Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների մոտ ՀՀ-ի նկատմամբ վստահություն է ձևավորվել․ վարկավորման տոկոսադրույքները կարող են նվազել

«Ընդհանրապես ֆինանսական և բանկային համակարգը տնտեսության զարգացման կարևորագույն գործոններից  է և այո, նոր կառավարությունից այս  առումով ևս ակնկալիքներ կան․ թեև տոկոսադրույքները ձևավորվում են շուկայական իրավիճակում և կառավարությունն որևէ  ձևով ուղղակիորեն չի կարող ազդել բանկային համակարգի տոկոսադրույքների վրա, սակայն միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում հնարավոր են դրական փոփոխություններ՝ հաշվի առնելով այն սպասումները, որոնք կան տնտեսությունում և դա  կարող է բերել նաև տոկոսադրույքների որոշ չափով նվազման»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով նոր կառավարության գործունեության արդյունքում ֆինանսական և  բանկային  համակարգում հնարավոր փոփոխություններին ու կառավարությունից ակնկալվող քայլերին։

Տնտեսագետի խոսքերով՝ օտարերկրյա ներդրողների համար որևէ երկրի բանկի  գործունեության վարկանիշը չի կարող լինել ավելի դրական, քան տվյալ երկրինը, նրանք առաջնորդվում են   պետության ընդհանուր վարկանիշով, սակայն Առաքելյանի գնահատմամբ՝  Հայաստանի նոր կառավարության գործունեության արդյունքում առաջիկայում կունենանք  միջազգային ֆինանսական կազմակերպությունների ավելի դրական և վստահելի վերաբերմունք, ինչը հնարավորություն կտա բանկերին ավելի ցածր տոկոսադրույքներով ֆինանսական միջոցներ ներգրավել միջազգային ֆինանսական կառույցներից և սա էլ իր հերթին կազդի արդեն վարկավորման տոկոսադրույքների վրա։  Տնտեսագետը  Հայաստանի վարկանիշի բարձրացման նախադրյալներ  արդեն տեսնում է և ընդգծում դրական ֆոն ապահովելու գործոնները։

«Կարծում եմ, որ արդեն իսկ Հայաստանի նկատմամբ  վստահության որոշակի միջավայր է ձևավորվել  և առաջիկայում էլ սպասվող արտահերթ ընտրությունների անցկացմամբ պայմանավորված սպասումներ կան և այս ընթացքում էլ նոր կառավարության գործունեության շնորհիվ այդ վստահության մթնոլորտն ավելի կամրապնդվի և մեկ տարի հետո արդեն դրական արդյունքներ  կարող ենք ակնկալել»,-հավելեց Մեսրոպ Առաքելյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում