Tuesday, 16 04 2024
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ո՞ւմ վրա խաղադրույք կդնի Մոսկվան, ո՞վ կստանձնի Նիկոլ Փաշինյանին տապալելու գործը

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ երեք օր առաջ Մոսկվայում կայացել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Ռուսաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Պետք է արձանագրել, որ Գագիկ Ծառուկյանի մոսկովյան այցը տեղի է ունեցել կառավարության ծրագրի հաստատումից անմիջապես հետո։ Ծրագիր, որում ամրագրվել է մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին դրույթը։ Այսինքն՝ Ծառուկյանը Մոսկվա է մեկնել ընտրական ժամացույցի «միացումից» անմիջապես հետո։ Հետևաբար, մեծ հավանականությամբ, այդ այցն արդեն կարելի է նախընտրական այց համարել՝ ընտրություններում Ռուսաստանի դիրքորոշումը ճշտելու, նոր իրողություններում գուցե ռուսամետ այլ ուժերի համախմբելու և այլ նախընտրական նպատակներով։

Հայաստանում տեղի ունեցած մայիսյան հեղափոխության արդյունքում իշխանությունը կորցրել են ոչ միայն Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունը, այլ նաև Ռուսաստանը, որի համար նախկին իշխանությունը, ըստ էության, գրեթե սեփական տեղապահներին հավասար իշխանություն էր։ Ու հասկանալի է՝ հիմա արտահերթ ընտրությունների պատրաստվում են ոչ միայն հայաստանյան քաղաքական ուժերը, այլ նաև Մոսկվան՝ հայաստանյան քաղաքական ուժերի միջոցով։ Ըստ ամենայնի, առաջիկայում կսկսվի Ռուսաստանի կողմից անցկացվելիք նախընտրական քասթինգը՝ ընտրություններում ռուսամետության ու ռուսականության ցուցադրության մրցավազքը հայաստանյան քաղաքական ուժերի շրջանում։ Ու պատահական չէ, որ առաջինը Մոկսվա է մեկնել Գագիկ Ծառուկյանը։ Վերջինս հայտնի է Ռուսաստանի նկատմամբ իր լոյալությամբ՝ ինչպես ռուսական իշխանական համակարգում ունեցած ինչ-ինչ հարաբերությունների (ըստ ամենայնի, ոչ առաջին դեմքերի կամ նրանց շրջապատի, այլ ավելի ցածր մակարդակով), այնպես էլ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ ունեցած ընկերական հարաբերությունների պատճառով։ Դրանից բացի՝ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ի ստեղծման օրվանից ի վեր եղել է ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ Սերժ Սարգսյանի իշխանությունների ֆորմալ կամ ոչ ֆորմալ հիմնասյուներից մեկը․ մի դեպքում որպես կոալիցիայի մաս, մյուս դեպքում՝ որպես համակարգային ընդդիմություն։ Այսինքն՝ Ծառուկյանն այդ ֆունկցիան իրացրել է Ռուսաստանին հավատարիմ Հայաստանի երկու իշխանությունների օրոք և թեկուզ անուղղակիորեն եղել է Հայաստանում ռուսական իշխանության երաշխավորողներից մեկը։

Ծառուկյանի միակ քաղաքական պարտիան, պարտված պարտիան՝ 2015-ի եռյակ-քառյակի տեսքով ևս եղել է ռուսական, կամ իր հաշվարկներում ռուսականության դոմինանտությունն ունեցած նախագիծ, որքան էլ ռուսական որոշ փորձագետներ երևանյան հրապարակը որակում էին որպես «կլոունադա»։ Ինչո՞ւ այն տապալվեց՝ այլ քննարկման նյութ է։ Էականն այն է, որ Գագիկ Ծառուկյանն իր ողջ քաղաքական գործունեության ընթացքում մշտապես կարևորել ու գուցե առաջնային նշանակություն է տվել բոլոր վեկտորներից ամենառուսական վեկտորի ընտրությանը։ Հենց այդ պատճառով, նաև խորհրդարանում ֆիզիկական ներկայացվածության պատճառով էլ ռուսական իշխանությունը առաջիններից մեկը «կխոսի» Գագիկ Ծառուկյանի հետ։ Դժվար է իհարկե ասել՝ Գագիկ Ծառուկյանի և ռուսական համապատասխան շրջանակների հարաբերություններն ինչ բնույթ ունեն, արդյոք ռուսական առաջարկները Ծառուկյանի համար իմպերատի՞վ են, թե՞ քննարկելի, և արդյո՞ք Ծառուկյանն ինքն է առաջ քաշում իր պայմանները ռուսների հետ կոմունիկացիայում, թե՞ ոչ։ Ակնհայտ է սակայն, որ մոսկովյան այցից կամ հետագա այցերից հետո շատ դրսևորումներ կարող են փոխվել մեր ներքաղաքական կյանքում։ Ակնհայտ է նաև, որ Գագիկ Ծառուկյանն ու նրա ղեկավարած ԲՀԿ-ն չի լինելու միակը, որի հետ աշխատելու է Մոսկվան։ Անցած տարիների, տանսամյակների փորձը ցույց է տվել, որ Ռուսաստանը Հայաստանի ներքաղաքական կյանքում աշխատում է միանգամից մի քանի սուբյեկտների հետ՝ թերևս ռիսկերն ու սցենարները դիվերսիֆիկացնելու նպատակով։ Ո՞վ կամ ովքե՞ր կլինեն ռուսական նախընտրության մյուս ուժերը, կլինե՞ն դրանք համեմատաբար ազդեցիկ ուժերի շարքից, թե՞ Մոսկվան խաղադրույքներ կարող է անել նաև կիսամարգինալների վրա, ինչպես արել է նախորդ ընտրական ցիկլերում։ Այս հարցերի պատասխանները կստանանք առաջիկա ամիսների, գուցե անգամ շաբաթների իրադարձություններին հետևելով։

Բայց որ ռուսական կողմն ամեն ինչ անելու է հայկական նախընտրական ու ընտրական ներկապնակում առավելագույն ներկայացվածություն ունենալու համար, կասկածից վեր է։ Ռուսաստանը Հայաստանում կորցրել է վերահսկելի իշխանություն և առաջիկա ընտրությամբ փորձելու է հետ բերել կորցրածի գոնե մի մասը, քանի որ նախկին ամբողջը վերականգնել այլևս չի կարող։ Մոսկվան օբյեկտիվ իրականությունից ելնելով, բնականաբար, մինչև ընտրությունները կաշխատի գործող իշխանության, Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, սակայն ակնհայտ է, որ իրեն հայաստանակենտրոն հայտարարած Փաշինյանի ղեկավարած կամ ղեկավարելիք ուժը չի լինելու Ռուսաստանի ֆավորիտը ընտրական պրոցեսում։ Ռուսաստանին պետք են ոչ թե հայաստանակենտրոն, այլ այնպիսի ուժեր, որոնք Ռուսաստանի շահը գերադասում են անգամ այն դեպքում, երբ դա հակասում է Հայաստանի պետական շահին։ Այդ առումով Նիկոլ Փաշինյանն ու նրա առաջնորդած ուժը չեն կարող լինել Ռուսաստանի նախընտրությունների տիրությում, քանի որ, նախ, Նիկոլ Փաշինյանը թավշյա հեղափոխությամբ գահընկեց է արել ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլ Հայաստանի իշխանական համակարգում առկա ռուսական շահը, ինչպես նաև Ռուսաստանի հիմնական ֆավորիտ Կարեն Կարապետյանին։ Նիկոլ Փաշինյանը խառնել է Ռուսաստանի հայաստանյան բոլոր ծրագրերը ու հասկանալի է՝ նա, ըստ էության, կարող է անգամ որպես հակառակորդ դիտվել Կրեմլի կողմից։ Ու առաջիկայում Կրեմլը քասթինգ է անցկացնելու այդ հակառակորդին տապալելու պատրաստ ուժերի միջև։

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա ընտրություններում նրա ղեկավարած ուժի մասնակցության ձևից ու բովանդակությունից իսկապես շատ բան է կախված։ Նախ, ամենակարևոր հարցերից մեկն այն է, թե ԲՀԿ-ն ե՞րբ դուրս կգա գործող իշխանությունից, ե՞րբ վայր կդնի Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ստացած նախարարական ու մարզպետական պորտֆելները։ Հակառակ դեպքում նա պետք է ընտրություններին մասնակցի Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի հետ դաշինքով, այլապես կստացվի քաղաքական անոմալիա՝ իշխանության մեջ գտնվող ուժը կմասնակցի ընտրություններին որպես այդ իսկ իշխանությանն ընդդիմադիր բևեռ։ Իսկ այդպես չի լինում։ Եվ ահա առաջիկա ամիսներին, գուցե իհարկե հաջորդ տարի, ԲՀԿ-ն պետք է դուրս գա կոալիցիայից՝ ընտրություններում որպես համար առաջին ընդդիմություն հանդես գալու համար։ Նրան կարող է հետևել նաև Փաշինյանի կառավարական մյուս գործընկեր ՀՅԴ-ն, որն ի դեպ կարող է այս անգամ էլ ծվարել ԲՀԿ-ի հովանու ներքո՝ խորհրդարան անցնելու այլ տարբերակ ուղղակի չունենալով։ ԲՀԿ-ի շուրջ կարող են համախմբվել նաև արտախորհրդարանական, նախորդ ընտրություններին մասնակցած, բայց ԱԺ չանցած ուժերից շատերը՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» (որն իրեն առաջարկում է գործող իշխանությանը՝ միասնական ցուցակ ստեղծելու հակաքաղաքական ծրագրով), ավելի փոքր այլ ուժեր, որոնք տեղավորվում են ռուսական գծի մեջ։ Ամբողջ հարցն այն է, սակայն, Գագիկ Ծառուկյանը կցանկացա՞ իր հետ ապագա խորհրդարան տանել այդ՝ մեծ մասամբ քաղաքական աուտսայդերներին, թե՞ կգերադասի միայն իր ուժով, գուցե միայն ՀՅԴ-ի հետ դաշնակցելով գնալ ԱԺ։ Մյուս կարևորագույն խնդիրն այն է՝ արդյոք Ծառուկյանը որևէ ձևաչափով իր շուրջը կհավաքի՞ ՀՀԿ-ից հեռացած ու հեռանալիք դեմքերին՝ գործարարներին, նախկին ռեյտինգային թեկնածուներին, որոնք տեղերում դեռևս որոշակի ազդեցություն ունեն։ Եվ այս հարցի ենթահարցն էլ այն է, թե նախկին ՀՀԿ-ականներին միավորելու դեպքում այդ միավորումը կսպասարկի՞ նաև ՀՀԿ-ում մնացածների, Սերժ Սարգսյանի անուղղակի շահերը, թե՞ կլինի բացառապես Ծառուկյանական նախագիծ։ Եվ ամենակարևորը՝ արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը կստանձնի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու դերը, և արդյո՞ք ստանձնելու դեպքում դա կլինի Մոսկվայի հետ ամբողջությամբ համաձայնեցված, թե՞ առավել չափով սեփական նախաձեռնություն։ Այս և չթվարկված բազմաթիվ հարցեր պատասխաններ են ստանալու առաջիկա քաղաքական զարգացումներում։ Որքան քիչ այդ պատասխանները ստացվեն Մոսկվայից, այնքան ավելի լավ։ Բայց առանց Մոսկվայի անուղղակի մասնակցության, ընտրությունների մասին մտածելը, ուտոպիզմին հավասար զբաղմունք է։ Դժբախտաբար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում