Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հրաժարական չեմ տալու. հիմա ինչ, բոլորը պետք է թողնեն էս երկրից գնա՞ն, ինչ է թե նոր քաղաքական թիմ է եկել. Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ

Այսօր կառավարության նիստում վերջնականապես փոփոխվեցին և նշանակվեցին բոլոր մարզպետները։ ՀՀԿ-ական մարզպետները գնացին, սակայն ՀՀԿ-ական քաղաքապետները չեն շտապում և հայտարարում են, որ իրենք շարունակելու են աշխատել և որևէ խոչընդոտ չեն տեսնում այլ քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ աշխատելու մեջ։ Նման հայտարարություն մեզ հետ զրույցում արդեն արել է Սպիտակի ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Սահակյանը, այսօր էլ՝ Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը։

Ներկայացնում ենք նրա հետ մեր զրույցը։

-Պարոն Դանիելյան, լուրեր կան, որ Դուք պատրաստվում եք հրաժարական տալ։ Ճի՞շտ է։

-Չէ, այդպիսի բան չկա։ Այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Ինչի՞ համար հրաժարական տամ։

Մարզը նոր մարզպետ ունի, նա այլ քաղաքական թիմի անդամ է։ Ինչպե՞ս եք նրա հետ պատկերացնում Ձեր աշխատանքը։

-Լավ էլ պատկերացնում եմ։ Մարզպետի աշխատանքը այլ է, քաղաքապետի գործառույթները՝ ուրիշ։ Մենք իրար հետ համատեղ կաշխատենք օրենքի սահմաններում։

Այսիքն՝ որևէ խոչընդոտ չե՞ք տեսնում քաղաքական այլ թիմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքում։

-Քաղաքական թիմի փոփոխությունն ինչ կապ ունի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի, գործունեության հետ։ Քաղաքական թիմը կարող է տարին մեկ, երկու տարին մեկ փոխվել, Իսկ ՏԻՄ մարմինները իրենց գործառույթներն ունեն՝ ըստ օրենքի։ Ինչքան էլ որ քաղաքական թիմ փոխվի, ՏԻՄ մարմինը չի փոխվի, որովհետև ընտրված մարմին է և կարող է փոխվել միայն ընտրություններով։ Բնականաբար մարզպետն ու քաղաքապետը պետք է իրար օգնեն, որպեսզի այդ քաղաքում առկա խնդիրները լուծում ստանան։

Իսկ Ձեր դեպքում այդ համագործակցությունը հնարավո՞ր է, քանի որ նոր մարզպետը Սասուն Միքայելյանի մտերիմն է, իսկ Դուք և Սասուն Միքայելյանը վաղեմի քաղաքական հակառակորդներ եք։

-Ճիշտ է, ինքը Սասունի թիմի անդամն է, բայց դե մեկը մյուսի հետ կապ չունի, կապ չեմ տեսնում։ Մենք կարող ենք իրար հետ աշխատել և բարօրություն բերել քաղաքին։ Ինչի մասին է խոսքը։ Մրցակցությունը դա ընտրական մրցակցություն է, մենք, այո, քաղաքական մրցակիցներ էինք, բայց ընտրությունը վերջացել է և մենք իրար համաքաղաքացիներ ենք, իրար հետ ճանապարհ ենք գնում, իրար բարևում ենք։ Հայաստանում այնքան քաղաքական խնդիրներ կան, որ ընտրությունների ժամանակ են ծագել։ Հիմա ինչ, բոլորը պետք է թողնեն էս երկրից գնա՞ն, ինչ է թե նոր քաղաքական թի՞մ է փոխվել։

Իսկ նոր մարզպետի հետ Ձեր հարաբերությունները ինչպիսի՞ն են։

-Ես մարզպետի հետ հանդիպել եմ, խորհրդակցություն է եղել և խնդիր չեն տեսնում նրա հետ աշխատելու մասով։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում