Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Հայաստանը պետք է ունենա քաղաքական ինքնասիրություն․ «Պոլոնեզը» ազդակ է

Անդրադառնալով Բակո Սահակյանի՝ նախօրեին արված հայտարարությանն այն մասին, որ չի մասնակցելու Արցախի նախագահի 2020թ. ընտրությանը՝ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց. «Այս հայտարարությունը ճիշտ կլինի դիտարկել ոչ թե վերջին օրերին Արցախում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների շրջանակում, այլ այն գաղափարի տեսակետից, որ Արցախը պետք է տարածաշրջանի մյուս երկրներից տարբերվի իր ժողովրդավարական գործընթացներով, և, այո՛, շատ մեծ ռիսկեր կլինեին, եթե սահմանադրական փոփոխություններից հետո Բակո Սահակյանը մնար որպես Արցախի ղեկավար: Դա կարևոր մեսիջ է, որը ուղղված է առաջին հերթին Արցախի զարգացմանը հետևող երկրներին, միջազգային կառույցներին և այլն: Հետևելով Ստեփանակերտի զարգացումներին, կարող եմ ասել, որ այնտեղ ոչ թե ճգնաժամ է, այլ նոր քաղաքական մշակույթ: Արցախի հանրությունը տարբեր է Հայաստանի հանրությունից»:

Քաղաքագետ Գևորգ Մելիքյանի կարծիքով՝ Արցախում կուտակված մի շարք հարցեր կան, և Բակո Սահակյանի հայտարարությունը նպատակ ուներ կրքերը հանդարտեցնելու. «Քանի որ Արցախի համար շատ կարևոր է կայունությունը: Շատ կարևոր է, որ Հայաստանում տեղի ունեցող տարբեր տրանսֆորմացիաների ֆոնին չստացվի, որ Արցախը ավելի թուլանում է կամ այդ զարգացումները տանում են դեպքի ներքին ապակայունացում, ինչը անթույլատրելի կլինի»:

Մեր զրուցակիցներն անդրադարձան նաև Ադրբեջանի կողմից վերջին օրերին տարածված ապատեղեկատվությանը:

Գ. Մելիքյանը նշեց. «Մենք պետք է հստակ հասկանանք, թե ինչպիսի դաշնակիցների հետ գործ ունենք, Հայաստանը չպետք է շարունակի նույն քաղաքականությունը, ինչ վարել է տարիներ շարունակ, այսինքն՝ անարձագանք թողնել գործընթացները, որոնք հակասում են դաշնակցային հարաբերություններին` Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Բելառուս: Մենք պետք է ունենանք քաղաքական ինքնասիրություն… Այն, որ Բելառուսը տանկեր, կործանիչներ է տվել Ադրբեջանին, վերապատրաստել է զինվորականների, սա որպես կանոն անտեսված է եղել, և «Պոլոնեզը» դրա վառ ապացույցն է եղել, նաև դա խոսում է այն մասին, որ մեզ մոտ փաստացի խնդիր ունենք կանխարգելելու նման գործարքները»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում