Wednesday, 24 04 2024
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել

ՓՊ-ը ամենավարկաբեկված կառույցն է. Տիգրան Աթանեսյանը հեգնանքով է վերաբերում իր նկատմամբ հարուցված վարույթին

Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ SOS TV-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի բողոքի ու լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր վստահորդի՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ համատեղ լուսանկար հրապարակեց իր ֆեյսբուքյան էջում՝ այն մակագրելով «Շատ կարգին մարդ, լավ քաղաքապետ, ցավոք, առայժմ մեղադրյալ անհիմն մեղադրանքով, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ իմ գրասենյակում»:

SOS TV-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանն էլ լուսանկարի տակ մեկնաբանություն էր թողել, թե հույս ունի, որ դա ուժեղ սարկազմ է: Պատասխան գրառումներից մեկում փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայհոյել էր Գայֆեջյանին:

Ընդ որում, այդ օրը Աթանեսյանը ընկերների ցանկից հեռացնում և արգելափակում էր բոլոր նրանց, ովքեր իր կարծիքից տարբերվող կարծիք էին հայտնում կամ քննադատական մեկնաբանություններ էին գրում։ Օրինակ՝ Վահագն Թևոսյանը Տիգրան Աթանեսյանից հետաքրքրվել էր, թե ձոնը մտնո՞ւմ է փաստաբանական ծառայությունների մեջ, թե՞ ոչ։

Ինչևէ, փաստաբանի կողմից հայհոյանքի արժանացած Վիլեն Գայֆեջյանը իր շահերի պաշտպան Վահե Գրիգորյանի հետ դիմել են դատարան՝ պնդելով, որ փաստաբանը վիրավորել է Վիլեն Գայֆեջյանի պատիվն ու արժանապատվությունը, դրանից բացի՝ նրանք դիմել են Փաստաբանների պալատ։ Փաստաբանների պալատի տարածած հայտարարությունում ասված է, որ ըստ դիմողի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանը հրապարակային հարթակներում վիրավորական գրառումներ և հայհոյանքներ է կատարել, ինչպես նաև կատարված հայհոյանքները և վիրավորական գրառումները կամ արտահայտություններն արդարացնելու և շարունակելու վարքագիծ է դրսևորել: Կարգապահական գործը հանձնվելու է Պալատի խորհրդի քննությանը:

Տիգրան Աթանեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Փաստաբանների պալատն առհասարակ պետք է լուծարել։ Ինքը 24 ժամ փաստաբան չէ, և Պալատը գործ չունի, թե ինքը իր ֆեյսբուքյան էջում ինչով է զբաղված։ «Փաստաբանների պալատը վաղուց վարկաբեկված և խայտառակված հիմնարկներից է հին ռեժիմի։ Մի հսկայական ֆեյք զանգված ֆեյսբուքում հարձակում է գործում փաստաբանի վրա, որն իր աշխատանքը վատ չի կատարում։ Պալատը այս դեպքում լռում է և սպասում է, թե մի տարօրինակ կերպար բողոք գրի, որ իմ վրա վարույթ հարուցեն, և դա հաճույքով անում են։ Պալատի ցանկացած խոսք ու գործ ես չեմ ցանկանում քննարկել»,- ասաց Աթանեսյանը՝ հավելելով. «Ամեն դեպքում դա Պալատի գործը չէ։ Ես 24 ժամ փաստաբան չեմ։ Երբ որ ես կլինեմ դատարանում, քննչական գործողության ժամանակ թույլ կտամ էթիկայի խախտում, թող կարգապահական վարույթ հարուցեն։ Մնացած բոլոր դեպքերում Պալատի բացարձակ գործը չէ, թե ես ինչով եմ զբաղված։ Ես հեգնանքով եմ վերաբերում իրենց գործունեությանը, քանի որ իրենք են այս երկրում փաստաբանության կործանիչը»։

Նշենք, որ այս Փաստաբանների պալատի կողմից Տիգրան Աթանեսյանի նկատմամբ արդեն 5-6 վարույթ է հարուցել, որը, Աթանեսյանի խոսքերով, իրեն չի անհանգստացնում։

Ինչ վերաբերում է հայհոյանք հնչեցնելուն սոցիալական մեդիայում, ինչպիսին համարվում է Ֆեյսբուքը, Աթանեսյանը նկատեց, որ ինքը հայհոյանքով պատասխանել է իր հասցեին հնչած հայհոյանքին, որը հետո ջնջվել է և նոր է միայն սքրին-շոթ արվել։ «Գնացեք այդ մարդկանց բարոյական կերպարով հետաքրքրվեք, այլ ոչ թե իմ արածով, որը եղել է համարժեք պատասխան։

Վիլեն Գայֆեջյանը, սակայն, հերքում է առաջինը հայհոյանք հնչեցնելու վերաբերյալ Աթանեսյանի մեղադրանքները։ «Բացառվում է, ես ոչ մի ավելորդ բառ, ոչ մի հայհոյանք չեմ գրել, որը հետո հեռացվել է»,- ասել է Գայֆեջյանը։

Գայֆեջյանի և նրա շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը հիմա մտադիր են հասնել նրան, որ Տիգրան Աթանեսյանը զրկվի փաստաբանի լիցենզիայից։

Լուսանկարը՝ tert.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում