Friday, 29 03 2024
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է

1984 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Բռնաբարության պահին Աստղիկն արդեն կույս չէր՝ նա ամուսնացած էր եղել…

1984 թվականի մայիսի 20-ի վաղ առավոտյան Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասի միլիցիայի բաժանմունք էին մտել երկու կին՝ մանկավարժ մայրն իր 23-ամյա դստեր՝ Աստղիկի հետ: Վերջինս արտասվում էր, իսկ մայրը դողում էր զայրույթից:

Հենց մայրն էլ ներկայացրել էր դստեր նկատմամբ կատարված ոտնձգությունը:

Նրանց բնակարանը «Բանգլադեշ» թաղամասի բազմաբնակարան շենքերից մեկի առաջին հարկում էր: Կեսգիշերին պատշգամբից Աստղիկի ննջարան էր սողոսկել դիմակավոր մի երիտասարդ ու դանակի սպառնալիքով հենց սեփական ննջարանում բռնաբարել էր աղջկան: Վերջինս, ըստ մայրիկի, վախից ձայն չէր հանել: Դիմակավոր երիտասարդը, հագուրդ տալով իր կրքերին, զոհի վրա մատ էր թափ տվել, պահանջել էր չբողոքել ու նույն ճանապարհով հեռացել էր:

Աստղիկը գիշերվա կեսին այնպիսի լացուկոծ էր դրել բռնաբարողի հեռանալուց հետո, որ մայրն արթնացել էր ու վազել աղջկա ննջարան…

Մայրն ասում էր, թե հազիվ են դիմացել մինչև լույսը բացվի, որ անձամբ ներկայանան միլիցիայի բաժանմունք ու հաղորդում տան ծանր հանցագործության մասին: Մանկավարժ կինը միլիցիոներներից պահանջում էր շուտափույթ բացահայտել բռնաբարողին ու խստագույնս պատժել:

Բռնաբարության մասին հաղորդում տալու հաջորդ օրերին մանկավարժ կինը պարբերաբար այցելում էր միլիցիայի բաժանմունք ու գնալով՝ ավելի ու ավելի կոպիտ էր պահանջում, որ դստեր նկատմամբ կատարված խայտառակությունը անհապաղ բացահայտվի:

Միլիցիայի աշխատողները չէին բացառում, որ բռնաբարողը աղջկա ծանոթներից լինի՝ միգուցե հենց այդ պատճառո՞վ էր նա դիմակով եղել, եթե, իհարկե, դիմակի մասին ասվածը համապատասխանում էր իրականությանը:

Տուժող Աստղիկի մարմնին բռնաբարողի կողմից պատճառված վնասվածքներ համարյա չկային: Բռնաբարության պահին Աստղիկը արդեն կույս չէր՝ նա նախկինում ամուսնացած էր եղել…

Գործի քննության ընթացքում պարզվել էր երիտասարդների շրջանակը, ովքեր այս կամ այն կերպ առնչվել էին Աստղիկին:

Պարզվել էին նաև Աստղիկի անձնական կյանքի որոշ մանրամասներ:

Աստղիկն իր առաջին ամուսնությունը երիտասարդական սխալմունք էր համարում՝ նա ամուսնացած կնոջ կարգավիճակում էր եղել ընդամենը չորս ամիս, ասում էր՝ ամուսնանալուց հետո է հասկացել, որ ամուսնուն բոլորովին չի ճանաչում ու նույնիսկ չի սիրում…

Ամուսնալուծությունից հետո Աստղիկը չէր հրաժարվել նոր սեր գտնելու և ընտանիք կազմելու, ի վերջո՝ ընտանիք ունեցող հարգելի կնոջ դերում հայտնվելու երազանքից: Այս անգամ նա որոշել էր ճիշտ ընտրություն կատարել ու իրեն համապատասխան, նաև՝ խոստումնալից փեսացու գտնել:

Աստղիկը նկատել էր, որ հարևան շենքում բնակվող մի երիտասարդ՝ Սուրենը, ջերմ հայացքներ է գցում իր վրա, քայլում է հետևից, փորձում է հետը զրույցի բռնվել: Աստղիկը հետաքրքրվել էր Սուրենի ընտանիքով՝ վատ չէին ապրում, բարեկեցիկ ընտանիք էր, Սուրենն էլ աշխատանք ուներ, նաև՝ համակրելի արտաքին:

Կարճ ժամանակ անց Աստղիկն ու Սուրենը սկսել էին հանդիպել: Թաղամասում շուտով հայտնի էր դարձել, որ Աստղիկը «ման է գալիս» Սուրենի հետ:

Սուրենի մասին Աստղիկը հպանցիկ էր ասել գործը քննողներին, հայտնել էր, թե այդ տղան ցանկացել է իր հետ ընկերություն անել, բայց ինքը մերժել է…

Այնուամենայնիվ, Սուրենը հայտնվել էր կասկածյալների ցուցակում: Նրան հրավիրել էին հարցաքննության: Սուրենը անկեղծացել ու պատմել էր, որ Աստղիկի հետ պարզապես ընկերություն չի արել՝ Աստղիկի համաձայնությամբ նրա հետ ապրել է սեռական կյանքով՝ իմանալով, որ նա նախկինում ամուսնացած է եղել:

Սուրենը հայտնել էր, որ մտերմության սկզբնական շրջանում, երբ լիովին տարված էր Աստղիկով, համարյա ամեն գիշեր պատշգամբից մտել է նրա ննջարան ու վայելել է նրա սերը:

Աստղիկը պարբերաբար խոսք էր բացում ամուսնության մասին: Սուրենը իրականում մտադրություն չուներ Աստղիկի հետ ամուսնանալու՝ նրա ավանդապաշտ ընտանիքում ամուսնալուծված կնոջը որպես հարս չէին ընդունի: Ինքը՝ Սուրենն էլ որպես իր երեխաների մայր չէր ուզում տեսնել մի աղջկա, որ մինչև ամուսնությունը սեռական կապի մեջ է մտել տղամարդու հետ:

Ամեն անգամ, երբ Աստղիկը հարցնում էր՝ ե՞րբ են Սուրենի ծնողներն իրենց տուն խնամախոս գալու, ե՞րբ են պաշտոնապես խնդրելու իր ձեռքը, Սուրենը տալիս էր խուսափողական պատասխաններ ու հետաձգում էր լուրջ խոսակցությունը:

Դեպքի օրը Սուրենենց հարևան շենքում հարսանիք էր: Սուրենի ընկերներից մեկն էր ամուսնանում: Սուրենն էլ էր հրավիրված: Հարսանքատանը քեֆ անելու ընթացքում Սուրենը ցանկություն էր զգացել այդ օրը Աստղիկի տաքուկ գրկում ավարտելու:

Նրանց վերջին հանդիպումից մեկ շաբաթ էր անցել: Սուրենը որոշել էր քիչ-քիչ հեռանալ, սառեցնել հարաբերությունները Աստղիկի հետ՝ քանի դեռ ամեն բան շատ չէր լրջացել կամ՝ քանի դեռ Աստղիկը չէր հայտարարել, թե երեխայի է սպասում…

Հարսանեկան խնջույքը դեռ չավարտված՝ Սուրենը դուրս էր եկել հարսանքատնից և քայլերն ուղղել էր դեպի Աստղիկի պատշգամբը: Սովոր ճանապարհով մտել էր Աստղիկի ննջարան:

Աստղիկը Սուրենի ոտնաձայներից վեր էր թռել, փաթաթվել սիրեկանին ու հանդիմանել էր մի ամբողջ շաբաթ չգալու համար:

Սուրենը, անսթափ լինելով, Աստղիկի հանդիմանություններին պատասխանել էր կոպիտ կատակներով: Աստղիկը լրջացրել էր խոսակցությունը ու պահանջել էր ասել՝ կոնկրետ ո՞ր օրն են իրենց դուռը թակելու խնամախոսները:

Սուրենը զայրացել էր Աստղիկի համառությունից ու կոպիտ տոնով լռեցրել էր նրան. «Ի՞նչ ամուսնություն, ի՞նչ խնամախոս, դրա վախտը չի»:

Սուրենը սկզբում չէր նկատել, թե ինչպես է այլայլվել Աստղիկը: Փորձել էր սովորականի պես շարունակել գուրգուրանքները, բայց Աստղիկը նրան հրել էր ու պահանջել էր հեռանալ:

Տաքացած երիտասարդը առանց նպատակին հասնելու՝ հեռանալու մտադրություն չուներ: Նա Աստղիկի հետ կենակցել էր վերջինիս կամքին հակառակ: Ապա հեռացել էր սովոր ճանապահով՝ մտածելով, թե հաջորդ այցելությանը կհաշտվեն: Կամ՝ այլևս չի այցելի…

Իսկ Աստղիկը զայրույթից ու վիրավորանքից այնպիսի լացուկոծ էր դրել, որ մայրն արթնացել ու վազել էր աղջկա ննջարան: Աղջիկն էլ մորը, ապա ոստիկանությունում պատմել էր դիմակավոր բռնաբարողի մասին՝ չցանկանալով տեղեկացնել, որ սիրեկան է ունեցել…

Սուրենը ձերբակալվել էր, մեղադրվել իր սիրուհուն բռնաբարելու համար:

Այն ժամանակվա քրեական օրենսգրքի 112 հոդվածով 24-ամյա Սուրենը դատապարտվել էր 3 տարի ազատազրկման: Կողմերը դատավճիռը չէին բողոքարկել…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում