Friday, 19 04 2024
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ

Նիկոլ Փաշինյանի անգնահատելի նվերը ՀՀԿ-ին

Հայաստանում թավշյա հեղափոխությունը շարունակվում է։ Շարունակվում է ամեն օր ու գրեթե ամենուր։ Հունիսի 7-ին թավշյա հեղափոխությունը հասավ խորհրդարան։ Հասավ ոչ թե Ազգային ժողովի ղեկավարության փոփոխության տեսքով, ինչը պետք է տեղի ունենա Սահմանադրության ու օրենքի պահանջով, այլ հասավ բովանդակորեն։ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումը, դրա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ձևն ու բովանդակությունը, կարևորագույն ուղերձներն ու հայեցակարգային դրույթները Ազգային ժողով վերադարձրեցին քաղաքականությունը՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստով։ Դա, իհարկե, չի նշանակում, թե նախկինում խորհրդարանի դահլիճում չէր հնչում քաղաքական տեքստ, քաղաքական միտք։

Հնչում էր, սակայն հնչում էր որպես բուտաֆորիա, որովեհտև մինչ հեղափոխությունը Հայաստանում ժողովրդավարությունն ինքը բուտաֆորիկ, վիտրաժային նշանակություն ուներ։ Հայաստանում առկա էին ժողովրդավարության բոլոր ֆորմալ ինստիտուտներն ու կառուցակարգերը, սակայն դրանք ֆունկցիա չունեին, քանի որ ժողովրդավարության հիմնական մեխանիզմը՝ իշխանության փոփոխությունը չէր գործում։ Այդ պայմաններում խորհրդարանական դեբատների ընթացքում, եթե հնչում էլ էր քաղաքական միտք, դա ավելի շատ ծառայում էր իշխանության՝ դեկորային ժողովրդավարության, ժողովրդավարության իմիտացիայի քաղաքականությանը, քան ունենում էր կոնկրետ նշանակություն։ Որակական ու քանակական մեծամասնություն ունեցող իշխանությունը Ազգային ժողով էր բերում ցանկացած օրինագիծ, որը բառի բուն իմաստով դակվում էր հանրապետական ու դաշնակցական պատգամավորների կողմից։ Դակվում էր, եթե անգամ ընդդիմությունը, որն այսօր արդեն իշխանություն է, հնչեցնում էր այդ օրինագծի անթույլատրելիությունը, կործանարարությունը ապացուցող տասնյակ փաստարկներ։ Այդ պայմաններում խորհրդարանական ելույթները, քննարկումները, որոնք որևէ ազդեցություն չէին ունենում գործառույթային իմաստով, ծառայում էին իշխանությանը՝ արևմտյան կառույցներին հայկական ժողովրդավարության մասին հեքիաթներ պատմելու գործում։ Ասվածը ամենացայտուն կերպով դրսևորվում էր հենց կառավարությունների ծրագրերի ներկայացման ու քննարկումների ժամանակ։ Նախորդ բոլոր կառավարությունները խորհրդարան էին բերում թվախեղդ արված հաստափոր փաստաթղթեր, ներկայացնում դրանք նույնքան թվախեղդ ելույթներով, լսում էին հանրապետական պատգամավորների դիֆերամբները այդ ծրագրի մասին, քմծիծաղում էին ընդդիմության հարցերի ու քննադատությունների վրա, և յուրաքանչյուր կառավարության ծրագրի դակումը երեկոյան նշում էին կառավարության որևէ անդամի պատկանող որևէ ռեստորանում։ Որքան էլ գռեհիկ է հնչում, բայց դա էր դրված Հայաստանում իշխանության գործադիր ու օրենսդիր թևերի հարաբերության հիմքում, որում կար ամեն ինչ, բացի քաղաքականությունից։ Կառավարության ծրագրի այսօրվա քննարկումներում քաղաքականությունից բացի, ոչինչ չկար։ Դա մաքուր քաղաքականություն էր, որովհետև առաջին հերթին քաղաքական էր կառավարության ներկայացրած ծրագիրը, անթիվ ու անցուցանիշ ծրագիրը, որն այդպիսին լինելով՝ շատ ավելի ծրագրային ու հայեցակարգային էր, քան նախորդների ներկայացրած թվանկարչությունները։

Ընդհանրապես, ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, բոլոր կառավարությունները եղել են այնքան ապաքաղաքական, որքան հնարավոր էր պատկերացնել։ Բացառություն է կազմել միայն Սերժ Սարգսյանի կառավարությունը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման վերջին, երբ պաշտպանության նախարարի պաշտոնից նա դարձավ վարչապետ՝ մինչև այդ անդամագրվելով Հանրապետական կուսակցությանը։ Բայց անգամ այդ դեպքում քաղաքական էր ոչ թե կառավարությունը, այլ միայն վարչապետ Սերժ Սարգսյանը, որը մինչ այդ հասցրել էր ՀՀԿ-ն որակել որպես ոհմակ ու չարժանանալ որևէ ՀՀԿ-ականի հանդիմանանքի։ Եվ ահա, նախորդ գրեթե երկու տասնամյակների ապաքաղաքական կառավարությունների ու վարչապետների հերթագահությունից հետո Ազգային ժողով է բերվել ամբողջությամբ քաղաքական կառավարության ծրագիր, ամբողջությամբ քաղաքական թիմի պատասխանատվությամբ։ Սա չափազանց լուրջ, էական քայլ է Հայաստանում քաղաքականության, համակարգային առումով քաղաքականության վերաարժեվորման, ըստ էության քաղաքականության վերածննդի տեսնակյունից։ Ու անկախ նրանից, թե քանի «կողմ» ձայն կստանա կառավարության այս ծրագիրը, ինչպիսի ազդեցություն կունենա այն տնտեսական կյանքի ու ցուցանիշների վրա, պետք է արձանագրել, որ այն արդեն իսկ մեծագույն ավանդ է ունեցել Հայաստանի քաղաքական կյանքում։

Ինչպես և սպասելի էր, կառավարության ծրագիրը երեկ ամենասուր քննադատության ենթարկվեց հանրապետական պատգամավորների կողմից։ Հիմնավոր կամ ոչ, բայց նրանց ելույթները նույնպես քաղաքական էին։ Ու այդ իմաստով, հանրապետականները պետք է շնորհակալ լինեն Նիկոլ Փաշինյանին ու հեղափոխությանն ընդհանրապես, քանի որ դրա արդյունքում իրենք հնարավարություն են ստացել զբաղվել քաղաքականությամբ, իրական քաղաքականությամբ, որի անվան տակ նախկինում ստիպված են եղել զբաղվել հաճախ ստորաքարշության հասնող քծնանքով, գովասանքով ու պահի իշխանությանն ուղղված ապաքաղաքական դիֆերամբներով։ Սա ըստ էության Նիկոլ Փաշինյանի մեծագույն նվերն է Հանրապետական կուսակցության առնվազն քաղաքական հատվածին։ Գուցե հենց դրա համար են հանրապետականներից շատերը պատրաստվում «կողմ» քվեարկել կառավարության ծրագրին՝ ի նշան շնորհակալության։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում