Ես, միանշանակ, համաձայն եմ, որ դեղերը պետք է վաճառվեն դեղատոմսով, բայց դեռ պետք է այդ ամենը մշակել, և քաղաքացին պետք է սովորի, որ դեղատոմսով դեղ գնելն ավելի հարմար է։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Աղաբեկյաը։ Վերջինս քաջատեղյակ լինելով ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներին, առանձնացրեց մի քանիսը, այդ թվում՝ դեղերի բարձր գները, պոլիկլինիկաներում կոռուպցիան, մասնագետների պակասը և այլն։
Մեր զրուցակցի կարծիքով՝ դեղերը դեղատոմսով վաճառելու օրենքը կոռուպցիոն ռիսկեր չի պարունակի, եթե այն կանոնակարգված լինի, եթե վերահսկողություն լինի դեղատներում, պոլիկլինիկաներում, և կեղծ դեղատոմսեր վաճառելու դեպքեր չեն լինի։
Նրա խոսքերով՝ դեղերի գրանցման գործընթացը բավական թանկ է ու ծախսատար, այն առաջին հերթին պետք է փոփոխության ենթարկել։
Մանրամասները՝ տեսանյութում։