Wednesday, 24 04 2024
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Արցախում վիճակը թեժանում է. Փաշինյանը պետք է ասի իր խոսքը

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում: Նկատի ունեմ բողոքի զանգվածային գործողությունները և ճնշումները ԼՂՀ իշխանությունների վրա: Պատերազմական վիճակում գտնվող պետության համար դրանք կարող են աղետալի հետևանքներ ունենալ: Փակագծերը չեմ ուզում բացել, հետևանքները, վստահաբար, պարզ են ցանկացած բանական մարդու համար»,-ilur.am կայքում հրապարակված հոդվածում գրել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր – Պետրոսյանն` անդրադառնալով Ստեփանակերտում վերջին օրերին տեղի ունեցող ցույցերին:

Տեր-Պետրոսյանի մտահոգություններն առավել,  քան տեղին են, եթե հաշվի առնենք ԼՂՀ մայրաքաղաքում այսօր տեղի ունեցած մի շարք իրադարձություններ:

Այսօր Ստեփանակերտում տեղի են ունեցել միանգամից երկու հանրահավաքներ. Վերածննդի հրապարակում հավաքված մարդիկ զորակցել են ուժային մարմինների ղեկավարներին, որոնց հրաժարականներն արդեն երկու օր է` պահանջում են ավտոկայանի մոտ Ազատամարտիկների փողոցը շրջափակած ցուցարարները: Սա վտանգավոր նախադեպ է, որը կարող է պառակտել պատերազմական վիճակում գտնվող Արցախի հասարակությանը:

Սակայն ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ այսօր ընդդիմադիր հանրահավաքում, որին, ի դեպ, մասնակցել է նաև Զարուհի Փոստանջյանը, հնչել են նաև Արցախի ու Հայաստանի միավորման պոպուլիստական, ժամանակավրեպ պահանջներ, որոնք, մեղմ ասած, վտանգավոր համատեքստ կարող են ստեղծել բանակցային գործընթացում, ինչից կարող է օգտվել Ադրբեջանը:

Այն հարցում, որ հուլիսի 1-ի միջադեպի մեղավորները, հատկապես` քաղաքացիների դեմ բռնություն գործադրած ԱԱԾ հատուկջոկատայինները, պետք է պատասխանատվության ենթարկվեն, առկա է կոնսենսուս Արցախի բոլոր քաղաքական ուժերի միջև: Սակայն, ըստ ամենայնի, Արցախի հասարակության դժգոհությունները չեն սահմանափակվում լոկալ միջադեպով ու ավելի խորքային են` պահանջելով ինստիտուցիոնալ լուծում:

Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ էության, անընդունելի է համարում Արցախում կուտակված խնդիրների հեղափոխական հանգուցալուծումը: Պետական գործչի իմաստնությամբ նա գրել է. «…ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համակարգին, ինչից չեն հապաղի օգտվել մեր հակառակորդները: ԼՂՀ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը Բանակից հետո Ղարաբաղի անվտանգության ապահովման կարևորագույն հաստատություններն են, որոնց չի կարելի ցնցումների ենթարկել»:

Հայաստանի առաջին նախագահը առաջարկում է նաև իրավիճակի հանգուցալուծման իր բանալին` առաջարկելով 1993 թվականից իրեն պաշտոնապես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր հայտարարած երկրի` Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջամտությունը:

Սա մոտավորապես այն լուծումն է, որի մասին մենք գրել էինք երեկ` Արցախի արդիականացումը, բարեփոխումները հնարավոր համարելով` այսպես կոչված, «վերևից ներքև» սկզբունքով:

Նիկոլ Փաշինյանն` որպես Հայաստանի ղեկավար  և` ըստ էության, միակ գործիչը, որը բացարձակ վստահություն է վայելում հայության բոլոր շերտերում, պետք է երաշխավորի ոչ միայն Արցախի ներքաղաքական կայունությունը, այլ ԼՂՀ հասարակությանը հավաստիացումներ տա, որ Բակո Սահակյանի իշխանությունն առաջիկա տարիներին իրականացնելու է ինստիտուցիոնալ բարեփոխումներ և 2020թ-ին անցկացնելու է միանգամայն օրինական ընտրություններ:

Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածի վերջին պարբերությունը, որտեղ նա անհրաժեշտ է համարում, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Սամվել Բաբայանն օգտագործեն Արցախում իրենց ազդեցությունը` քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, աոցցանցերում հակասական գնահատականների տեղիք է տվել` առաջին նախագահին դարձնելով քննադատությունների թիրախ: Պետական – քաղաքական գործչին մեղադրում են պոպուլիզմի գայթակղությանը չտրվելու համար: Իրականում առաջին նախագահին չի դավաճանել քաղաքական պրագմատիզմը, և նա, քաղաքական կոնյուկտուրայից անկախ, նշել է գործիչների այն ցանկը, որն օբյեկտիվերեն մասնակից է Արցախի այսօրվա համակարգի կայացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում