովրդի շահերով։ Մենք մինչև հունիսի 15-ը ժամանակ ենք տվել, կամ պատասխան կտա, կամ չի տա, մենք հեռուստատեսությամբ ասածը որպես պատասխան կընդունենք ու կշարունակենք մեր գործողությունները։ Ինչպիսին կլինի՝ առաջիկայում կհայտարարենք, չեն բացառվում փողոցային պայքարի դրսևորումները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում