ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանին ծանուցագիր է ուղարկվել՝ նա որպես վկա հրավիրվել է ԱԱԾ և կհարցաքննվի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ Մաշադյանը հարցաքննվելու է, որովհետև ներկա է եղել սուպերմարկետներին գյուղմթերքի դիմաց 20 տոկոս եկամտահարկի փոխարեն 2 տոկոս հարկ վճարելու որոշմանը:
Հարցին, թե ինչու Մաշադյանը փոխնախագահ նշանակվեց, եթե կային նման կասկածներ, Վանեցյանը նշեց.
«Դա չի նշանակում, որ եթե մարդը նշանակվել է պաշտոնին, ուրեմն ինքը դառնում է անձեռնմխելի։ Եթե մարդը արել է ինչ-որ արարք, պետք է պատասխան տա», – նշեց նա։