Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախի անկախությունը

Մայիսի 9-ին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու հաջորդ իսկ օրը Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթաց Արցախի վերադարձի մասին։ Սա ըստ էության, վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին ռազմավարական, հայեցակարգային հայտարությունն էր, որն արժանացավ ներքին ու արտաքին մեծ ռեզոնանսի՝ ներքին փորձագիտական գնահատումներից մինչև Ռուսաստանի արտգործնախարարի մակարդակով պատասխան։ Նիկոլ Փաշինյանը Արցախը բանակցային սեղան վերադարձնելու իր թեզը ավելի «բացեց» հունիսի 7-ին՝ խորրհդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ՝ հայտարարելով, որ իր տարբերություն Ղարաբաղի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու արցախյան պատերազմի ակունքներում կանգնած Սերժ Սարգսյանի, ինքն իրեն իրավունք չի վերապահում բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից։ Ինչպես և կարելի էր ու պետք էր սպասել, Նիկոլ Փաշինյանի ստեփանակերտյան հայտարարությունը գնահատվեց ու մեկնաբանվեց առավելապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, Ադրբեջանի հնարավոր արձագանքի, համանախագահների հնարավոր վերաբերմունքի համատեքստում։

Հնչեցին անգամ գնահատականներ այդ հայտարարության վտանգավորության մասին. դրանց հեղինակների կարծիքով, եթե դա ներկայացվի որպես ղարաբաղյան բանակցությունների շարունակականության՝ հայկական կողմի նախապայման, կարող է վտանգել հարցի կարգավորման բանակցային գործընթացն ընհանրապես՝ ընդհուպ առաջացնելով պատերազմի վերսկսման վտանգ։ Այս և բազմաթիվ այլ մեկնաբանություններ, կրկնում ենք, վերաբերում էին Փաշինյանի հայտարարության արտաքին բաղադրիչին, բանակցային գործընթացի հետ կապված բաղադրիչին։

Բայց այդ հայտարարությունն ուներ շատ կարևոր, սկզբունքային ներքին շերտ, որը կարծում ենք, բավարար ուշադրության չարժանացավ փորձագիտական ու քաղաքական հանրության շրջանում։ Իր այդ հայտարարությամբ ու նաև խորհրդարանական լսումներում ներկայացրած հավելյալ պարզաբանմամբ, Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Ճանաչեց ոչ թե ֆորմալ, պետության կողմից ճանաչման մակարդակով, այլ ճանաչեց բովանդակորեն, ըստ էության, ներքնապես։

Խնդիրն այն է, որ մինչ հեղափոխությունը, հատկապես Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահների պաշտոնավարման գրեթե քսանամյակում Լեռնային Ղարաբաղը անկախ չի եղել ոչ միայն այն առումով, որ ճանաչված չի եղել միջազգային հանրության կողմից, այլ անկախ չի եղել Հայաստանից ունեցած կախվածության, ներքին կախվածության պատճառով։ Թեև Արցախի իշխանություններն ընտրվել են ընտրությունների արդյունքում, սեփական ժողովրդի կողմից, սակայն այդ իշխանությունները օրգանապես կապված են եղել Հայաստանի իշխող վերնախավի հետ, կապված լինելով՝ կախված են եղել նրանից։ Խոսքը ինչպես Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի, այնպես էլ նրա նախորդի՝ Արկադի Ղուկասյանի մասին է։ Ղարաբաղի իշխանությունների որոշակի անկախության մասին կարելի է խոսել թերևս միայն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետորսյանի իշխանավարության տարիների շրջանում։ Այն ժամանակ ԼՂՀ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը, ով, չնայած կրկին ինտեգրված էր հայաստանյան քաղաքական էլիտային, սակայն ուներ որոշակի ինքնուրույնություն, ինտեգրված չէր այնքան, որքան նրա իրավահաջորդ Արկադի Ղուկասյանը ինտեգրվեց քոչարյանական, իսկ դրանից հետո՝ Բակո Սահակյանը՝ սերժսարգսյանական Հայաստանին։ Ղարաբաղի ու Հայաստանի իշխանությունների այդ ինտեգրվածությունը նշանակում էր պատկանել միևնույն քաղաքական համակարգին, ընդունել միևնույն՝ որպես կանոն կլանային խաղի կանոնները, ենթարկվել Հայաստանի քաղաքական ու տնտեսական ոչ ֆորմալ համակարգերի, քրեաօլիգարխիկ համարվող համակարգերի ներքին տրամաբանությանը։

Պատահական չէ, որ ինչպես Հայաստանի իշխանությունն էր գրեթե ամբողջությամբ վերահսկում Արցախի ներքին կյանքը, այնպես էլ օրինակ Արցախի նախագահ Բակո Սահակյանն էր մասնակցում ներհայաստանյան կնճռոտ հարցերի լուծմանը։ Այս և չթվարկված բազմաթիվ այլ օրինակները ի վերջո հանգեցնում էին նրան, որ ինչպես հայաստանյան հանրային ընկալման մեջ, այնպես էլ միջազգային հանրության կողմից Արցախի իշխանությունն ընկալվում էր որպես Հայաստանի իշխանության կցորդ, մարզային իշխանության նման մի համակարգ, որի հետ հաշվի նստելու, նրա՝ որպես սուվերեն իշխանության հետ հարաբերվելու ու բանակցելու անհրաժեշտություն չէին տեսնում։ Այդ փոխառնչակցությունը, փոխկապվածությունը Ղարաբաղի իշխանությանը ստորադասում էր Հայաստանի իշխանության նկատմամբ, ինչ որ-իմաստով դարձնում էր պատանդ հայաստանյան քաղաքական էլիտայի ձեռքերում։ Եվ չափազանցություն չի լինի ասել, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխությունը ոչ միայն Հայաստանի հասարակությանն ազատագրեց ավտորիտար իշխանությունից, այլ ազատագրեց նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությանը՝ Հայաստանի իշխանության կցորդը լինելու պարտադրանքից։ Ու գուցե պատահական չէ, որ վարչապետ ընտրվելու հենց հաջորդ օրը՝ խորհդրանշական օրը՝ Շուշիի ազատագրման օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին։

Հաղթանակի օրը արված այդ հայտարարությունը նշանակում էր նաև Արցախի իշխանության ազատագրում ներհայաստանյան կապանքներից։ Նիկոլ Փաշինյանն, այսպիսով մայիսի 9-ին ճանաչեց Արցախի անկախությունը և պատահական չէ, որ դրանից ընդամենը 3 շաբաթ անց՝ Ստեփանակերտում ծավալված հուզումների ընթացքում հանդես եկավ սոսկ որպես չեզոք կողմ՝ ընդամենը կոչ անելով երկու կողմերին լարված իրավիճակը հանգուցալուծել խելամտության սահմաններում։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենար, եթե Ստեփանակերտի լարվածությունը լիներ Հայաստանի նախորդ իշխանության օրոք. տասնյակ քաղաքական ու քրեական բանագնացներ ու վերահսկիչներ կուղարկվեին Ստեփանակերտ, Հայաստանի իշխանությունը իմպերատիվ միոջցներով ինչ-որ լուծում կպարտադրեր Արցախի իշխանությանն ու հանրությանը, ինչը բարեբախտաբար տեղի չունեցավ ու չէր կարող տեղի ունենալ նոր Հայաստանի պայմաններում։

Ճանաչելով Արցախի անկախությունը ներքնապես Նիկոլ Փաշինյանը շատ բարձր նշաձող է սահմանել՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու առումով։ Դա հայկական դիվանագիտության առջև դրված բարձր նշաձող է, որին չհասնելը նշանակելու է հարված՝ Ղարաբաղի անկախությանն ու սուբյեկտայնությանը։ Արդեն Հայաստանի կողմից ճանաչված սուբյեկտայնությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում