Tuesday, 23 04 2024
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին

Հեղափոխության ամենամեծ վտանգը

Հեղափոխությունից հետո հանրային-քաղաքական դիսկուրսում ամենաշատը քննարկվող հարցերից մեկն այն է, թե արդյոք իշխանության փոփոխության հանգեցրած հեղափոխությունը կարող է հեղափոխություն առաջացնել նաև հասարակության արժեքային համակարգում։ Այլ կերպ ասած՝ արդյոք տեղի ունեցածը կդառնա ամբողջական հեղափոխություն, թե կսահմանափակվի միայն իշխանափոխությամբ։ Այս հարցադրումը չափազանաց կարևոր է, որովհետև Հայաստանի խնդիրները իհարկե, առավելապես պայմանավորված լինելով իշխանության որակներով, ավելի ճիշտ՝ որակների բացակայությամբ, այնուամենայնիվ ունեցել են նաև արժեքային հիմք։ Շուրջ քսան տարի իշխանությունը խեղել է հանրային, պետական արժեքները այնքան, որքան հնարավոր էր պատկերացնել և մնացել է անպատիժ՝ հանրային պատժի իմաստով։ Իշխանության հիմքը եղել է հանրային հադուրժողականությունը՝ այդ բառի ամենաբացասական իմաստով։

Իշխանությունն իշխել է ստի, կեղծիքի, դավաճանության, քծնանքի, բազմաթիվ այլ խեղված արժեքների հիման վրա, բայց հանրության կողմից որևէ դիմադրության չի արժանացել։ Հանրային ապատիան տարիներ, տասնամյակներ շարունակ եղել է իշխանության գոյության հիմքը։ Դրանում մեծագույն մեղավորություն է ունեցել նաև հասարակությունը։

Նախ՝ ի՞նչ ենք հասկանում իշխանություն ասելով։ Իշխանությունը միայն ու ամենևին իշխանական բուրգի գագաթին երևացողները չեն, միայն նախագահը, նախարարներն ու մարզպետները չեն, իշխանությունը բազմաշերտ, տասնյակ, հարյուր հազարներից բաղկացած հիերարխիկ համակարգ է, որի յուրաքաչնյուր անդամ ունի իր դերն ու գործառույթները։ Եվ ահա տասնամյակներ շարունակ այդ համակարգն աշխատել է գրեթե ժամացույցի ճշտությամբ։ Աշխատել է ոչ թե հանուն պետության ու հասարակության բարեկեցության, այլ հանուն իշխանության պահպանման ու վերարտադրության։ Բայց կրկնում ենք, դրանում, այդ համակարգում ընգրկված են եղել տասնյակ, հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնցից յուրաքանչյուրը՝ իր զբաղեցրած դիրքին, պաշտոնին համապատասխան հանդուրժել է գողությունը, կաշառակերությունը, ստորությունը, վերադասին ուղղված քծնանքը, ընկերոջ դավաճանությունը և այլն և այդպես շարունակ։ Այդ հանդուրժողականությունը տարածվել է հասարակության լայն շերտերի վրա, ինչի արդյունքում իշխանությունը ստացել է ամեն ինչ անելու և պատասխանատվության չենթարկվելու ինդուլգենցիա։ Հանրային ինդուլգենցիա։

Իշխանության լեգիտիմությունը, մեծ հաշվով փոխարինվել է հենց այդ ինդուլգենցիայով։ Իշխանությունը տարիներ շարունակ չունենալով լեգիտիմություն, ունեցել է հանրային հանդուժողականություն ու հասարակության այդ ինդուլգենցիան։ Որովհետև արածի համար պատասխանատվության ենթրակվելու ինստիտուտը, գործիքը՝ ընտրությունները, չի աշատել ։ Ընտրության միջոցով իշխանություն չի փոխվել։ Ճիշտ հակառակը՝ ամեն մի ընտրություն ավելի է ամրապնդել իշխանության դիրքերը և ընտրությունից-ընտրություն իշխանությունն ապրել ու գործել է ոչ թե հաջորդ ընտրությանը հասարակությանը ավելի լավ, ավելի արդյունավետ ծրագրեր նեկայացնելու, այլ հաջորդ ընտրությունը ավելի կատարելագործված կեղծելու մղումով։ Եվ այդ մղումն իրեն արդարացրել է. 2017 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրության արդյունքը կեղծելու ու անաղմուկ վերարտադրվելու հարցում իշխանությունը հասել է կատարելության։ Առանց լցոնումների, առանց ահաբեկումների ու գռեհիկ դրսևորումների իշխանությունը կարողացավ ընտրության հիմնական գործոն դարձնել փողը, որի արդյունքում վերարտադրվեց այնքան սահուն, որքան կարող էր երազել միայն։

Ընդ որում, այս դեպքում անարդար կլինի միայն իշխանությանը մեղադրելը, որովհետ այդ գործընթացին, ընտրական համակարգը բռնաբարելու գործընթացին մասնակցել է ոչ միայն իշխանությունը, այլ քաղաքական համակարգն ամբողջությամբ։

Իշխանության դերն իհարկե, դոմինանտ է եղել. իշխանությունն է սահմանել ու որոշել խաղի կանոնները, ընդհուպ ընտրակաշառքի չափն ու մարժան, մյուս ուժերը ընդունել և խաղացել են այդ կանոններով։ Նրանք, ովքեր ունեցել են իշխանության սահմանած ընտրակաշառքը բաժանելու հնարավարություն, ինչպես օրինակ, Բարագավաճ Հայաստանը, ամողջությամբ օգտվել են դրանից, նրանք ովքեր չեն ունեցել այդ հնարավարությունը՝ սահմանափակվել են իրենց բաժին հասած մի քանի մանդատով ու ընտրակաշառքի մասին որևէ ֆունկցիա չունեցող բարձրաձայնումներով։ Բայց այս ողջ գործընթացին ակտիվ մասնակցություն է ունեցել հասարակությունը և՛ որպես սուբյեկտ, և՛ որպես օբյեկտ։

Տասնյակ հազարավոր մարդիկ ընգրկված են եղել իշխանության ու նույն ԲՀԿ-ի ընտրական շտաբերում, նրանք ստացել են ըտրակաշառքը վերևից և բաժանել են ներքևներին։ Իսկ հասարակության այն հատվածը որն ունեցել է ոչ թե ընտգրության սուբյեկտի, այլ օբյեկտի դերակատարություն ու գործառույթ, հաճույքով վերցրել է ընտրակաշառքը՝ համարելով, որ միևնույնն է՝ իր ձայնը որոշիչ չի լինելու։ Հասարակությունն ապրել է «շնից մազ պոկելու» հակամարդկային, գռեհիկ սկզբունքով, ինչը միանգամայն համահունչ է եղել իշխանության ու քաղաքական ուժերի մեծ մասին արժեքային համակարգին։ Համահունչ լինելով եղել է ձեռնտու։ Եվ ահա այս հասարակությունը, ընդամենը մեկ տարի առաջ 10 հազար դրամը ամենանվիրական գաղափարից ավելին գնահատած հասարակությունը, կամ դրա մեծ մասը 2018 թվականի մայիսին իրակացնացրել է հեղափոխություն՝ ընտրական մանիպուլլայցիայի օբյեկտից ընդամենը մի քանի շաբաթում վերածվելով հեղափոխություն իրականացնող սուբյեկտի։ Բայց ամենակարևոր հարցը դեռևս մնում է անպատասխան. արդյոք այդ մի քանի շաբաթում վերափոխված հասարակությունը վերափոխվել է այնքան, որ կարողանալու է դիմանալ արատավոր երևույթների դիմելու գայթակղությանը։ Արդյոք այդ հասարակությունը դադարելու է կաշառք վերցնել ու ամենակարևորը՝ կաշառք տալ, արդյոք այդ հասարակությունը մերժելու է ստորությունն ու քծնանքը, արդյոք այդ հարարակությունը սիրելու է մերձավորին, ինչի հիման վրա կառուցված էր թավշյա հեղափոխության գաղափարաբանությունը։

Իհարկե, կարելի է հուսալ, որ արթնացած ու իրեն երկրի տեր զգացող հասարակությունն այլևս չի տրվի արատներին, բայց դա ավելի շատ նիհիլիզմի կարող է նմանվել, քանի որ տասնամյակներ խողված արժեքները մեկ կամ մի քանի ամսում չեն կարող առողջանալ միանգամից։ Դա երկարատև, տքնաջան աշխատանք է, որն առաջին հերթին պետք է իրականցնի նոր Հայաստանի նոր վերնախավը՝ իր խոսքով՝ բառի լայն իմաստով խոսքով, վարքագծով ու քայլերով։ Միայն այդ դեպքում թավշյա հեղափոխությունը իշխանափոխությունից բացի կարող է դառնալ նաև արժեքների հեղափոխություն, հակառակ դեպքում ստիպված կլինենք արձանագրել, որ շատ վատ իշխանությանը փոխարինելու եկավ լավ, ազնիվ իշխանություն, սակայն հասարակությունը մնաց, ինչպես հայտնի ասացվածքն է ասում վատ իշխանությանը արժանի ժողովրդի կարգավիճակում։

Հեղափոխության առաջին արարում հեղափոխության առաջնորդներն արել են իրենց գործը՝ նրանք վատ իշխանությունը փոխարինել են լավով։ Հիմա նաև հասարակության, նախկին վատ իշխանությունը հանդուրժած հասարակության հերթն է արժանալի դառնալու լավ իշխանությանը։ Հակառակ դեպքում այդ նույն հասարակությունը կարող է դառնալ հակահեղափոխության ամենամեծ աղբյուրն ու իր իսկ իրականացրած հեղափոխության ամենամեծ վտանգը։ Դրան, վստահ ենք, սպասում են հակահեղափոխության հույս ունեցող շատ անհատներ ու շերտեր։ Ոչ միայն ՀՀԿ-ում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում