Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Լուկաշենկոյի հարվածը Հայաստանին ու Գագիկ Ծառուկյանին

Այսօր Բաքվում մեծ հանդիսավորությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին են ներկայացրել բելառուսական արտադրության թվով 10 «Պոլոնեզ» համազարկային համակարգերը, որոնք Ադրբեջանը գնել էր նախորդ տարվա վերջին։ «Պոլոնեզ» համակարգերը իրենց նշանառության հեռավորության առումով շատ ավելի վտանգավոր համակարգեր են, քան ռուսական «Սմերչ»-ը, որոնցից, ի դեպ, Ադրբեջանը նույնպես ձեռք է բերել Ռուսաստանից ստացված բազմամիլիարդանոց սպառազինության շրջանակներում։ Բաքվում հատկապես այսօր այդ համակարգերի «շնորհանդեսը» մի քանի նշանակություն ու հասցեատեր ունի։ Նախ՝ այսօր Ալմաթիում տեղի է ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, որին մասնակցում է նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։ «Պոլոնեզ»-ի այսօրվա ներկայացմամբ Ադրբեջանի իշխանությունները ցույց են տալիս, որ որևէ ռազմաքաղաքական դաշինքին անդամակցություն իրենց համար խոչընդոտ չէ սպառազինության ձեռք բերման համար։ Հայաստանն ու Բելառուսը, ինչպես և Հայաստանն ու Ռուսաստանը ՀԱՊԿ անդամներ են, սակայն ռազմաքաղաքական դաշնակցությունը փաստորեն շարունակում է որևէ արգելք չհանդիսանալ մեր հակառակորդին մեր դաշնակիցների կողմից զենքի վաճառքի հարցում։ «Պոլոնեզ» համակարգերի այսօրվա ցուցադրությունը ունի նաև այլ նպատակ։ Արդբեջանը վերջին շաբաթներին բավական ինտենսիվացրել է գործողությունները հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան գծում։ Այդ ուղղությամբ ադրբեջանական կողմը բավական առաջ է բերել դիրքերը, քարոզչական դաշտում շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ Հայաստանից տարածքներ գրավելու մասին, երեկ սպանվել է հերթական հայ զինծառայողը։ Այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ ՀԱՊԿ-ը, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին իր համար զսպաշապիկ չէ անգամ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ռազմական գործողություններ սկսելու համար։ Նախիջևանյան ուղղությամբ Ադրբեջանը փորձում է ՀԱՊԿ-ին և առայժմ այդ փորձերը հաջողությամբ են պսակվում. ՀԱՊԿ-ն անգամ հայտարարության մակարդակում լռում է, իսկ ՀԱՊԿ-ի կարկառուն անդամներից մեկը զենք է մատակարարում Արդբեջանին։

Սա Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակնճռոտ, ու մինչև այս պահը չլուծված հարցերից մեկն է, եթե ոչ ամենակնճռոտը։ Դեռևս նախկին իշխանության շրջանում, ընհուպ Սերժ Սարգսյանի մակարդակով մտահոգություններ հնչեցվել են առաջին հերթին Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքի մասին։ Սակայն այդ հնչեցումները որևէ կիրառական նշանակություն չեն ունեցել, որովհետև զենք վաճառողները շարունակել են նույնն անել՝ լավագույն դեպքում խորհրդարանական դիվանագիտության կամ փորձագետների մակարդակում ափսոսանքի խոսքեր արտահայտելով։ Հիմա նույնը տեղի է ունենում Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ գծով մեր դաշնակից Բելառուսի դեպքում։ Ու կրկին պաշտոնական Երևանի մտահոգությունները, որոնք մեծ հավանականությամբ կհնչեն Զոհրաբ Մնացականյանի կողմից նաև Ալմաթիում, որևէ դերակատարում չեն ունենում։ Հայկական դիվանագիտությունը այս հարցում հանդես է գալիս արձագանքողի դերում. տեղի է ունենում սպառազինության հերթական խմբաքանակի վաճառքը, ինչից հետո հայկական դիվանագիտությունը բողոքի նոտայի կամ որևէ այլ ձևաչափով մտահոգություն է հայտնում, բայց դրանից պոստֆակտում զենքի վաճառքը չեղյալ չի հայտարարվում, Ադրբեջանին ուղարկված խմբաքանակները հետ չեն կանչվում։ Ակնհայտ է, որ մեզ համար կենսական նշանակություն ունեցող այս հարցում հայկական դիվանագիտությունը պետք է հանդես գա նոր, պրևենտիվ ռազմավարությամբ, ոչ թե զենքի արդեն իսկ կայացած վաճառքները դատապարտելու, այլ դրանց հետագա վաճառքը կանխարգելելու նպատակով։ Դա, իհարկե, բավական բարդ խնդիր է՝ հաշվի առնելով հատկապես մեր եվրասիական գործընկերների երկդիմի ու անսկզբունք քաղաքականությունը, հատկապես Ռուսաստանի դեպքում․երկու կողմերին սպառազինություն վաճառելու ճանապարհով Ռուսաստանը շարունակում է կառավարելի կոնֆլիկտը պահպանելու մարտավարությունը, Բելառուսի պարագայում՝ նրա առաջնորդի՝ Ալիևի հետ ունեցած անձնական հարաբերությունները և այլն։ Բայց դա աշխատանք է, որը պետք է կատարվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության հետագա խախտումները թույլ չտալու համար։

Արտաքին քաղաքականության արդյունքները քանակապես չափելը գրեթե անհնար է, որակական չափումը՝ բավական բարդ։ Բայց ոչ անհնար։ Օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է արտաքին գործերի նախարարության աշխատանքի գնահատման չափանիշ սահմանել մեր՝ առնվազն գործընկեր երկրների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի կանխումը, ինչպես, ասենք՝ իրավապահ մարմինների պարագայում գործունեության գնահատման չափանիշ սահմանեց Մարտի 1-ի գործի բացահայտումը։ Քանի պոտենցյալ զինավաճառ երկրի կողմից կանխվեց զենքի վաճառքը, այնքան արդյունավետ կարելի է համարել ԱԳՆ-ի աշխատանքը։ Դա, բնականաբար, ԱԳՆ-ի գործունեության գնահատման միակ ցուցանիշը չէ, սակայն վերաբերում է մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի հարցի, որ կարելի է համարել կարևորագույններից մեկը։ Ի վերջո, միջոցների սղություն ունեցող Հայաստանի համար կարևոր է ոչ միայն սեփական սպառազինության համալրումը, այլ հակառակորդին սպառազինության վաճառքը՝ հնարավարության սահմաններում կանխելը։ Ադրբեջանի կողմից չգնված ամեն մի հարձակողական համակարգ մեզ համար գրեթե հավասար է դրան հակազդող պաշտպանական համակարգի գնմանը։ Այնպես որ, Ադրբեջանին զենքի վաճառքի կանխարգելումը պետք է դառնա ԱԳՆ-ի առաջնահերթություններից մեկը։

Ինչ վերաբերում է կոնկրետ բելառուսական «Պոլոնեզ» համակարգերին, ապա Ադրբեջանին դրանց վաճառքի հարցում կա նաև որոշակի ներքաղաքական շերտ կամ բաղադրիչ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես հայտնի է, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մտերիմ ընկերն է։ Համենայնդեպս, այդպես է ներկայացվել տարիներ շարունակ, և, օրինակ, Հայաստանում Բելառուսի դեսպանատունը՝ ի նշան այդ ընկերության, գտնվում է Ծառուկյանի առանձնատան հարևանությամբ՝ Ավան-Առինջում։ Ադրբեջանին զենք վաճառելով, Լուկաշենկոն խախտում է ոչ միայն դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ՝ ՀԱՊԿ-ի գծով, այլև Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած ընկերությունը, քանի որ ստացվում է, որ Ծառուկյանի ընկերը զինում է Ծառուկյանի ու Հայաստանի թշնամուն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում