Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Փաշինյանն ու Ծառուկյանը կա՛մ կմիավորվեն, կա՛մ կպայքարեն իրար դեմ. երկբևեռ խորհրդարանի ուրվականը

«Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը այնպես, ինչպես տոնեց թավշյա հեղափոխության արդյունքում»,- երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով առաջիկա ընտրությունների վերաբերյալ հարցին։ Դիտարկմանը, որ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները և անձամբ Գագիկ Ծառուկյանը հայտարարել են, որ ձգտելու են ընտրությունների ժամանակ ստանալ 50+1 տոկոս ձայն, Փաշինյանն արձագանքել է. «Թույլ տվեք ոչ կոռեկտ ձևակերպումների հետ չհամաձայնել:

Ես կարող եմ մի բան ասել՝ որ ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի»:

Այս հայտարարությունը, ինչպես և բազմաթիվ այլ գործոններ վկայում են հեղափոխական իշխանության, Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քաղաքական բևեռի և «Բարգավաճ Հայաստան»-ի միջև դեռևս ոչ այնքան բացահայտ դիմակայության մասին։

Կառավարության ծրագրի ընդունումից հետո Հայաստանն արդեն իսկ մտել է նախընտրական փուլ՝ անկախ նրանից, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները առաջիկա մեկ տարվա որ ամսին կանցկացվեն։ Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններում հասկանալի է՝ հիմնական ինտրիգը լինելու է «Քաղաքացիական պայմանագրի» կամ այն միավորի, որը կառաջնորդի Նիկոլ Փաշինյանը, և ԲՀԿ-ի միջև։

Եթե հեղափոխության հաղթանակին հաջորդող փուլում քաղաքական շրջանակներում քննարկվող հարցերից մեկը ձևակերպվում էր՝ «քանի՞ տոկոս կստանա ՀՀԿ-ն արտահերթ ընտրություններում», ապա հիմա արդեն հարցադրումը վերափոխվել է՝ «կհաղթահարի՞ արդյոք ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններում անցողիկ 5 տոկոսի շեմը»։ Այսինքն՝ ՀՀԿ-ի հետ կապված ինտրիգը, որպես այդպիսին, ամեն օրվա հետ գնալով թուլանում է, և հիմնական դիմակայությունը տեղափոխվում է ԲՀԿ-Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ուժ հարթություն։

Ի դեպ, խորհրդարանական երեկվա քննարկումները այս տրամաբանությունից շեղում էին, քանի որ առճակատում ծավալվեց ավելի շատ ԲՀԿ-ՀՀԿ տիրությում, քան ՀՀԿ-Փաշինյան հարթությունում։ Բայց այդ առճակատումը ոչ այնքան ընթացիկ քաղաքական տրամաբանության շրջանակում էր, որքան նախկին «նվաստացումի, վիրավորանքի» պատասխան՝ նոր իրողոթյունների պայմաններում։

Այսպիսով, ՀՀԿ-ի՝ հաջորդ խորհրդարանում լինելու հարցը գնալով դառնում է ոչ ակտուալ, եթե իհարկե չլինեն ֆորս-մաժորային իրադարձություններ և այս պահին անհավանական թվացող վերադասավորումներ ու սցենարներ։ Այսպիսի սցենար կարող է լինել, օրինակ, եթե կառավարության ներկայիս կազմով՝ «Ելք», ԲՀԿ, ՀՅԴ ձևաչափով միասնական թիմով մասնակցություն լինի ընտրություններին։ Այդ դեպքում ՀՀԿ-ն կարող է դառնալ միակ ընդդիմությունը գործող իշխանությանը և հավակնել խորհրդարանում որոշակի ներկայության։

Ի դեպ, այդ սցենարը թեև գրեթե անհավանական է թվում, սակայն այնպես չէ, որ ամբողջությամբ զուրկ է տրամաբանությունից և նախադեպից։ Իսկ նման նախադեպ կարելի է համարել «Միասնություն» դաշինքի օրինակը, որում միավորվելով՝ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի ղեկավարած ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան 1999 թվականի ընտրություններում՝ դառնալով նորանկախ Հայաստանի եզակի լեգիտիմ ընտրություններից մեկը։

Այս տրամաբանությամբ կարող է և տեղի ունենալ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի համատեղ մասնակցությունը։ Բայց դրան կարող է խանգարել բիզնեսի ու իշխանության սերտաճման բացառման, օլիգարխներին քաղաքականությունից հեռացնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայեցակարգային հայտարարությունը։ Այդուհանդերձ, Փաշինյանը դեռ չի մասնավորեցրել՝ այդ հայտարարությունն ամբողջությամբ վերաբերում է նաև Գագիկ Ծառուկյանի՞ն, թե՞ նրա դեպքում կարող է որոշակի վերապահում կիրառվել՝ հաշվի առնելով նրա ղեկավարած ուժի ինստիտուցիոնալ բնույթը։ Սա, կրկնում ենք, այս պահին անհավանական թվացող, բայց ամբողջությամբ չբացառելի սցենար է։

Ինչ վերաբերում է այլ ուժերի, հատկապես արտախորհրդարանական ուժերի («Ժառանգություն», ՀԱԿ, «Նոր ժամանակներ», ավելի փոքր այլ ուժեր) հնարավոր միավորմանը, ապա այդ հեռանկարը գոնե այս պահին շատ մշուշոտ է թվում՝ ոչ միայն նրանց միջև առկա տարաձայնությունների, այլև շատ ավելի կարևոր մեկ այլ պատճառով։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ինչպես ծրագրային հարթությունում, այնպես էլ անցած մեկ ամսվա ընթացքում կատարած քայլերով իրենից ներկայացնում է բոլոր ժամանակների ընդդիմությունների կողմից որպես իդեալական ներկայացված իշխանության օրինակ։ Նիկոլ Փաշինյանը երեկ իսկ հայտարարեց, որ իր կառավարության թվային ցուցանիշներն են՝ զրո տոկոս կաշառակերություն, զրո տոկոս իշխանական միջամտություն բիզնեսին, զրո տոկոս անարդարություն և այլն։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը կարողացել է ինչպես ծրագրային, այնպես էլ մինչ այս իրականացված քայլերի առումով ներկայանալ այնպիսի ամպլուայով, որին ձգտել են Հայաստանի բոլոր ժամանակների ընդդիմությունները։ Այդ առումով Նիկոլ Փաշինյանի իշխանությանը որպես ընդդիմություն հանդես գալը ինչ-որ իմաստով անգամ ինքնանպատակ է դառնում։

Միակ հարցը, որի շուրջ Նիկոլ Փաշինյանի կառավարությանն իրական այլընտրանք կարող է հայտնվել, վերաբերում է արտաքին քաղաքական կողմնորոշմանը։ Միայն այդ հարցի շուրջ դաշինքը կարող է հավակնել Փաշինյանի իրական ու արդարացված ընդդիմության կարգավիճակին, քանի որ նրա կառավարությունը հայտարարել է և իրականացնում է նախկին իշխանության արտաքին քաղաքականության շարունակականության կուրս։ Եթե կլինեն ուժեր, որոնք այս հարցում կընդդիմանան Փաշինյանին և հանդես կգան, օրինակ, հստակ արևմտյան վեկտորալ օրակարգով, ապա դրանք կարող են հավակնել որպես առանձին բևեռ հանդես գալուն։

Առիթ ունեցել ենք անդրադառնալու, որ այդպիսի ուժեր կարող են լինել և ե՛ն «Ելք»-ի երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստան»-ն ու «Հանրապետություն»-ը, որոնց մասնակցությունը ընտրություններին «Քաղաքացիական պայմանագրի» հետ միասնական՝ «Ելք»-ի ձևաչափով դեռ քննարկման փուլում է։

Այսպիսով, եթե չիրականանա գործող կառավարությանը մաս կազմող ուժերի՝ միասնական բլոկով հանդես գալու սցենարը, արտահերթ ընտրություններում հիմնական մրցակցությունը ծավալվելու է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ուժի և Ծառուկյանի ԲՀԿ-ի միջև։ Ու պետք չէ անգամ ամբողջությամբ բացառել ընտրությունների արդյունքում երկբևեռ խորհրդարանի ձևավորումը։ Այդ նպատակն, ի դեպ, ժամանակին հետապնդում էր Սերժ Սարգսյանը՝ իր հաշվարկներում ունենալով ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից բաղկացած ու իշխանության կողմից ամբողջությամբ վերահսկելի երկբևեռ խորհրդարան։ Ճակատագրի բերումով այդ սցենարը կարող է իրականանալ՝ այն տարբերությամբ, որ ԲՀԿ-ի հետ նոր խորհրդարանում կլինի Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ուժը կամ ուժերի դաշինքը։

Իշխանության հավերժացման նպատակով գրված Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանը գրեթե հավերժացրեց Հանրապետական կուսակցության դուրսմղումը քաղաքականությունից։ Դաժան է, բայց փաստ, ու վկայում է վարունգի՝ հակառակ ուղղությամբ աճի մասին ժողովրդական ու Սերժ Սարգսյանի սիրած արտահայտության կենսունակության մասին։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում