Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Արտահերթ ընտրության նոր կոնտենտը

Հայաստանում արտահերթ ընտրություն անցկացնլու վերաբերալ քննարկումներում ընտրության ժամկետի հարցը դիտարկվում է գերազանցապես այս կամ այն քաղաքական ուժի, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի թիմի և նրա հնարավոր մրցակիցների շահերի, հետաքրքրությունների, անհրաժեշտությունների համատեքստում:

Խնդիրը, սակայն, ունի մեկ այլ կարևոր կողմ, որի մասին քննարկումները դեռևս բավական քիչ են: Եթե դուրս գանք առանձին ուժերի և միավորների մարտավարության ու ռազմավարության տրամաբանությունից, խորքային առումով շատ ավելի կարևոր հարց է, թե հայաստանյան քաղաքական համակարգն ու իրականությունը մեծ հաշվով ինչ ընտրություն կարող են առաջարկել Հայաստանի հասարակությանը առաջիկա արտահերթ ընտրությանը, եթե այն դիտարկելու լինենք կառավարության ծրագրում մատնանշված մեկամյա առավելագույն ժամկետում:

Երբ գնահատում ենք Հայաստանի նախահեղափոխական իրավիճակը, ապա այստեղ հարկ է արձանագրել, որ բացի կառավարման խորքային անարդյունավետությունից և ճգնաժամից՝ մենք գործ ունեինք նաև քաղաքական խորքային անարդյունավետության և ճգնաժամի հետ: Այս տեսանկյունից, օրինակ, բավական էական ցուցիչ է այն, որ 2017 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը «Ելք» դաշինքով ստանում է 20 հազար ձայն, իսկ մեկ տարի անց հեղափոխության թավշյա նախաձեռնությունը ստանում է հարյուր հազարների աջակցություն: Այսինքն՝ տվյալ պարագայում գործ ունենք հայաստանյան քաղաքական դաշտին տրված հանրային գնահատականի հետ, և հստակ է, որ այդ գնահատականը խիստ ցածր է:

Այստեղ մեկ այլ կարևոր ցուցիչ է այն, որ հեղափոխության արդյունավետ ընթացքի և հաջողության գրավական էր թերևս նաև հարթակի, այսպես ասած, թարմությունը և նորությունը, դրանում հին ուժերի գործնական բացակայությունը, թեև կային ներգրավվելու ակնհայտ փորձեր: Ի դեպ, դրանք այժմ էլ կան, երբ Նիկոլ Փաշինյանին կոչ է արվում գնալ համախմբելու ճանապարհով, ինչը զուտ քաղաքական և հեղափոխական տրամաբանության տեսանկյունից անհասկանալի է, որովհետև Փաշինյանը գնացել է հենց այդ ճանապարհով, որ հասել է հաջողության:

Այսպիսով, ակնառու է, որ հայաստանյան քաղաքական դաշտը հանրության մոտ ունի խիստ ցածր գնահատական, և դրա պատճառը այդ դաշտի խիստ ցածր էֆեկտիվությունն ու Հայաստանի խորքային խնդիրներին անհամարժեքությունն է եղել: Հետևաբար Հայաստանում կա ընտրության ոչ այնքան ժամանակային, որքան բովանդակային խնդիր: Հայաստանում կա նոր քաղաքական բովանդակության և պլատֆորմների անհրաժեշտություն, որոնք զերծ կլինեն նախկին թե՛ ներքին, թե՛ արտաքին կարծրատիպերից և միաժամանակ ունակ կլինեն մրցակցել Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի հետ: Հակառակ պարագայում այդ թիմը, թավշյա հեղափոխությանը հաղթելով ոչ միայն իշխանությանը, այլև գործնականում ամբողջ քաղաքական հաղթանակին, կամա թե ակամա հայտնվել է ըստ էության մոնոպոլ կամ գերիշխող դիրքում, և մտածել, թե ժամանակի ընթացքում նա կկորցնի այդ դիրքը, այնքան էլ համարժեք չէ նոր իրավիճակին: Որովհետև եթե անգամ թիմը կորցնի իր դիրքը, ապա կորցնելու է փաստորեն հին քաղաքական կոնտենտի հետ, այսպես ասած, պայքարում, իսկ դա կլինի արդեն նոր իրավիճակի, նոր Հայաստանի կորուստ:

Այդ իսկ պատճառով թե՛ մրցակցության, թե՛ նոր իրավիճակի անշրջելիության համար հրամայականը նոր քաղաքական կոնտենտի ձևավորումն է, որը հանրությանը կտա ոչ միայն զուտ ընտրության, այլ նաև քաղաքական բովանդակային ընտրության հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում