Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Այն, ինչը ստիպեց օլիգարխիային նահանջել. զուգահեռ էֆեկտ

Կարճատև սաբոտաժից հետո հայաստանյան խոշոր սուպերմարկետները հայտարարեցին, որ թանկացրած գյուղմթերքի գները վերադարձնում են հին մակարդակին ու պատրաստ են աշխատել այնպես, ինչպես պահանջում է օրենքը: Խոշոր սուպերմարկետների ցանցերը չգնացին վարչապետի ու հանրության դեմ պատերազմի՝ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոյկոտել նրանց, ովքեր կփորձեն թանկացնել ապրանքը անօրինական դաշտում մնալու համար:

Բոյկոտի հետևանքով վնա՞սն էր, որ ստիպեց նրանց նահանջել, թե՞ սուպերմարկետները նահանջեցին՝ տեսնելով, որ սաբոտաժի կամ շանտաժի փորձը չանցավ, և իշխանությունը մտադիր չէ նահանջել օրինականություն հաստատելու իր մտադրությունից, և դա կարող է բերել արդեն քրեական պատասխանատվություն առաջացնող հետևանքների: Հնարավոր է թե՛ մեկը, թե՛ մյուսը, որը ստիպեց խոշոր առևտրային ցանցերի սեփականատերերին կայացնել այդ պահի իրապես ճշգրիտ որոշումն ու չգնալ տնտեսական պատերազմի ճանապարհով:

Վերջին հաշվով, իրավիճակն այդ առումով շատ նման էր վարչապետի թեկնածության մայիսի 1-ի խորհրդարանական քվեարկությանը, երբ ընդամենը հաջորդ օրը ՀՀԿ մեծամասնությունը հասկացավ, որ դիմադրությունը ավելի է վատթարացնելու դիմադրողների, քան թավշյա հեղափոխության վիճակը: Մյուս կողմից, իհարկե, կասկածից վեր է, որ Հայաստանում իրավիճակը չի կարող զարգանալ անընդհատ դիմադրության փորձի և հետո այդ փորձից հետ կանգնելու, թեկուզ ստիպված հետ կանգնելու տրամաբանությամբ:

Անհրաժեշտ է իրավիճակը վերադարձնել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական բնականոն հարաբերությունների հուն: Մյուս կողմից, սակայն, դա կարող է տեղի ունենալ հենց այն դեպքում, երբ հին համակարգն ու դրա շահերը կրող սուբյեկտները հասկանան, որ պետք է հրաժարվեն դիմադրության մարտավարությունից, քանի որ դա մի կողմից որևէ հարցի լուծում չէ իրենց համար, իսկ մյուս կողմից էլ կարող է ավելի բարդացնել հենց իրենց վիճակը: Ու այդ գիտակցումն է, որ պետք է քայլ առ քայլ, սուբյեկտ առ սուբյեկտ հին, հեռացող, նախկին համակարգին բերի թավշյա հեղափոխության և նոր գործադիր իշխանության հետ օրակարգային համաձայնության: Այստեղ կա բավականին հատկանշական, պարզ արձանագրման ենթակա մի հանգամանք, որ նկատելիորեն արտացոլվեց հենց խոշոր առևտրային ցանցերին առնչվող խնդրի պարագայում:

Օրինական գործունեության անհրաժեշտությանը դիմադրելու նրանց փորձը հանգեցրեց նրան, որ հանրությունը կարող էր ապավինել գերազանցապես փոքր խանութներին ու կրպակներին, որոնք տարիների ընթացքում զգալիորեն դուրս էին մղվել հենց խոշոր ցանցերի ընդլայնման հետևանքով: Զուգահեռ, տեղեկություն եղավ նաև Հայաստանում «Քարֆուր» ֆրանսիական հիպերմարկետների ցանցի ընդլայնման մասին, որը հայտարարեց Երևանում երկրորդ խանութը բացելու մասին: Այդ՝ առավելապես տեղեկատվական մակարդակի իրականությունը խոշոր առևտրային ցանցերին, որոնք մանրածախ առևտրի մոտ 70 տոկոսը «վերցրել» էին իրենց վրա, ստիպեց հետ կանգնել և դադարեցնել սաբոտաժը:

Այդպիսով, հանրությունն ակնհայտորեն տեսավ ու զգաց, այսպես ասած, «զուգահեռ տնտեսության» էֆեկտը, որի մասին մենք առիթ ենք ունեցել խոսելու մի քանի տարի: Խոսքն այն մասին է, որ Հայաստանում հաստատված տնտեսական օլիգարխիկ համակարգը կազմալուծելու, այդ համակարգի քաղաքական ազդեցությունը չեզոքացնելու գործուն մեխանիզմներից, մոդելներից մեկը հենց «զուգահեռ տնտեսական» հնարավորությունների ընդլայնումն է, կազմավորումը, ամրացումը: Դա, իհարկե, զուտ տնտեսագիտական կատեգորիա չէ, դա ընդհանրապես տնտեսագիտություն չէ, դա քաղաքական մեխանիզմ է, երբ տնտեսական հավելյալ հնարավորությունները հանրությանը, այսպես ասած, անկախություն են տալիս այն տնտեսական կառույցներից, որոնք գործում էին ու թելադրում թե՛ տնտեսական, թե՛ ընդհանրապես պետական քաղաքականություն:

Նախորդ իշխանությունը չունեցավ «զուգահեռ» տնտեսական հնարավորությունների լայն խթանման կամք մի շարք պատճառներով: Նոր իշխանությունն այդ կամքը դրսևորեց, և ընդամենը մեկ օրը բավական էր, որ 70 տոկոս ծածկույթով ցանցը տեղի տար փաստացի մոտ 30 տոկոսի էֆեկտին, համաձայնելով «տնտեսական հրադադարի» և խաղի նոր կանոնների շուրջ գործակցության: Չի բացառվում, որ դա, այսպես ասած, տակտիկական նահանջ էր, ժամանակ շահելու նպատակով: Բայց դա առավել ևս ընդգծում է իրողությունն ու շեշտադրում խնդիրը՝ ներկայիս խոշոր խաղացողներին օրինականության դաշտ բերելն, ըստ էության, կարճաժամկետ խնդիրն է կամ խնդրի կարճաժամկետ լուծումը:

Երկարաժամկետ ամրապնդումը պահանջում է «զուգահեռ տնտեսության», տնտեսական հավելյալ ու հիմնարար հնարավորությունների, խաղացողների ու մրցակցության հնարավորինս շուտափույթ ընդլայնում: Համակարգային առումով իրավիճակի վերափոխումը, և այդպիսով լիովին նոր տնտեսական համակարգի ձևավորումը, որտեղ բիզնեսն ու անմիջական քաղաքականությունը ոչ միայն տարանջատված են, այլ փոխադարձաբար բալանսավորված, հնարավոր կդառնա միայն այդ դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում