Մարոկկոյի առևտրի կենտրոններից մեկում տեղի է ունեցել դեպք, որը տեսաձայնագրել են այցելուները:
Բանն այն է, որ երիտասարդի գրպանում սարքի լիցքավորման արտաքին մարտկոցն էր, որը պայթել է: Շփոթահար այցելուները և հաստատության աշխատակիցները խուճապահար վազել են փնտրելու հրաշիջուցիչը: Որոշ ժամանակ անց կրակը հաջողվել է մարել, թեև երիտասարդի հագուստը գրեթե ամբողջովին այրվել էր:
Դեպքի վայր են ժամանել բժիշկները, ովքեր տուժածին տեղափոխել են հիվանդանոց: Երիտասարդի վիճակը ծանր է: