Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Վճռորոշ ճակատամարտը՝ խորհրդարանում

Հայաստանում խորհրդարանական  արտահերթ ընտրության անհրաժեշտության մասին խոսում են գրեթե բոլորը: Չկա մեկ ուժ կամ մեկ միավոր՝ հասարակական, քաղաքական, որը այդ ընտրությունը չհամարի անհրաժեշտ: Ներկայումս ամենից շատ քննարկվող հարցն, իհարկե, ժամկետներն են, թե երբ է դա հնարավոր:

Միաժամանակ հասկանալի է, որ հնարավորությունը պայմանավորված է խորհրդարանում քվեարկությամբ, որով պետք է փոխվի Ընտրական օրենսգիրքը, մի շարք այլ օրենքներ՝ խաղի կանոնները փոխելու համար, քանի որ բոլորն են նաև ընդունում առանց այդ փոփոխության որևէ ընտրություն անցկացնելու անիմաստությունը: Բայց այդ տեսանկյունից խորհրդարանում թվացյալ խնդիրը առավել խորը դիտարկելու պարագայում կարծես թե ստանում է նվազագույնը անորոշ երանգավորում:

ՀՀԿ-ն կորցրել է իր մեծամասնությունը և այժմ դե յուրե 53 ձայնն այլ կողմում են: Այդ կողմում 31 ձայն ունի «Ծառուկյան» դաշինքը, 9 ձայն «Ելք»-ը, 7 ձայն ՀՅԴ-ն, և կա ևս 6 պատգամավոր, որ այսպես ասած՝ անկախ է, հեռացել է ՀՀԿ խմբակցությունից: Եվ ուրեմն՝ ենթադրվում է, որ օրենսդրական փոփոխություններ անելու խնդիր ներկայիս կառավարությունը կամ պարզապես թավշյա հեղափոխությունը չունի: Հետևաբար, խոշոր հաշվով, ստացվում է, որ արտահերթ ընտրությունը կախված է պարզապես կառավարության կամքից և այլևս ոչնչից, առավել ևս դատելով նաև կառավարության ծրագրի ներկայացմանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից: Խոսքը նրա եզրափակիչ ելույթում հնչած այն մտքի մասին է, որ թավշյա հեղափոխությունը որևէ մեկին պարտք չէ, և հեղափոխությունը իր օրակարգը առաջ է տանելու՝ ուզի դա խորհրդարանում որևէ մեկը, թե ոչ:

Անկասկած է, և համընդհանուր գնահատականն էլ դա էր, որ խոսքը միայն ՀՀԿ-ին չէր հասցեագրված, այլ տողատակում նաև ուղղված էր հեղափոխության դաշնակից դարձած «Ծառուկյան» դաշինքին ու ՀՅԴ-ին, նաև «Ելք»-ի ուժերին: Խոշոր հաշվով, հեղափոխությունը նրանց միավորել է Փաշինյանի շուրջ, բայց քաղաքականությունը նրանց բաժանում է, դարձնում մրցակիցներ: Իսկ ընտրությունը արդեն քաղաքականություն է: Ըստ այդմ՝ դրան ընդառաջ այդ ուժերն օբյեկտիվորեն ձգտելու են խաղի կանոնների սահմանման շուրջ հասնել այնպիսի պայմանների, որոնք իրենց կտան առավելագույն հնարավորություններ՝ հաշվի առնելով այն, որ այդ ուժերից գործնականում բոլորը հին հայաստանյան համակարգին ադապտացված ուժեր են օբյեկտիվորեն, հատկապես նրանցից ամենամեծ հավակնություն ունեցողները, մասնավորապես՝ «Ծառուկյան» դաշինքը:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պայմանավորված էր նրանով, որ այդ ուժերը արդեն իսկ դրսևորում են, այսպես ասած, ընտրական պայմաններ թելադրելու ակնարկներ, միտումներ, հատկապես տեսնելով, որ իրենց ձայնն այլևս դառնում է ավելի որոշիչ: Այս տեսանկյունից ՀՀԿ մեծամասնության կորուստը ունի այլ ուշագրավ տողատակ, որ արժե դիտարկել: Որքան էլ ՀՀԿ-ն համարվում է հակահեղափոխության աղբյուր, օջախ կամ դրոշակակիր, այդուհանդերձ այս ուժը, ըստ էության, անմնացորդ տապալված է բոլոր առումներով, և այդ հանգամանքը, անշուշտ, գիտակցվում է նաև ՀՀԿ ներսում, և ըստ այդմ՝ այնտեղ թերևս պատկերացնում են, որ կառավարության տապալման ցանկացած լուրջ գործողություն ավելի է բարդացնելու իրենց վիճակը, և հետևաբար, եթե չեն նպաստում, ապա չպետք է խանգարեն: Մյուս կողմից, չնայած դրան, ՀՀԿ-ն անխուսափելիորեն ընկալվել է ու ընկալվելու է որպես հեղափոխության հետագա ընթացքի արգելակ:

Ահա այս՝ առաջին հայացքից հակասական, սակայն խորքային առումով բավականին հասկանալի իրավիճակը մյուս ուժերին հնարավորություն էր տալիս թաքնվել ՀՀԿ «հակահեղափոխականության» թիկունքում և հանդարտ առաջ մղել սեփական շահը: Իսկ այդ շահը ենթադրում է հնարավորինս ուշ ընտրություն, որպեսզի այդ ընթացքում հնարավորինս նվազի Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ու ացնի հեղափոխական ոգևորությունը:  Երբ ՀՀԿ-ն մեծամասնություն է և պատասխանատվությունը ՀՀԿ վրա է, ապա դյուրին է առաջ տանել այդ մարտավարությունը առանց Նիկոլ Փաշինյանին բացահայտ հակադրվելու: Բայց, երբ ՀՀԿ-ն այլևս պատասխանատու չէ, այսինքն՝ մեծամասնություն չէ, ապա մյուս ուժերի համար առաջանում է խնդիր՝ կամ լիովին ենթարկվել հեղափոխության օրակարգին, կամ ավելի ու ավելի բացահայտ դուրս գալ դրա դեմ: Հավանական է, որ նաև այդ խնդիրը նրանց համար սրելու նպատակով է ՀՀԿ-ն գնացել տրոհման, մեծամասնության համար պատասխանատվությունից հրաժարվելու:

Նիկոլ Փաշինյանը հենց այդ նոր իրավիճակին արձագանքեց նաև՝ փորձելով դրա հանդեպ անմիջապես ապահովել ուժեղ և թելադրող դիրքեր, քանի որ առաջիկայում կառավարությունը սկսելու է արդեն ԱԺ հետ աշխատանքը օրենսդրական փոփոխությունների մասով, քանի որ չի կարող պետական կառավարման համակարգում աշխատել, այսպես ասած, միայն կամ հիմնականում ԱԱԾ-ն: ԱԱԾ-ն ստեղծել է նախադրյալներն ու ապահովել է, այսպես ասած, թիկունքը, իսկ վճռորոշ «ճակատամարտը», իհարկե՝ քաղաքական, տեղի է ունենալու խորհրդարանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում